[ARM]     [RUS]     [ENG]

2019-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

 2019 թվա­կա­նին Հադ­րու­թի շր­ջա­նում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի մա­սին կիս­վե­ցինք վար­չա­կազ­մի ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նի հետ։

- Պա­րոն Պետ­րո­սյան շր­ջա­նը կա­յուն զար­գա­ցում է ապ­րում, նախ խո­սենք ձեռք­բե­րում­նե­րից, ա­պա` նաև հե­ռան­կար­նե­րից։

- Շր­ջա­նի զար­գաց­ման կարևոր ճյու­ղը գյու­ղատն­տե­սու­թյունն է։ Հիմ­նա­կա­նում զբաղ­վում ենք հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի մշա­կու­թյամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ և դաշ­տա­վա­րու­թյամբ։ 2019 թվա­կա­նի բեր­քի տակ կա­տար­վել է 15666 հա աշ­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցանքս, ո­րից 4955 հա ցո­րեն, 10711 հա գա­րի։ Բնա­կան ա­ղետ­նե­րից տու­ժել է 139 հա, իսկ հր­դեհ­նե­րից 662 հա։ Հն­ձի են­թա­կա 14884 հա տա­րածք­նե­րից ամ­բար­վել է 26662 տոն­նա հա­մա­խառն բերք, հեկ­տա­րի մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը կազ­մել է 17,5 ցենտ­ներ։ 2020 թվա­կա­նի բեր­քի տակ կա­տար­վել է 15268 հա հերկ, ո­րից 930 հա հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի կող­մից թողն­վել է սև ցե­լի տակ։ Կա­տար­վել է 13870 հա հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի ցանքս, ո­րից 3018 հա ցո­րեն, 10862 հա գա­րի։ Ե­թե աշ­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ար­դյունք­նե­րը կա­րե­լի է բա­վա­րար հա­մա­րել, ա­պա նույ­նը չի կա­րե­լի ա­սել գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի մա­սին։ Եր­կա­րատև ե­րաշ­տի հետևան­քով բեր­քա­հա­վաք չի ի­րա­կա­նաց­վել 450 հա գար­նա­նա­ցան ցանք­սե­րում, իսկ բեր­քա­հա­վա­քի են­թա­կա 650 հա-ից բա­վա­րար բերք չի ստաց­վել։ 2020 թվա­կա­նի բեր­քի տակ գար­նա­նա­ցան ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով հայտ է ներ­կա­յաց­վել ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն պա­հանջ­վող սեր­մե­րը ձեռք բե­րե­լու հա­մար, ինչ­պես նաև 34 հա նռան և 4 հա ըն­կույ­զե­նու տն­կի­ներ հա­մար։ Խոտ­հար­քի և կե­րա­հան­դակ­նե­րի ընդ­լայն­ման նպա­տա­կով ևս հայտ է ներ­կա­յաց­վել սեր­մեր ձեռք բե­րե­լու հա­մար, ո­րի ֆի­նան­սա­վո­րումն ար­դեն ի­րա­կա­նաց­վում է։ Գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման լայն հե­ռան­կար­ներ կան Ա­րաք­սի հով­տում։ ՙԱ­րաքս-գո­տի՚ ըն­կե­րու­թյան վար­ձա­կալ­ված տա­րածք­նե­րում հիմ­նադր­վել է Ար­ցա­խում նո­րու­թյուն հան­դի­սա­ցող Վան­դեր­ֆուլ սոր­տի 120 հա նռան այ­գի, ըն­թաց­քի մեջ են 13 հա պտ­ղա­տու այ­գու մշա­կու­թյան աշ­խա­տանք­նե­րը։ Չո­րա­ցած ծա­ռե­րի փո­խա­րեն դր­վել են 2600 հատ նոր տն­կի­ներ։ Զգա­լի աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում ո­ռոգ­ման հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ։

-Շր­ջա­նի զար­գաց­ման կարևոր ճյուղ է կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյու­նը, այդ ուղ­ղու­թյամբ ի՞նչ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել։
- Կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րը տե­սա­նե­լի են։ Շր­ջա­նում պե­տա­կան բյու­ջեի, բնակ­չու­թյան սե­փա­կան մի­ջոց­նե­րով, հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ, բա­րե­րար­նե­րի և հիմ­նադ­րամ­նե­րի մի­ջոց­նե­րով կա­ռուց­վում են շուրջ 146 տար­բեր բնույ­թի և նպա­տա­կի օ­բյեկտ­ներ։ Մշ­տա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում ենք պա­հել բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րը, դի­տե­լով այն որ­պես շր­ջա­նի ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման կարևոր պայ­ման։ Շր­ջա­նի տար­բեր հա­մայ­նք­նե­րում նա­խա­տես­ված է կա­ռու­ցել 29 բնա­կե­լի տուն, հիմ­նա­կա­նում բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի հա­մար։ 2019 թվա­կա­նին Մայ­րա­մա­ձոր, Կարմ­րա­կուճ, Տու­մի, Խծա­բերդ հա­մայ­նք­նե­րում ըն­թաց­քի մեջ էր 7 բնա­կե­լի տնե­րի շի­նա­րա­րու­թյու­նը։ Զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի և 1-ին կար­գի ար­ցա­խյան գո­յա­մար­տի հաշ­ման­դամ­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման նպա­տա­կով պե­տա­կան բյու­ջեից հատ­կաց­վել է 80 մլն դրամ, ո­րով ի­րա­կա­նաց­վել են բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման, բնա­կա­րան­նե­րի գն­ման և փոխ­հա­տուց­ման աշ­խա­տանք­ներ։ Բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման նպա­տա­կով կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րին հատ­կաց­վել է 110,8 խոր. մետր շի­նա­փայտ, 18778,3 քառ. մետր թի­թեղ, 201 տոն­նա ցե­մենտ։ Կարևոր տեղ ու­նի նաև շր­ջա­նում տե­ղա­կան նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­նո­րո­գումն ու շա­հա­գոր­ծու­մը։ ՙԴի­զակ­շին՚-ի կող­մից կա­տար­վել են 218,3 կմ ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ։ Ա­զոխ, Մեծ Թա­ղեր, Թա­ղուտ, Հա­կա­կու, Ակ­նաղ­բյուր, Ջրա­կուս, Ուխ­տա­ձոր հա­մայ­նք­նե­րում և Հադ­րութ քա­ղա­քում կա­տար­վել է 6265,4 քառ. մետր սա­լա­հա­տակ­ման աշ­խա­տանք­ներ։ Զգա­լի աշ­խա­տանք­ներ են տար­վել փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյան ուղ­ղու­թյամբ։ Բո­լոր հա­մայ­նք­նե­րին հատ­կաց­վել է նոր ժա­մա­նա­կա­կից լու­սա­տու­ներ։ Տու­մի և Ջրա­կուս հա­մայ­նք­նե­րում կա­ռուց­վում են ներ­քին ջրա­տար ցան­ցե­րը։ Ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում ենք պա­հել նաև կր­թա­կան և մշա­կույ­թի օ­ջախ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման, նրանց հա­գեց­վա­ծու­թյան հար­ցե­րը։ Նա­խա­տես­վում է 2020 թվա­կա­նին կա­ռու­ցե­լու Թա­ղու­տի դպ­րո­ցի շեն­քը։ 2020 թվա­կա­նին Հադ­րութ քա­ղա­քում կսկս­վի 320- տե­ղա­նոց հան­դի­սու­թյուն­նե­րի տան շի­նա­րա­րու­թյու­նը։
- 2019 թվա­կա­նը շր­ջա­նում կարևոր­վում է նաև ար­տա­քին կա­պե­րի ակ­տի­վաց­մամբ։ Այդ հա­մա­տեքս­տում ի՞նչ ծրագ­րեր կա­ռանձ­նաց­նեք։
- Սույն թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 20-ին Ֆրա­սիա­յի Հան­րա­պե­տու­թյան Ի­զեր նա­հան­գի և Հադ­րու­թի շր­ջա­նի միջև ստո­րագր­վեց բա­րե­կա­մու­թյան հռ­չա­կա­գիր։ Հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել Գրե­նոբլ քա­ղա­քում Ի­զե­րի նա­հան­գա­պե­տա­րա­նի դահ­լի­ճում։ Հռ­չա­կա­գի­րը ստո­րագր­վել է Ի­զե­րի նա­հան­գա­յին խոր­հր­դի նա­խա­գահ Ժան Պիեռ Բար­բիե­նի և իմ կող­մից։ Ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցում էին ԱՀ մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Հով­հա­նես Գևոր­գյա­նը, այդ տա­րած­քում ՀՀ փոխ­հյու­պա­տոս Գա­յա­նե Մա­նու­կյա­նը, այլ ան­ձիք։ Հադ­րու­թը բա­րե­կա­մա­կան կա­պեր ու­նի նաև Ֆրան­սիա­յի Վիեն և ԱՄՆ Բըր­բանք քա­ղաք­նե­րի հետ։ Սույն թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին Հադ­րու­թի շր­ջան են այ­ցե­լել Ի­զե­րի դե­պար­տա­մեն­տի փոխ­նա­խա­գահ, Վիե­նի փոխ­քա­ղա­քա­պետ Պատ­րիկ Կուր­տու­դը, Կա­լի­ֆոռ­նիա­յի նա­հան­գի գոր­ծա­դիր մարմ­նի ան­դամ Էն­թե­նի Փոր­թան­թի­նոն, Իս­լան­դիա­յի և Մի­չի­գա­նի քա­ղա­քա­յին խոր­հր­դի ան­դամ Սա­րոն Ստի­ֆըն­սը, Ջոր­ջիա նա­հան­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ան­դամ Դեբ­րա Բելգ­մո­րը, ԱՄՆ Հայ դա­տի հանձ­նախմ­բի ան­դամ­ներ Սիլ­վա Քե­չի­չյա­նը, Սար­գիս Ա­ղա Սարգ­սյա­նը և Զա­րուգ Չի­լին­գա­րյան-Բալ­թան­ջյա­նը։ 2020 թվա­կա­նի մա­յիս-հու­նիս ա­միս­նե­րին նա­խա­տես­վում է Ի­զե­րի նա­հան­գի նա­հան­գա­պե­տի այ­ցը Հադ­րու­թի շր­ջան։
- 2020 թվա­կա­նի շր­ջա­նի զար­գաց­ման Ձեր տես­լա­կա­նը։
- Ցան­կա­նում եմ ու­նե­նանք այն­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն­ներ, որ կա­րո­ղա­նաք լու­ծել մեր շր­ջա­նի բնա­կիչ­նե­րի կող­մից բարձ­րաց­ված յու­րա­քան­չյուր խն­դիր։ Թող 2020 թվա­կա­նը լի­նի միայն խա­ղաղ, ստեղ­ծա­գործ աշ­խա­տան­քի տա­րի։