comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԱ­ՅԻՆ ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ­ՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԱ­ՅԻՆ ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ­ՆԵՐ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Նո­յեմ­բե­րի 29-ին ԱԺ նիս­տե­րի փոքր դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցած՝ խոր­հր­դա­րա­նի պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի ու ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տին քն­նարկ­վել են մի շարք գե­րա­տես­չու­թյուն­նե­րի 2020թ. պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված ծախ­սե­րը: Նիս­տին ներ­կա էր ԱՀ ֆի­նանս­նե­րի փոխնա­խա­րա­րի Նո­րայր Ա­վա­նե­սյա­նը։

Ներ­կա­յաց­նե­լով ԱՀ քնն­չա­կան կո­մի­տեի պահ­պան­ման ծախ­սե­րը` կո­մի­տեի նա­խա­գահ Ի­գոր Գրի­գո­րյա­նը նշեց, որ 2020թ. պետ­բյու­ջեով նա­խա­տես­վում է կա­ռույ­ցին հատ­կաց­նել 341 մի­լիոն 729 հազ. 400 դրամ։ 2019-ի հա­մե­մատ գու­մարն ա­ճել է 200 մլն 857 հազ. դրա­մով` հաշ­վի առ­նե­լով, որ կա­ռույ­ցը ստեղծ­վել և գոր­ծում է ըն­թա­ցիկ տար­վա հու­լի­սի 1-ից: Քնն­չա­կան կո­մի­տեի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի ծախ­սե­րը 2020թ. կկազ­մեն 280 մլն 315 հազ. դրամ, այդ թվում նաև՝ պարգևավ­ճար­ներն ու պարգևատ­րում­նե­րը։ Ի. Գրի­գո­րյա­նի խոս­քով` Քնն­չա­կան կո­մի­տեի ըն­թա­ցիկ ծախ­սե­րը նե­րա­ռում են ծա­ռա­յու­թյուն­նե­րի և ապ­րանք­նե­րի ձեռք­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վե­լիք վճա­րում­նե­րի և ոչ ֆի­նան­սա­կան ակ­տիվ­նե­րի գծով կա­տար­վե­լիք ծախ­սե­րը, ո­րոնց հա­մար 2020-ի բյու­ջեով հատ­կաց­վել է 61 մլն 413 հազ. դրամ։
Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի պահ­պան­ման ծախ­սե­րի հա­մար 2020թ. պե­տա­կան բյու­ջեից նա­խա­տես­վում է հատ­կաց­նել 156 մի­լիոն 272 հազ. դրամ: Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի նա­խա­գահ էռ­նեստ Ա­վա­նե­սյա­նի խոս­քով` պահ­պան­ման ծախ­սե­րի 89,8%-ը, կամ 140 մլն 391 հազ. դրա­մը նա­խա­տես­վում է ուղ­ղել աշ­խա­տան­քի վար­ձատ­րու­թյա­նը, 7,9%-ը, կամ 12 մլն 275 հազ. դրա­մը, ծա­ռա­յու­թյուն­նե­րի և ապ­րանք­նե­րի ձեռք­բեր­մա­նը, 8%-ը, կամ 3 մլն 104 հազ. դրա­մը՝ Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի պա­հուս­տա­յին ֆոն­դին, 0,3%-ը, կամ 500 հազ. դրա­մը՝ գույ­քի ձեռք­բեր­մա­նը: Ել­նե­լով 2019 թվա­կա­նի փաս­տա­ցի ծախ­սե­րի ցու­ցա­նիշ­նե­րից և 2020 թվա­կա­նի կան­խա­տե­սում­նե­րից՝ ծախ­սե­րի կա­ռուց­վածքն ու չա­փը հիմ­նա­կա­նում նա­խա­տես­վել են նա­խորդ տա­րի­նե­րի ծախ­սե­րի տն­տե­սա­գի­տա­կան դա­սա­կարգ­ման հոդ­ված­նե­րի մա­կար­դա­կին հա­մա­պա­տաս­խան։ Բա­ցա­ռու­թյուն է կազ­մել աշ­խա­տան­քի վար­ձատ­րու­թյան ուղ­ղու­թյու­նը, ո­րով 2019-ի հա­մե­մատ նա­խա­տես­վել է 12 մլն 148 հազ. դրա­մի չա­փով աճ, ին­չի ար­դյուն­քում 243 հազ. դրա­մի չա­փով ա­վե­լա­ցել է Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի պա­հուս­տա­յին ֆոն­դը։
Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մին 2020թ. պետ­բյու­ջեից նա­խա­տես­վում է հատ­կաց­նել 60 մի­լիոն 299 հազ. 100 դրամ, ինչն ըն­թա­ցիկ տար­վա բյու­ջեից ա­վե­լի է 12 մլն 846 հազ. դրա­մով, կամ 21%-ով։ Ա­վե­լա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված է ե­ղել կա­ռույ­ցի գրա­սե­նյա­կի Շու­շիից Ստե­փա­նա­կերտ տե­ղա­փոխ­մամբ և ա­ռան­ձին մաս­նա­շեն­քի նա­խա­տես­մամբ, ո­րով ար­դեն պայ­մա­նա­վոր­ված է ե­ղել ա­ռան­ձին հոդ­ված­նե­րի ա­վե­լա­ցու­մը, այդ թվում՝ կո­մու­նալ և է­ներ­գե­տիկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի վճար­նե­րը։

ԱՀ քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյան խոր­հր­դի պահ­պան­ման ծախ­սե­րի հա­մար նա­խա­տես­վում է հատ­կաց­նել 94 մի­լիոն 165 հազ. 200 դրամ, որն, ըստ խոր­հր­դի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Ջի­վան Հա­րու­թյու­նյա­նի, իր մեջ նե­րա­ռում է ինչ­պես ըն­թա­ցիկ, այն­պես էլ ոչ ֆի­նան­սա­կան ակ­տիվ­նե­րի գծով ծախ­սեր: Քաղ­ծա­ռա­յու­թյան խոր­հր­դի հաս­տիք­նե­րի թի­վը 2020-ին մնում է ան­փո­փոխ՝ 26 միա­վոր։ Գա­լիք տա­րի նա­խա­տես­վում է մի քա­նի հոդ­ված­նե­րով կր­ճա­տել ընդ­հա­նուր ծախ­սե­րը, ին­չը մաս­նա­վո­րա­պես կապ­ված է կա­ռույ­ցի նոր շենք տե­ղա­փոխ­վե­լու հետ (գույ­քի և սար­քա­վո­րում­նե­րի վար­ձա­կա­լու­թյան մա­սով՝ 6 մլն դրամ, է­ներ­գե­տիկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի՝ 2,8 մլն դրամ, կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի՝ 54 հազ. դրամ, պար­տա­դիր վճար­ներ՝ 29 հազ. դրամ և այլն)։ Փո­խա­րե­նը 2020-ին նա­խա­տես­վում է ըն­թա­ցիկ ծախ­սե­րի ա­վե­լա­ցում՝ աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դի հոդ­վա­ծով (7,5 մլն դրամ)։ Քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյան կադ­րե­րի ռե­զեր­վում գտն­վող քաղ­ծա­ռա­յող­նե­րի վար­ձատ­րու­թյան հետ կապ­ված և մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի կա­ռա­վար­ման տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գի ծախ­սե­րը, ըստ Ջի­վան Հա­րու­թյու­նյա­նի, ըն­թա­ցիկ տար­վա հա­մե­մատ ան­փո­փոխ են։
ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վին 2020-ի պետ­բյու­ջեով նա­խա­տես­վում է հատ­կաց­նել 179 մի­լիոն 103 հազ. 400 դրամ, ո­րից ա­պա­րա­տի պահ­պան­ման ծախ­սեր՝ 46 մլն 487 հազ. 400 դրամ՝ 12 հաս­տի­քա­յին միա­վո­րով։ ԿԸՀ նա­խա­գահ Սր­բու­հի Ար­զու­մա­նյա­նի խոս­քով` ՙԸնտ­րու­թյուն­ներ՚ ծախ­սա­յին ծրագ­րով նա­խա­տես­ված գու­մար­նե­րի մեծ մա­սը` 96 մլն 498 հազ. 620 դրա­մը, կուղղ­վի 2020 թվա­կա­նի գար­նա­նը Ար­ցա­խում անց­կաց­վե­լիք հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը, այդ թվում` կար­ճա­ժամ­կետ գոր­ծու­նեու­թյան հա­մար ստեղծ­վող մա­մու­լի կենտ­րո­նի սպա­սարկ­մա­նը: Նիս­տին պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից ա­ռա­ջադր­վել են մի շարք հար­ցեր: