[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԵՍ ԴՐԱԽ­ՏԻ­ԿԸ ԴԱՐՁ­ՆԵԼ ԴՐԱԽՏ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հադ­րու­թի շր­ջա­նի Դրախ­տիկ հա­մայն­քի ղե­կա­վար Վի­տա­լի Միր­զո­յա­նին հան­դի­պե­ցինք գյու­ղա­մի­ջում: Մի խումբ տղա­մարդ­կան­ցով, գլուխ-գլ­խի թեժ զրու­ցում էին. նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լով մի­ջամ­տու­թյան հա­մար, գյու­ղա­պե­տին օ­րը ցե­րե­կով ՙառևան­գե­ցինք՚։ Լրագ­րող­նե­րիս ներ­կա­յու­թյու­նից նեղ­վող-նեղս­րտ­վող հա­մայն­քի ղե­կա­վարն, այ­նուա­մե­նայ­նիվ, տե­ղի տվեց և կա­մա՛ց-կա­մաց հար­մար­վե­լով խոսք դուրս քա­շող, ինչ-որ տեղ նաև սադ­րող հար­ցե­րիս՝ ՙբաց­վեց՚, իսկ մեզ էլ հենց դա էր անհ­րա­ժեշտ։

Վ. Միր­զո­յանն էլ այն գյու­ղա­պե­տե­րի շար­քից է, ով­քեր չեն խո­սում, չեն բարձ­րա­ձայ­նում, սա­կայն ի­րենց իսկ մտ­քում շար­ված խն­դիր­նե­րին փոր­ձում են լու­ծում­ներ տալ՝ ո­րո­նե­լով ելք ու ու­ղի­ներ։ Վի­տա­լին հա­մայն­քի ղե­կա­վա­րի պաշ­տո­նում ըն­տր­վել է նա­խորդ տար­վա հոկ­տեմ­բե­րին… Մինչ այդ սակ­րա­վոր, վաշ­տի հրա­մա­նա­տար, ա­վագ լեյ­տե­նանտ, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի 2-րդ կար­գի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող Վի­տա­լին ՊԲ-ից զո­րացր­վել է 1999 թվա­կա­նին ու, ինչ­պես ա­սում են, գլու­խը կախ իր գոր­ծին էր, չնա­յած ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րին` հո­գում էր ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը` ու­նե­նա­լով անձ­նա­կան փոքր բիզ­նես։ Հե­տո ան­սա­լով հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի ա­ռա­ջարկ-պա­հան­ջին, ստա­ցավ նրանց վս­տա­հու­թյան քվեն։ Ներ­կա­յում նրա մտա­հո­գու­թյան ա­ռանց­քա­յին շեշ­տադ­րում­նե­րից մեկն էլ հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին հու­սա­խաբ չա­նելն է։
Դրախ­տիկն ու­նի 430 բնա­կիչ, 80 ծուխ, ժա­մա­նա­կա­վոր բնա­կիչ­նե­րի թիվն էլ անց­նում է 2 տաս­նյա­կից, վե­րաբ­նակ­ներ էլ կան, սպա­յա­կան ըն­տա­նիք­ներ էլ, այն­պես որ, բա­ցի հիմ­նա­կան բնա­կիչ­նե­րից, գյու­ղի բնակ­չու­թյան ՙներ­կապ­նա­կը՚ բազ­մա­գույն է ու բազ­մա­շերտ… Նրանց սո­ցիա­լա­կան դրու­թյու­նը տար­բեր է, ինչ­պես մնա­ցած մեր հա­մայ­նք­նե­րում, այս­տեղ էլ լավ, մի­ջակ ու հա­մե­մա­տա­բար վատ ապ­րող­ներ կան։ Գյուղն աշ­խա­տող մար­դու տեղ է, ա­սում է հա­մայն­քա­պե­տը, ինչ­քան էլ որ օգ­նես, մի­ջոց­ներ տրա­մադ­րես, միևնույն է, գյու­ղա­ցին ին­քը պի­տի ոչ միայն ձեռ­քե­րով բա­նի, այլև խել­քով գործ բռ­նի։ Նրա բե­րած տվյալ­նե­րով` Դրախ­տի­կի բնա­կիչ­նե­րից և ոչ մե­կը նա­խա­պա­տե­րազ­մա­կան, պա­տե­րազ­մա­կան ու ետ­պա­տե­րազ­մյան տա­րի­նե­րին գյու­ղը չի լքել։ Սա գյու­ղի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից է, գյու­ղից հե­ռա­ցող չկա։
Ըն­դա­մե­նը մի քա­նի տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող Սա­լա­քա­թին ադր­բե­ջա­նա­կան գյու­ղը ժա­մա­նա­կին ա­ղետ էր դրախ­տիկ­ցի­նե­րի հա­մար, այն իշ­խող դիր­քում էր ու օր ու արև չէր տա­լիս դրախ­տիկ­ցի­նե­րին, բայց վեր­ջին­նե­րիս կամ­քը կոտ­րել չհա­ջող­վեց` 91-ին քշե­ցին, ու մե­ծով-փոք­րով, ի­րենց հող ու ար­մա­տին պինդ կպած ապ­րե­ցին ու ա­րա­րե­ցին` նոր շունչ ու ո­գի հա­ղոր­դե­լով հայ­րե­նի գյու­ղին։ Սա­կայն գյու­ղա­պե­տի հա­մար (և ոչ միայն նրա) մտա­հո­գիչ է, որ ջա­հել­նե­րը չեն ա­մուս­նա­նում, Վի­տա­լի­կը նույ­նիսկ նրանց ստույգ քա­նա­կը գի­տի՝ 33-ն են, ա­սել է թե՝ 33 ըն­տա­նիք չի կազմ­վել, չի կա­յա­ցել։ Պատ­ճառ­նե­րը տար­բեր են, բայց, մեղմ ա­սած, բաց­թո­ղումն, ի­րոք, ար­դա­րա­ցում չու­նի։ Երևա­կա­յու­թյուն­ներս չար­չա­րե­լու կա­րիք չկա, մի փոքր թվա­բա­նու­թյուն` և Դրախ­տի­կը փաս­տո­րեն զրկ­ված է 100 ե­րե­խա­յի ներ­կա­յու­թյու­նը վա­յե­լե­լուց, ե­թե հաշ­վի առ­նենք, որ յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քում առն­վազն 3 ե­րե­խա կլի­ներ։ Մեծն Թու­մա­նյա­նի կեր­պա­վո­րած Կի­կո­սի ողբն ա­նե­լու ու ծնկ­նե­րը ծե­ծե­լու փո­խա­րեն Վ. Միր­զո­յա­նին ա­ռա­ջար­կե­ցինք կոնկ­րետ խն­դիր դնել ու դի­մել կա­ռա­վա­րու­թյան օգ­նու­թյա­նը: Հարս­նա­ցու­նե­րի պա­կաս էլ թե լի­նի, կող­քի գյու­ղե­րից օգ­նու­թյուն կհայ­ցեն։ ՙԵ­թե այդ ջա­հել­նե­րը ժա­մա­նա­կին ա­մուս­նա­նա­յին` հի­մա Դրախ­տի­կի բնակ­չու­թյու­նը 600-ից անց կլի­ներ՚,- ա­սում է հա­մայն­քա­պե­տը ու խոս­տա­նում լուրջ մտա­ծել մեր ա­ռա­ջար­կած ծրագ­րի շուրջ, գո՞ւ­ցե բա­րե­րար­ներ էլ կգտն­վեն, ինչ ի­մա­նաս, պար­զա­պես ձեռ­քե­րը ծա­լած նս­տե­լու փո­խա­րեն անհ­րա­ժեշտ է գոր­ծել, ընդ ո­րում՝ նպա­տա­կաուղղ­ված։

Ինչ­պես հա­րա­կից գյու­ղե­րում, այս­տեղ` Դրախ­տի­կում էլ մշա­կու­թա­յին կյանք ա­սա­ծը գո­յու­թյուն չու­նի, գյու­ղի ա­կում­բը են­թա­կա է վե­րա­նո­րոգ­ման։ Հիմ­նա­կան, տո­նա­կան և ոչ տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներն անց­կաց­վում են դպ­րո­ցում` ա­շա­կերտ­նե­րի ու նրանց ու­սու­ցիչ­նե­րի ջան­քե­րով։ Գյու­ղի հա­մայն­քա­պե­տա­րա­նը նոր է, այն­տեղ տե­ղա­կայ­ված բուժ­կե­տը նո­րա­կա­ռույց է, նո­րա­կա­ռույց է նաև դպ­րո­ցա­կան շեն­քը՝ գրե­թե 90 ա­շա­կերտ­նե­րի ընդգրկմամբ։ Մաս­նա­գետ­նե­րով ա­պա­հով­ված են, դեռ աշ­խա­տու­ժի ՙա­վել­ցուկ՚ էլ ու­նեն, ժա­մա­քա­նա­կը չի հե­րի­քում, բայց մի հնար գտ­նում են, որ գո­նե նվա­զա­գույն ժա­մե­րով ու­սուց­չին ա­պա­հո­վեն, որ ստիպ­ված չլի­նի այլ տեղ աշ­խա­տանք ո­րո­նել։
Դրախ­տիկ­ցի­նե­րի հիմ­նա­կան զբաղ­մուն­քը գյու­ղատն­տե­սու­թյունն է, նրանք բո­լորն ար­տեր ու­նեն, մշա­կա­բույ­սեր են վա­րում-ցա­նում, նաև այ­գե­գոր­ծու­թյամբ ու բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի մշա­կու­թյամբ են զբաղ­վում։ Ե­թե տա­րին բա­րեն­պաստ է լի­նում, նրանք հո­գում են ողջ տար­վա կա­րիք­նե­րը, դեռ ա­վե­լին, մի բան էլ նեղ օր­վա հա­մար են հետ գցում, իսկ ե­թե ոչ, սպա­սում ու ապ­րում են լավ օ­րե­րի հույ­սով։ Գյու­ղը ո­ռոգ­ման ջրի լուրջ խն­դիր ու­նի, նախ­կի­նում բեր­քի տակ կռա­ցած պտ­ղա­տու ծա­ռե­րը այ­սօր բերք չեն տա­լիս, գյու­ղի հա­մար բրենդ հան­դի­սա­ցող տան­ձե­նի­նե­րը հեր­թով չո­րա­նում են։ Խմե­լու ջրով ա­պա­հով­ված են, բայց ամ­ռան տա­պին, երբ տնա­մերձ­նե­րը ջրե­լու խն­դիր է ա­ռա­ջա­նում, դա էլ չի հե­րի­քում։ Պե­տա­կան ծրագ­րով նա­խա­տես­վում է ոչ միայն Դրախ­տի­կի, այլև ողջ ձո­րա­կի գյու­ղե­րի ջրի խն­դիրն ար­մա­տա­պես լու­ծել։ Ե­թե ո­ռոգ­ման ջուր լի­ներ, դրախ­տիկ­ցի­նե­րը բաղ ու բախ­չա կջ­րեն, նրանք ձևը գի­տեն, գի­տեն գյուղն ինչ­պես իս­կա­կան դրախտ դարձ­նել, բայց դե ջրի սա­կա­վու­թյու­նը իս­կա­պես նե­ղում է նրանց։ Իսկ թե դրախտն ընդ­հան­րա­պես ինչ կապ ու­նի ի­րենց գյու­ղի հետ, հա­մայն­քա­պե­տը պար­զա­բա­նում է հետևյալ կերպ. ՙՆախ­կին գյու­ղը վերևնե­րում էր և Ա­րաք­սի կող­մից ծա­գող արևն իր շո­ղե­րը ձգե­լով դրախ­տի էր վե­րա­ծում ան­տառ­նե­րով, սար ու ձո­րե­րով հա­րուստ ձո­րա­կը, ու մար­դիկ ա­րե­գա­կին վերևից նա­յե­լով այն­քան գե­ղե­ցիկ պատ­կեր­նե­րի էին ա­կա­նա­տես լի­նում, որ այն նրանց դրախ­տի մա­սին էր հի­շեց­նում, և գյուղն ի­րենց կո­չե­ցին Դրախ­տիկ՚։ Ե­թե ո­րո­շա­կի խան­գա­րող հան­գա­մանք­նե­րը չլի­նեին, նրանք նոր Դրախ­տիկն էլ դրախտ կդարձ­նեն, և այ­սօր յու­րա­քան­չյուր դրախ­տիկ­ցի քնում-արթ­նա­նում է այդ հույ­սով։ Ար­դեն ա­սա­ցինք, որ ցո­րե­նի ար­տեր ու­նեն դրախ­տիկ­ցի­նե­րը, նրանք նաև ա­նաս­նա­պա­հու­թյամբ են զբաղ­վում, ան­տառ­ներն էլ թե­կուզ մի փոքր հե­ռու են գյու­ղից, բայց հա­վե­լյալ ե­կամ­տի աղ­բյուր են նրանց հա­մար։ Թթայ­գի­ներն էլ նույն դերն են կա­տա­րում, մի զգա­լի մասն էլ մեղ­վա­բու­ծու­թյանն է զարկ տա­լիս։ Այս­տեղ էլ, ինչ­պես հա­րա­կից գյու­ղե­րում, հա­մայն­քա­պե­տա­րան դի­մում են շի­նա­նյու­թեր ստա­նա­լու խնդ­րան­քով, հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում օգ­նում-ա­ջակ­ցում են։ Նո­րըն­տիր գյու­ղա­պե­տը մտա­հոգ­ված է, որ մե­կը տասն ան­գամ շի­նա­նյութ է ստա­ցել, մեկ ու­րի­շը` ոչ մի… Նա փոր­ձում է այդ խնդ­րին լու­ծում տալ ար­դա­րու­թյան սկզ­բուն­քը չխախ­տե­լով, հու­սանք, որ հա­ջո­ղե­լու է։ Այդ հար­ցում, ինչ­պես միշտ, ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տր­վել և տր­վե­լու է զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին և վի­րա­վոր հաշ­ման­դամ­նե­րին, այս­տեղ ար­դեն եր­կու կար­ծիք լի­նել չի կա­րող։ Հան­դի­սու­թյուն­նե­րի տան բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով դրախ­տիկ­ցի­նե­րը հար­սա­նիք­ներ են ա­նում կող­քի գյու­ղե­րում, այս խն­դիրն էլ է օ­րա­կար­գա­յին ու շու­տա­փույթ լու­ծում պա­հան­ջող։ Վ. Միր­զո­յա­նը գտ­նում է, որ 5 տա­րին փոքր ժա­մա­նա­կա­հատ­ված չէ և ին­քը կհասց­նի գյու­ղի զար­գաց­ման գոր­ծում անձ­նա­կան ներդ­րում ու­նե­նալ։ Նա պար­զա­պես չի կա­րող իր ընտ­րող­նե­րին հու­սա­խաբ ա­նել, իսկ նրանք բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն էին, չնա­յած ի­րեն չընտ­րող­նե­րին էլ նա պար­տա­վոր է տեր կանգ­նել, և դա միան­շա­նակ է։