[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ. ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ` ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ան­շարժ գույ­քի կա­դաստ­րի հա­մա­կարգն Ար­ցա­խում ար­դեն 20 տար­վա պատ­մու­թյուն ու­նի: Այն այդ տա­րի­նե­րի ըն­թաց­քում պար­բե­րա­բար բա­րե­փո­խում­նե­րի ու կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի է են­թարկ­վել: Այ­սօր կա­ռույ­ցը գոր­ծում է ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան կազ­մում՝ որ­պես վար­չու­թյուն: ՙԱն­շարժ գույ­քի կա­դաստ­րի վար­չու­թյու­նը (ԱԳԿՎ-ն) հի­մա էլ հետևո­ղա­կա­նո­րեն շա­րու­նա­կում է բա­րե­լա­վել քա­ղա­քա­ցի­նե­րի սպա­սարկ­ման ո­րա­կը և ժա­մա­նա­կին հա­մա­հունչ փոր­ձում ընդ­լայ­նել մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րը՚,- մեզ հետ զրույ­ցում նշել է ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ԱԳԿՎ պետ Մաք­սիմ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱ­ՆԸ: Հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ ման­րա­մաս­նե­րը՝ նրա հետ հար­ցազ­րույ­ցում:

-Պա­րոն Ա­լեք­սա­նյան, ան­ցած ա­մառ ԱԳԿՎ-ն նշեց իր հիմ­նադր­ման 20-ա­մյա­կը: Այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­ռույ­ցը բա­րե­փո­խում­նե­րի մի քա­նի փուլ է ան­ցել. ինչ­պի­սի՞ն է այն այ­սօր, կա­րե­լի՞ է ա­սել, որ Ար­ցախն ու­նի կա­յա­ցած կա­դաստ­րա­յին հա­մա­կարգ:
-Ա­յո, 2019 թվա­կա­նը մեր հա­մա­կար­գի հա­մար հո­բե­լյա­նա­կան տա­րի էր՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­դաստ­րի հիմ­նադր­ման քսա­նա­մյակն էր:
Կա­ռույցն իս­կա­պես ան­ցել էր բա­րե­փո­խում­նե­րի մի քա­նի փու­լով, և այդ գոր­ծըն­թա­ցը դեռ կշա­րու­նակ­վի: Կա­դաստ­րի հա­մա­կար­գը կա­յա­ցած է միայն այ­սօր­վա հա­մար, այն ու­նի մշ­տա­կան կա­յաց­ման մի­տում. ինչ­քան մեր կյան­քում զար­գա­նան տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը, այն­քան էլ դրանց հա­մա­հունչ կփոխ­վի կա­դաստ­րի զար­գա­ցու­մը:
-Ի՞նչ խն­դիր­ներ են առ­կա հա­մա­կար­գում այ­սօր ո՞րն եք դրանց մեջ ա­ռաջ­նա­հերթ հա­մա­րում:
-Հա­մա­կար­գում ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից եմ հա­մա­րում տեխ­նի­կա­կան վե­րա­զի­նու­մը: Այ­սօր մենք ամ­բող­ջու­թյամբ ավ­տո­մատ ե­ղա­նա­կով ենք ի­րա­կա­նաց­նում ի­րա­վուն­քի պե­տա­կան գրանց­ման և տե­ղե­կատ­վու­թյան տրա­մադր­ման գոր­ծըն­թա­ցը, նոր աշ­խա­տանք­ներ ենք սկ­սել տա­րած­քի տիե­զե­րա­կան ֆո­տո­լու­սան­կար­նե­րի մշակ­ման ուղ­ղու­թյամբ: Գործ ու­նենք օ­րե­ցօր ա­վե­լա­ցող տե­ղե­կատ­վու­թյան պահ­պան­ման և օգ­տա­գործ­ման հետ, ին­չը են­թադ­րում է նոր տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րի ձեռք­բե­րում: Ար­դեն եր­րորդ տա­րին է, ինչ պետ­բյու­ջեից մի­ջոց­ներ են հատ­կաց­վում տեխ­նի­կա­կան վե­րա­զին­ման հա­մար և այն շա­րու­նա­կա­կան բնույթ կկ­րի:
Ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից եմ հա­մա­րում նաև հա­մա­կար­գում կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րը, ո­րոնք նույն­պես անհ­րա­ժեշտ է հա­մա­պա­տաս­խա­նեց­նել ավ­տո­մատ գրանց­ման հա­մա­կար­գի տրա­մա­բա­նու­թյա­նը: Այդ մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար կան ո­րոշ խո­չըն­դոտ­ներ, ո­րոն­ցից հիմ­նա­կա­նը կա­րե­լի է հա­մա­րել շեն­քա­յին պայ­մանն­նե­րը:
-Գույ­քի նկատ­մամբ ի­րա­վունք­նե­րի ա­ռա­ջին գրանց­ման աշ­խա­տանք­նե­րը հան­րա­պե­տու­թյու­նում ա­վարտ­վա՞ծ են: Որ­քան տե­ղյակ ենք, շր­ջան­նե­րում ո­րո­շա­կի խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում այդ մի­ջո­ցառ­ման ի­րա­կանց­ման ժա­մա­նակ: Ի՞նչ­պես եք փոր­ձում լու­ծել դրանք:
-Ա­ռա­ջին պե­տա­կան գրանց­ման աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տը կախ­ված է այն սե­փա­կա­նա­տե­րե­րից կամ, ա­վե­լի ճիշտ` ի­րա­վա­տե­րե­րից, ով­քեր ա­ռայ­սօր չեն դի­մել ան­շարժ գույ­քի կա­դաստր՝ անվ­ճար ի­րա­վուն­քի պե­տա­կան գրան­ցում ստա­նա­լու հա­մար: Հիմ­նա­կա­նում չդի­մե­լու պատ­ճա­ռը կապ­ված է ի­րա­վուն­քը հաս­տա­տող փաս­տաթղ­թե­րի հա­վա­քագր­ման հետ, ուս­տի ես հա­մա­ձայն չեմ այն գնա­հա­տա­կա­նի հետ, որ շր­ջան­նե­րում ո­րո­շա­կի խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում` կապ­ված կա­դաստ­րի հետ: Չկա մի դեպք, որ օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված փաս­տաթղ­թերն ամ­բող­ջո­վին ներ­կա­յաց­նեն կա­դաստ­րի տա­րած­քա­յին բա­ժին, և այն չս­տա­նա ի­րա­վուն­քի պե­տա­կան գրան­ցում: Մեր շր­ջա­նա­յին աշ­խա­տա­կից­նե­րը բա­րեխղ­ճո­րեն բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­ներ են կա­տա­րում հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս բա­ցա­ռել քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար բյու­րոկ­րա­տա­կան քաշք­շու­կը:
-Ի՞նչ փու­լում են ԱՀ բնա­կա­վայ­րե­րի քար­տե­զագր­ման, աշ­խար­հագ­րա­կան ան­վա­նում­նե­րի, հո­ղե­րի հաշ­վառ­ման ու գրանց­ման գոր­ծըն­թաց­նե­րը:
-Բնա­կա­վայ­րե­րի կա­դաստ­րա­յին քար­տե­զագր­ման աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են, մաս­նա­վո­րա­պես, 2019 թվա­կա­նին քար­տե­զագր­վել են Շա­հու­մյա­նի շր­ջա­նի մի շարք հա­մայ­նք­ներ: Աշ­խար­հագ­րա­կան ան­վա­նում­նե­րի հաշ­վառ­ման և ան­վա­նա­փոխ­ման աշ­խա­տանք­նե­րին նոր շունչ կհա­ղորդ­վի 2020 թվա­կա­նին, նա­խա­տես­վում է ո­րոշ ֆի­զի­կաաշ­խար­հագ­րա­կան օ­բյեկտ­նե­րի ան­վա­նա­կոչ­ման գոր­ծըն­թաց սկ­սել, զու­գա­հեռ աշ­խա­տանք­ներ կի­րա­կա­նաց­վի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ատ­լա­սի նոր խմ­բագ­րու­թյան հա­մար:

-Ան­շարժ գույ­քի կա­դաստ­րի վար­ման ավ­տո­մա­տաց­ված հա­մա­կար­գի ներդ­րու­մը և տե­ղե­կատ­վա­կան բան­կի ստեղ­ծու­մը ո՞ր­քա­նով են նպաս­տել վար­չա­րա­րու­թյան, փաս­տաթղ­թաշր­ջա­նա­ռու­թյան գոր­ծըն­թա­ցի պար­զեց­մա­նը. չնա­յած ձեռ­նարկ­վող քայ­լե­րին, այն դեռևս քա­ղա­քա­ցի­նե­րի դժ­գո­հու­թյան ա­ռանց­քում է:
-Ա­յո, ավ­տո­մատ գրանց­ման ծրագ­րի ներդ­րումն ա­հա­գին թեթևաց­րել է մաս­նա­գետ­նե­րի կող­մից կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րը: Ցան­կա­ցած դեպ­քում մենք հաշ­վի ենք առ­նում քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից հն­չեց­ված բո­ղոք­նե­րը և տա­լիս հա­մա­պա­տաս­խան պար­զա­բա­նում­ներ:
-Քա­ղա­քա­ցի­նե­րի մյուս թի­րա­խը կա­դաստ­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի բարձր սա­կագ­ներն են: Կա­րո՞ղ ենք հու­սալ, որ ա­ռա­ջի­կա բա­րե­փո­խում­նե­րի ար­դյուն­քում դրանք կն­վա­զեն:
-Սկ­սած 2016 թվա­կա­նից կա­դաստ­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար գու­մար­ներ չեն գանձ­վում, այլ գանձ­վում է միայն պե­տա­կան տուրք, ո­րի դրույ­քա­չա­փե­րը կար­գա­վոր­վում են ՙՊե­տա­կան տուր­քի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քով և հաս­տատ­վում են Ազ­գա­յին Ժո­ղո­վի կող­մից: Բարձր լի­նե­լու մա­սով պն­դում­նե­րը վի­ճե­լի են, քա­նի որ գործ ու­նենք ան­շարժ գույ­քի հետ և քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար տե­սա­նե­լի է միայն վերջ­նա­կան փաս­տա­թուղ­թը, բայց չէ՞ որ այդ փաս­տա­թուղ­թը կազ­մե­լու հա­մար ռե­գիստ­րը կրում է անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն. այդ ան­շարժ գույ­քի բո­լոր փաս­տաթղ­թե­րը պահ­վում են թղ­թա­յին և է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով: Բա­ցի այդ, ա­հա­գին գու­մար­ներ են ծախս­վում հա­մա­կար­գը պահ­պա­նե­լու հա­մար՝ սկ­սած հա­սա­րակ թղ­թից, վեր­ջաց­րած սեր­վեր­նե­րի և ծրագ­րա­յին ա­պա­հո­վու­մով: Հա­մա­ձայն չեմ, որ սա­կագ­նե­րը կա­դաստ­րա­յին հա­մա­կար­գում բարձր են. հա­մե­մա­տե­լու հա­մար յու­րա­քան­չյու­րը կա­րող է հա­մա­ցան­ցից տե­ղե­կու­թյուն­ներ ձեռք բե­րել՝ այլ պե­տու­թյուն­նե­րում գոր­ծող սա­կագ­նե­րի վե­րա­բե­րյալ և հա­մոզ­վի դրա մեջ: Իսկ ինչ վե­րա­բե­րում է հար­ցին՝ ա­ռա­ջի­կա բա­րե­փո­խում­նե­րի ար­դյուն­քում սա­կագ­նե­րը կն­վա­զե՞ն, թե ոչ, կա­սեմ, որ այն դեռ քն­նարկ­ման փու­լում է:
-Ան­շարժ գույ­քի կա­դաստ­րի վար­չու­թյու­նը պար­բե­րա­բար ան­շարժ գույ­քի շու­կա­յի մո­նի­թո­րինգ է ի­րա­կա­նաց­նում: Ինչ՞ պատ­կեր ու­նենք Ար­ցա­խում՝ նվա­զել՞, թե՞ ա­վե­լա­ցել են գոր­ծարք­նե­րը վեր­ջին տա­րի­նե­րին:
-2019 թվա­կա­նը, բա­ցի հո­բե­լյա­նա­կան տա­րի լի­նե­լուց, նա­խորդ տա­րի­նե­րից տար­բեր­վել է նաև ա­մե­նա­մեծ քա­նա­կի գրան­ցում­նե­րով: Ա­ռա­ջին ան­գամ գրան­ցում­նե­րի քա­նա­կը հա­տել է 10 000-ի սահ­մա­նը և կազ­մել՝ 11063: Դրան զու­գա­հեռ, բնա­կա­նա­բար, ա­ճել է նաև հա­վա­քագ­րած պե­տա­կան տուր­քը. պլա­նա­վո­րած 180 մլն դրա­մի փո­խա­րեն 2019 թվա­կա­նին գանձ­վել է 322 մլն դրամ: Պլա­նը գե­րա­կա­տար­վել է մոտ 79 տո­կո­սով: Հա­մե­մա­տած 2018 թվա­կա­նի հետ, գրե­թե բո­լոր գոր­ծարք­նե­րի ա­ռու­մով աճ է ար­ձա­նագր­վել: 6-տո­կո­սա­նոց գնե­րի աճ է ար­ձա­նագր­վել նաև ան­շարժ գույ­քի շու­կա­յում, ին­չը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է պա­հան­ջար­կի և ա­ռա­ջար­կի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ: Պա­հան­ջար­կը շատ մեծ է, իսկ շու­կա­յում վա­ճառ­քի հան­ված բնա­կա­րան­նե­րի քա­նա­կը սահ­մա­նա­փակ է:
Իմ կար­ծի­քով, նոր կա­ռուց­վող եր­կու թա­ղա­մա­սե­րը շա­հա­գործ­ման հանձ­նե­լուց հե­տո գնե­րը կկար­գա­վոր­վեն: