Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵ­ՌԱՆ­ԿԱՐ­ՆԵՐ ԳՅՈՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ԲՆԱ­ԳԱ­ՎԱ­ՌՈՒՄ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

Ա­վարտ­ված գյու­ղատն­տե­սա­կան տա­րին Մեծ Թա­ղեր հա­մայն­քում բա­րե­հա­ջող էր: Ինչ­պես տե­ղե­կա­ցանք Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի գյու­ղատն­տե­սու­թյան, հո­ղա­շի­նա­րա­րու­թյան և հո­ղօգ­տա­գործ­ման բաժ­նի տա­րած­քը սպա­սար­կող գյու­ղատն­տես Գա­րե­գին Բա­դա­սյա­նից, տա­րին խոս­տում­նա­լից էր ու հե­ռան­կա­րա­յին: Գյու­ղատն­տե­սա­կան մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րա­ծու­թյո­ւն­նե­րի ընդ­հա­նուր մա­կե­րե­սը հա­մայն­քում կազ­մել է շուրջ 1400 հա՝ այդ թվում 644 հա սե­փա­կան վա­րե­լա­հող, 183 հա հա­մայն­քի վար­ձա­կա­լա­կան հո­ղեր, 520 հա պետ­պա­հուստ:
Շր­ջա­նում սո­վո­րա­բար ի­րա­կա­նաց­վում են գար­նա­նա­ցան և աշ­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցանք­սեր: Չո­րա­յին ե­ղա­նակ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ ներ­կա­յում շր­ջա­նում շա­րու­նակ­վում է աշ­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցանք­սը: Գ. Բա­դա­սյա­նի են­թա­կա­յու­թյան տակ են գտն­վում նաև հա­րա­կից Տող և Տու­մի հա­մայ­նք­նե­րը: Ինչ­պես նշում է գյու­ղատն­տե­սը, բո­լոր աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կարգ­ված են: Հարկ է նաև նշել, որ վեր­ջին տա­րի­նե­րին գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում ի­րա­կա­նաց­վել են ծրագ­րեր, ո­րոնք ի­րենց դրա­կան ազ­դե­ցու­թյո­ւնն են ու­նե­ցել ո­լոր­տում: Ար­դեն 4 տա­րի է, շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վում է գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ան­հա­տույց տրա­մադր­ման ծրա­գի­րը: Տրա­մադր­վում են գար­նա­նա­ցան այն­պի­սի կուլ­տու­րա­ներ, ինչ­պի­սիք են արևա­ծա­ղի­կը, ե­գիպ­տա­ցո­րե­նը, սի­սե­ռը, սո­յան, կորն­գա­նը, առ­վույ­տը, հնդ­կա­ցո­րենն ու կտա­վա­տը: Գյու­ղատն­տե­սի հա­վաստ­մամբ` ա­ռա­ջի­կա­յում մշա­կու­թյան մեջ կդր­վեն արևա­ծաղ­կի, ե­գիպ­տա­ցո­րե­նի, սի­սե­ռի, սո­յա­յի, կորն­գա­յի սեր­մե­րը: Ի դեպ, շր­ջա­նում գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցանք­սի հա­մար հայ­տերն ար­դեն ներ­կա­յաց­ված են հա­մա­պա­տաս­խան մար­մին­ներ: Գյու­ղատն­տեսն ընդ­հա­նուր առ­մամբ գոհ է բա­րե­փո­խում­նե­րից, բայց նաև ան­կեղ­ծա­նում է, ին­չու չէ, նաև ա­ռա­ջար­կում, հողն ա­ռա­վել պա­րարտ դարձ­նե­լու նպա­տա­կով նո­րից ծրագ­րի մեջ մտց­նել սև ցե­լի գա­ղա­փա­րը, ին­չին այ­սօր փո­խա­րի­նե­լու է ե­կել գար­նա­նա­ցա­նը: Գյու­ղատն­տե­սը չի հեր­քում՝ գար­նա­նա­ցանն էլ գե­րա­զանց գա­ղա­փար է, բայց ա­ռա­վել լավ ար­դյո­ւնք­նե­րի հա­մար ա­ռա­ջար­կում է այն հա­մա­տե­ղել սև ցե­լի հետ:
Գ. Բա­դա­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` գյու­ղում հո­ղա­գոր­ծու­թյանն ու ա­նաս­նա­պա­հու­թյա­նը զու­գա­հեռ զար­գա­նում է նաև խա­ղո­ղա­գոր­ծու­թյու­նը: Հա­մա­գյու­ղա­ցի բա­րե­րար, մոսկ­վա­յաբ­նակ Պա­վել Քա­լա­շյա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ 3 տա­րի ա­ռաջ Մեծ Թա­ղեր հա­մայն­քի տա­րած­քում 35-40 հա խա­ղո­ղի այ­գի է հիմ­նադր­վել: Ա­ռա­ջին բեր­քա­հա­վա­քը ե­ղել է ան­ցած սեպ­տեմ­բեր-հոկ­տեմ­բեր ա­միս­նե­րին: Խա­ղո­ղայ­գին ձգ­վում է նաև դե­պի Տող գյուղ՝ Ջրաշ­խար­հի տա­րածք: Մոտ 50 հա խա­ղո­ղայ­գի կա ար­դեն հիմ­նադր­ված: Ըստ գյու­ղատն­տե­սի՝ խա­ղո­ղա­գոր­ծու­թյո­ւնն աշ­խա­տա­տար, սա­կայն ե­կամ­տա­բեր ճյուղ է, և բա­րե­րա­րը նա­խա­տե­սում է այն զար­գաց­նել նաև շր­ջա­նի Ցոր գյու­ղում: Հատ­կան­շա­կան է նաև այն, որ այ­գե­գոր­ծու­թյան զար­գաց­ման ծրագ­րով շր­ջա­նում մա­սամբ լուծ­վել է գոր­ծազր­կու­թյան խն­դի­րը: Կին թե տղա­մարդ, ա­հել թե ջա­հել, բո­լոր նրանք, ով­քեր աշ­խա­տու­նակ են, կց­ված են այս աշ­խա­տան­քին. հո­ղի փխ­րե­ցում, տն­կի­նե­րի տն­կում, ծե­րա­տում, ձևա­վոր­ման աշ­խա­տանք­ներ....Գյու­ղա­ցի­նե­րը հա­ճույ­քով ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ շր­ջա­նում զար­գաց­նում են այ­գե­գոր­ծու­թյան այս ճյու­ղը: Շու­տով այ­գի­նե­րի հա­րա­կից տա­րած­քում նո­ւյն բա­րե­րա­րի մի­ջոց­նե­րով Մեծ Թա­ղեր հա­մայն­քում կբաց­վի նաև գի­նե­գոր­ծա­րան: Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են: Այն­պես որ, հադ­րութ­ցի­ներն ա­ռա­ջի­կա­յում կու­նե­նան տե­ղա­կան ար­տադ­րու­թյան նո­րան­մուշ գի­նի և հնա­րա­վո­րու­թյո­ւն կու­նե­նան այն ա­ռա­քել նաև ար­տեր­կիր: