[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՑ­ՆՈՂ ՏԱ­ՐԻՆ՝ ԱՄ­ՓՈ­ՓԻՉ ՏՎՅԱԼ­ՆԵ­ՐՈՎ

 

 

 

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
ք. Քար­վա­ճառ

 

ՙՏն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­մար պե­տու­թյան դե­րը են­թա­կա­ռուց­վածք­ներ զար­գաց­նելն է։ Եվ անց­նող տա­րում շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վել են նոր են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղծ­ման ու բա­րե­կարգ­ման նշա­նա­կա­լի աշ­խա­տանք­ներ։ Այս­պես, շր­ջա­նում ու­նենք մոտ 100 կմ ոչ աս­ֆալ­տա­պատ միջ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­ներ, և անց­նող տար­վա ըն­թաց­քում այս ճա­նա­պարհ­նե­րը հնա­րա­վո­րինս բա­րե­կարգ­վել են։ Նո­րոգ­վել են ինչ­պես դե­պի շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­ներ տա­նող, այն­պես էլ՝ ներ­քին ճա­նա­պարհ­նե­րը՚,-մեզ հետ զրույ­ցում ամ­փո­փե­լով 2019 թվա­կա­նը՝ նշեց Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ սկ­սել է շա­հա­գործ­վել նաև Քար­վա­ճա­ռը Վար­դե­նի­սին կա­պող կարճ ճա­նա­պար­հը։

Ըստ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի՝ 2019 թվա­կա­նին նշա­նա­կա­լի աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել նաև դպ­րո­ցա­շի­նու­թյան ո­լոր­տում։ ՙՔնա­րա­վան հա­մայն­քի դպ­րո­ցում կա­ռուց­վել է ջե­ռուց­ման կենտ­րո­նաց­ված հա­մա­կարգ, փոխ­վել են շեն­քի դռ­ներն ու լու­սա­մուտ­նե­րը։ Այս աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը կա­տար­վել է ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան, մի մա­սը՝ ՙՄիջ­նա­բերդ­շին՚ ՓԲԸ-ի մի­ջոց­նե­րով՚։
Շա­րու­նա­կե­լով շր­ջա­նում դպ­րո­ցա­շի­նու­թյան թե­ման՝ շր­ջա­նի թիվ 1 պա­տաս­խա­նա­տուն նաև տե­ղե­կաց­րեց, որ այս պա­հին վե­րա­նո­րոգ­վում է Նոր Գե­տա­շեն հա­մայն­քի դպ­րո­ցա­կան շեն­քի տա­նի­քը, հա­ջոր­դը լի­նե­լու է Նոր Բրա­ջուր հա­մայն­քի դպ­րո­ցի տա­նի­քը։
2019 թվա­կա­նին ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է ե­ղել կամր­ջա­շի­նու­թյու­նը։ Այս­պես, այս տա­րի ա­վարտ­վել է Նոր Գե­տա­շեն և Չա­րեք­տար հա­մայ­նք­նե­րի հե­տիոտ­նա­յին կամր­ջի կա­ռու­ցու­մը, ըն­թաց­քի մեջ են Նոր Վե­րին­շեն հա­մայն­քի կամր­ջի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը։ ՙՆա­խա­տես­վում է ե­կող տար­վա հուն­վա­րին կա­մուրջ կա­ռու­ցել նաև Հավ­սա­թաղ հա­մայն­քում։ Կա­մուրջ­նե­րի շի­նա­րա­րու­թյուն նա­խա­տես­վում է շր­ջա­նի այլ հա­մայ­նք­նե­րում ևս, քա­նի որ ե­ղած կա­մուրջ­նե­րը հիմ­նա­կա­նում անմ­խի­թար վի­ճա­կում են՚,-տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։
Մեկ­նար­կած այլ նա­խագ­ծե­րից է Շա­հու­մյա­նի շր­ջա­նի բուժ­հիմ­նար­կու­թյան շեն­քի, ինչ­պես նաև՝ ՙԱ­ՐԻ՚ հիմ­նադ­րա­մի ներդ­րում­նե­րով Քար­վա­ճա­ռում կա­ռուց­վող Սիդ­նեյ թա­ղա­մա­սի 15 բնա­կե­լի տնե­րի շի­նա­րա­րու­թյու­նը։
2019 թվա­կա­նին մր­ցույթ է անց­կաց­վել նաև Քար­վա­ճա­ռում ա­նաս­նա­բու­ժա­կան կա­յա­նի և լա­բո­րա­տո­րիա­յի շի­նա­րա­րու­թյան հա­մար։ ՙՔա­նի որ բո­լո­րին հոր­դո­րում ենք ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վել, պետք է նաև ծա­ռա­յու­թյուն­ներ ա­պա­հով­վեն՚,-ըն­դգ­ծեց Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը։
Անց­նող տար­վա մեջ նշա­նա­կա­լի են ե­ղել շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րում ջրա­մա­տա­կա­րար­մանն ուղղ­ված աշ­խա­տանք­նե­րը։ Ա­վարտ­վել է Չա­րեք­տար հա­մայն­քի ջրա­մա­տա­կար­ման ցան­ցի կա­ռու­ցու­մը։ Նոր Գե­տա­շեն և Նոր Բրա­ջուր հա­մայք­նե­րի ջրագ­ծե­րի կա­ռու­ցու­մը ևս մո­տե­նում է ա­վար­տին։ Ա­վարտ­վել է նաև Նոր Վե­րին­շեն և Զուար հա­մայ­նք­նե­րի ար­տա­քին ջրագ­ծե­րի կա­ռու­ցու­մը, շու­տով կսկս­վի ներ­քին ցան­ցի շի­նա­րա­րու­թյու­նը։
ԱՄՆ-ում գոր­ծող ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վում է շր­ջա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նի շեն­քը։ ՙՈ­րոշ աշ­խա­տանք­նե­րի կա­տար­ման պար­տա­վո­րու­թյուն է ստանձ­նել նաև Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մը։ Ե­կող տա­րի ա­վար­տին կհասց­նենք շեն­քի վե­րա­նո­րոգ­ման այս փու­լը, որն ընդ­գր­կում է տա­նի­քի, ա­ռաս­տա­ղի, պա­տե­րի, բե­մի, լու­սա­վո­րու­թյան հա­մա­կար­գի, սան­հան­գույ­ցի վե­րա­նո­րո­գու­մը՚,-նշեց Գ. Մար­տի­րո­սյա­նը։
Անց­նող տար­վա կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից էր Քար­վա­ճա­ռում Մեղ­րի փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պու­մը, որն անց­կաց­վում էր ա­ռա­ջին ան­գամ։
Խո­սե­լով գա­լիք՝ 2020 թվա­կա­նի նա­խանշ­ված ծրագ­րե­րից՝ Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ հուն­վար ամ­սին պե­տու­թյան կող­մից շրջ­կենտ­րո­նին կտ­րա­մադր­վի նոր աղ­բա­տար մե­քե­նա, ո­րը կն­պաս­տի սան­մաք­րումն ա­ռա­վել պատ­շաճ մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լուն։
ՙ2020-ի կարևո­րա­գույն նա­խագ­ծե­րից է Նո­րա­բա­կի խաչ­մե­րու­կից մինչև Վար­դե­նիս-Մար­տա­կերտ մայ­րու­ղու խաչ­մե­րուկն ըն­կած 44 կմ ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տու­մը, որն անց­նում է Քար­վա­ճառ քա­ղա­քի մի­ջով՚։ Նա­խա­տես­վում է նաև ջրա­մա­տա­կար­ման ցանց անց­կաց­նել Ե­ղեգ­նուտ և Նոր Էր­քեջ հա­մայ­նք­նե­րում, Չա­րեք­տա­րում կշա­րու­նակ­վի դպ­րո­ցի շեն­քի կա­ռու­ցու­մը, իսկ Նոր Գե­տա­շեն և Նոր Էր­քեջ հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րում կներ­դր­վի ջե­ռուց­ման կենտ­րո­նաց­ված հա­մա­կարգ։
Կշա­րու­նակ­վեն նաև բնա­կա­րա­նա­շի­նու­թյան աշ­խա­տանք­նե­րը։ ՙՆախ­կի­նում զո­րա­մա­սին պատ­կա­նող ե­րեք շեն­քե­րը կվե­րա­կա­ռուց­վեն որ­պես բնա­կե­լի տներ, կա­վարտ­վի Սիդ­նեյ թա­ղա­մա­սի 15 տնե­րի շի­նա­րա­րու­թյու­նը։ Շա­րու­նակ­վում է բազ­մա­զա­վակ ըն­տան­քի­նե­րի հա­մար տնե­րի կա­ռու­ցու­մը։ Զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հա­մար այս տա­րի շր­ջա­նում կա­ռուց­վել է չորս տուն, ևս չոր­սը նա­խա­տես­ված է կա­ռու­ցել ե­կող տար­վա մեջ՚,-տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։
ՙԸն­թաց­քի մեջ են մի շարք այլ նա­խագ­ծեր ևս, ո­րոնց մա­սին կներ­կա­յաց­նենք ար­դեն դրանց մեկ­նար­կից հե­տո՚,-ամ­փո­փեց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը։