[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈՂԱԳՈՐԾԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Քրտ­նա­ջան աշ­խա­տան­քիս շնոր­հիվ պտ­ղա­տու դար­ձած ծիլն է իմ հա­ջո­ղու­թյու­նը. Ե­րի­տա­սարդ այ­գե­գործ Ա­րեն Խա­չատ­րյանն այս­պես ձևա­կեր­պեց իր հա­ջող­ված գոր­ծա­րար պատ­մու­թյու­նը։ Հա­մա­ռոտ, բայց յու­րօ­րի­նակ։ Ո­րո­շել էի չշ­տա­պեց­նել։ Բա­ցի այն, որ պար­զե­ցի նաև խոստ­մա­նը հա­վա­տա­րիմ լի­նե­լու նրա բնա­վո­րու­թյու­նը, մեր զրույ­ցից մեկ օր անց, փնտր­ված ա­ռա­ջին տողս՝ թերևս բա­վա­կա­նին պատ­կե­րա­վոր ու, ինչ-որ տեղ նաև մե­տա­ֆո­րա­յին, հու­շեց գյու­ղատն­տես զրու­ցա­կիցս։ Հազ­վա­դեպ է պա­տա­հում։

Գյու­ղատն­տես հոր աշ­խա­տան­քը դեռ ման­կուց էր հո­գե­հա­րա­զատ ու գրա­վել էր Ա­րե­նին։ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խրա­մորթ հա­մայն­քի տա­րած­քում, որ­տեղ ներ­կա­յում Ա­րե­նը պտ­ղա­բու­ծու­թյամբ ու այ­գե­գոր­ծու­թյամբ է զբաղ­վում, դեռ 10 տա­րի ա­ռաջ, հայ­րը տար­բեր մր­գա­տե­սակ­նե­րով հա­րյու­րա­վոր ծա­ռեր էր տն­կել և կո­չել ՙԹոռ­նիկ­նե­րի այ­գի՚։
ՙԴեռ ման­կուց հա­մակ­րում էի հո­ղի, ծիլ ու ծա­ռի հետ աշ­խա­տան­քը։ Այդ սե­րը կա­րե­լի է ա­սել ժա­ռան­գել եմ գյու­ղատն­տես հո­րիցս, ով այս ըն­թաց­քում և՜ օ­րի­նակ է ծա­ռա­յել, և՜ խոր­հր­դա­տու էր ցան­կա­ցած հար­ցում՚, -խոս­տո­վա­նում է զրու­ցա­կիցս։
Թերևս դա էր պատ­ճա­ռը, որ դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո ա­ներկ­բա էր գյու­ղատն­տե­սա­կան մաս­նա­գի­տու­թյամբ կր­թու­թյուն ստա­նա­լու ո­րո­շու­մը։ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի ՙԽմոր­ման ար­տադ­րու­թյուն­նե­րի տեխ­նո­լո­գիա և գի­նե­գոր­ծու­թյուն՚ բաժ­նում ու­սու­մը, ներ­կա­յում, ա­ռա­վել քան գործ­նա­կան կարևո­րու­թյուն ու կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի ե­րի­տա­սարդ ձեռ­նե­րե­ցի գոր­ծու­նեու­թյան մեջ։ Շուրջ 18 հեկ­տար այ­գի­նե­րից, այդ թվում 14 հեկ­տա­րը՝ նռան, ստա­ցած բեր­քից Ա­րե­նը գի­նի և օ­ղի է ար­տադ­րում։
Մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում ապ­րած պա­տա­նե­կու­թյան և ու­սա­նո­ղա­կան ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րի հան­րա­գու­մա­րը թերևս կբա­վա­կա­նաց­ներ, որ­պես­զի կեն­սա­սեր ե­րի­տա­սար­դը գայ­թակղ­վեր քա­ղա­քա­յին ա­ռօ­րյա­յով ապ­րե­լու հե­ռան­կա­րով։ ՙԳյու­ղի կյան­քը դժ­վար է, բայց ապ­րուս­տի մի­ջոց ու ե­կա­մուտ վաս­տա­կե­լու հա­մար այս­տեղ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մեծ են՚,- ա­սում է Ա­րե­նը, ով ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո, իր կեն­սա­կերպն ու նպա­տակ­նե­րը վերջ­նա­կա­նա­պես կա­պեց հայ­րե­նի Խրա­մոր­թի հող ու ջրին։
ՙԻնքս ինձ խոսք եմ տվել՝ ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում, մեր գյու­ղում ման­կա­պար­տեզ կա­ռու­ցել, ին­պես նաև գի­նե­գոր­ծա­րան ու նոր աշ­խա­տա­տե­ղեր հիմ­նել՚,- ման­րա­մաս­նում է ե­րի­տա­սարդ գյու­ղատն­տե­սը՝ հա­վե­լե­լով, որ, բա­ցի այդ, ցան­կա­նում է պտ­ղա­տու այ­գի­ներն ընդ­լայ­նել ևս 40 հեկ­տա­րով։
Նրա խոս­քով, ար­ցա­խյան բա­րե­բեր հո­ղը, ե­րախ­տա­գետ է ի­րեն ջա­նա­սի­րա­բար նվիր­վո­ղի նկատ­մամբ, և քր­տին­քի յու­րա­քան­չյուր կա­թի­լի դի­մաց շռայլ է վար­ձատ­րում։

ՙԻ­հար­կե, լի­նում են նաև ան­բա­րեն­պաստ տա­րի­ներ, երբ ե­րաշ­տին գու­մար­վում է կար­կուտն ու հո­ղին հա­վա­սա­րեց­նում ա­ռանց այն էլ սա­կավ բեր­քը։ Նույ­նիսկ այդ դեպ­քում, նվիր­ված ու գոր­ծը սի­րով կա­տա­րող հո­ղա­գործն ան­պայ­ման բա­վա­րար ուժ ու կամք կգտ­նի՝ հաղ­թա­հա­րե­լու ժա­մա­նա­կա­վոր հու­սալ­քու­թյու­նը։ Հո­ղա­գոր­ծու­թյունն աշ­խա­տա­սեր, կա­մա­յին ու­ժեղ հատ­կա­նիշ­նե­րով օժտ­ված, դի­մաց­կուն ու հետևո­ղա­կան մար­դու գործ է։ Ուս­տի, կար­ծում եմ, որ ար­դա­րա­ցի չեն դժ­գո­հու­թյուն­նե­րը, ո­րոնք պայ­մա­նա­վոր­ված են հո­ղա­գոր­ծու­թյան՝ ան­շա­հա­վետ ու ռիս­կա­յին լի­նե­լու պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ՚,-ըն­դգ­ծում է զրու­ցա­կիցս ՝ հա­վե­լե­լով, որ սե­փա­կան փոր­ձով է հա­մոզ­վել, որ ա­մե­նադժ­վա­րը սկիզբն է։ Նրա խոս­քով՝ այ­գե­գոր­ծու­թյամբ զբաղ­վե­լու ա­ռա­ջին 4-5 տա­րի­նե­րին շա­րու­նակ ներդ­րում էր պա­հանջ­վում։ Գոր­ծու­նեու­թյան 7-րդ տա­րուց էր միայն, որ սկ­սեց բերք ու ե­կա­մուտ ստա­նալ։ Այս ըն­թաց­քում, իսկ ա­ռանձ­նա­պես՝ սա­կա­վա­բեր տա­րի­նե­րին, Ա­րե­նին ևս խորթ չի ե­ղել սկ­սած գոր­ծը կի­սատ թող­նե­լու մտայ­նու­թյու­նը։ Նմա­նօ­րի­նակ եր­կընտ­րան­քի պա­հե­րին, միշտ նժա­րը ու­ժեղ կամ­քի կող­մում էր ծան­րա­նում։ Բա­ցի այդ, ե­րի­տա­սարդ այ­գե­գոր­ծը խոս­տո­վա­նում է, որ ա­ռանձ­նա­կի բերկ­րանք է ապ­րում ինք­նու­րույն տնօ­րի­նած ստեղ­ծա­րար աշ­խա­տան­քից։ Ճա­նա­պար­հի կող­քին գույ­նզ­գույն բեր­քով ծան­րա­բեռն­ված ծա­ռե­րը նույ­նիսկ ան­ծա­նոթ ան­ցորդ­նե­րին են գրա­վում, հիաց­նում ու ա­ռինք­նում։ Ուր մնաց…
ՙՀի­մա շա­տերն են հա­մոզ­վել, որ այ­գե­գոր­ծու­թյու­նը ե­կամ­տա­բեր ճյուղ է։ Նույ­նիսկ քա­ղա­քում ապ­րող մար­դիկ տես­նե­լով իմ ծաղ­կուն այ­գի­նե­րը, հիա­նում են, հե­տաքր­քր­վում և ո­գեշ­նչ­վե­լով իմ հա­ջո­ղու­թյամբ, ցան­կա­նում են այս գոր­ծով զբաղ­վել։ Մինչ­դեռ գյու­ղա­ցի­նե­րը, ժա­մա­նա­կին վա­ճա­ռում կամ վար­ձա­կա­լու­թյան էին տա­լիս ի­րենց հո­ղակ­տոր­նե­րը։ Նրան­ցից շա­տե­րը հի­մա փոշ­մա­նել են և աս­տի­ճա­նա­բար վե­րա­դառ­նում են՝ տեր կանգ­նե­լու ի­րենց հո­ղուջ­րին՚,-նկա­տում է ե­րի­տա­սարդ այ­գե­գոր­ծը։ Հո­ղա­գոր­ծու­թյան մեջ Ա­րե­նին ա­ռանձ­նա­պես գրա­վում է նաև աշ­խա­տա­սեր ու ան­մի­ջա­կան գյու­ղա­ցի­նե­րի հետ ա­մե­նօ­րյա շփու­մը։ Այդ հնա­րա­վո­րու­թյու­նը նրան ըն­ձեռ­վում է ի դեմս իր աշ­խա­տա­կից­նե­րի, ո­րոնց թիվն ըստ տա­րեշր­ջա­նի՝ 30-ից հաս­նում է մինչև 70-ի։ Ա­րե­նի մշա­կած խա­ղո­ղի, նռան և այլ մր­գա­տե­սակ­նե­րի այ­գի­նե­րում, ինչ­պես նաև աշ­նա­նա­ցան ու գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րածք­նե­րում, տար­վա ըն­թաց­քում, բա­ցի Խրա­մոր­թի բնա­կիչ­նե­րից, ժա­մա­նա­կա­վոր աշ­խա­տանք են գտ­նում նաև հարևան գյու­ղա­ցի­նե­րը։
Հա­ջո­ղու­թյու­նը գոր­ծե­լու մեջ է....
ՙ Հո­ղա­գոր­ծու­թյամբ ու այ­գե­գոր­ծու­թյամբ հե­տաքր­քր­ված, սա­կայն ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով եր­կմ­տող մարդ­կանց օ­րի­նակ կբե­րեի իմ հա­ջող­ված փորձն ու ան­ցած ու­ղին։ Նա, ով միշտ դժ­գո­հում է գյու­ղից, և հո­ղից հե­ռա­նա­լու պատր­վակ­ներ է փնտ­րում՝ չի ու­զում աշ­խա­տել, իսկ պա­տե­հու­թյա­նը տուրք տվող ֆեր­մե­րը ոչն­չի չի հաս­նի՚,-հա­մոզ­ված է ե­րի­տա­սարդ հո­ղօգ­տա­գոր­ծո­ղը ։
Հա­վե­լենք, որ Ա­րեն Խա­չատ­րյա­նը ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում մաս­նակ­ցե­լով երկ­րա­գոր­ծու­թյան դա­սըն­թաց­նե­րի, ստա­ցել է 1-ին կար­գի ո­րա­կա­վոր­ման հա­վաս­տա­գիր։ Բա­ցի այդ, ան­ցած տա­րի պե­տա­կան նա­խա­րա­րի հրա­մա­նով ՙԱՀ մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի և ներդ­րած ա­վան­դի հա­մար՚ պարգևատր­վել է ՙԻս­կու­թյան հա­վաս­տա­գիր՚ հու­շա­մե­դա­լով։