[ARM]     [RUS]     [ENG]

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կաց­ման ուղ­ղու­թյամբ կա­ռա­վա­րու­թյան քայ­լե­րը սկ­սել են տալ ա­ռա­ջին ար­դյունք­նե­րը։ Այս մա­սին հայտ­նի է դար­ձել դեկ­տեմ­բե­րի 29-ին ԱՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նի կող­մից հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ, երբ նա­խա­րա­րը հայ­տա­րա­րել է, որ ա­ռա­ջին ան­գամ հար­կա­յին ե­կա­մուտ­ներն ա­պա­հով­վել են ոչ թե հան­քար­դյու­նա­բե­րու­թյան, այլ ա­ռա­վե­լա­պես տն­տե­սու­թյան մյուս ճյու­ղե­րում գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող հարկ վճա­րող­նե­րի հաշ­վին, ինչն ան­նա­խա­դեպ է մեր երկ­րի հա­մար։ Նա­խա­րա­րը սա հա­մա­րում է կա­ռա­վա­րու­թյան և հար­կա­յին մարմ­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող հետևո­ղա­կան աշ­խա­տան­քի ար­դյունք։

Ներ­կա­յաց­նե­լով 2019 թվա­կա­նի հաշ­վետ­վու­թյու­նը, Ա. Հա­րու­թյու­նյա­նը նշել է, որ 2019 թվա­կա­նին հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի և պե­տա­կան տուր­քի գծով բյու­ջե է մուտ­քագր­վել 59 մլրդ 231 մլն դրամ՝ պլա­նա­վոր­ված 58 մլրդ 794 մլն դրա­մի փո­խա­րեն։ Նա­խորդ տար­վա հա­մե­մատ հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի և պե­տա­կան տուր­քի գծով մուտ­քերն ա­ճել են 5 մլրդ 709 մլն դրա­մով, ո­րից միայն 309 մլն դրամն է ա­պա­հով­վել է ՙԲեյզ Մե­թըլս՚ ՓԲԸ հաշ­վին։ Հա­վա­քագր­ված հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի և պե­տա­կան տուր­քի գու­մար­նե­րի մոտ 79 տո­կոսն ա­պա­հով­վել է խո­շոր հարկ վճա­րող­նե­րի հաշ­վին։
ՀՀ-ից ստաց­ված բյու­ջե­տա­յին վար­կը ան­ցյալ տա­րի կազ­մել էր 57 մլրդ 847 մլն դրամ։
2019 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի փաս­տա­ցի ծախ­սե­րը, նա­խա­րա­րի ի­րա­զեկ­մամբ, կազ­մել են 113 մլրդ 330 մլն դրամ։ Ֆի­նան­սա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը նշել է, որ տա­րին եզ­րա­փա­կել են ա­ռանց ծախ­սե­րի գծով ըն­թա­ցիկ պարտ­քե­րի կու­տակ­ման;
ՙՏար­վա ըն­թաց­քում ո­լոր­տում կա­տար­ված բա­րե­փո­խում­նե­րի, այդ թվում և օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ար­դյուն­քում հա­ջող­վել է բարձ­րաց­նել Պե­տա­կան բյու­ջեից ի­րա­կա­նաց­վող ծախ­սե­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ու թա­փան­ցի­կու­թյու­նըՙ,-ա­սել է նա­խա­րա­րը, նշե­լով, որ
2019 այդ նպա­տա­կով մշակ­վել և Կա­ռա­վա­րու­թյան ու Ազ­գա­յին Ժո­ղո­վի քն­նարկ­մանն են ներ­կա­յաց­վել օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի եր­կու փա­թեթ։ Դրան­ցից ա­ռա­ջի­նով ներ­դր­վել է հար­կա­յին հա­շիվ­նե­րի դուրս գր­ման է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կար­գը, երկ­րոր­դով՝ կու­տա­կա­յին կեն­սա­թո­շա­կա­յին հա­մա­կար­գը։
2019 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից ու­ժի մեջ են մտել ՙԳան­ձա­պե­տա­կան հա­մա­կար­գի մա­սին՚ օ­րեն­քում ի­րա­կա­նաց­ված փո­փո­խու­թյուն­նե­րը, հա­մա­ձայն ո­րոնց բո­լոր այն պե­տա­կան ոչ առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­շիվ­նե­րը, ո­րոնք գտն­վում են առևտրա­յին բան­կե­րում, տե­ղա­փոխ­վել են գան­ձա­պե­տա­կան հա­մա­կարգ։ ՙԴա թույլ է տա­լիս ա­վե­լի ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րել բյու­ջեն՚,-ա­սել է նա։
է­լէկտ­րո­նա­յին հա­մա­կար­գի ներդ­րու­մը հար­կա­յին հա­մա­կար­գի աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման ուղ­ղու­թյամբ կա­տար­վող կարևոր քայ­լե­րից է հա­մար­վում և այն կշա­րու­նակ­վի նաև 2020 թվա­կա­նին։
Հա­մա­կար­գի զար­գաց­ման գոր­ծում կա­ռույ­ցին մե­ծա­պես օ­ժան­դա­կում է հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րի, այդ թվում ՝ Պե­տե­կա­մուտ­նե­րի կո­մի­տեի ու ԿԲ հետ։

Ա. Հա­րու­թյու­նյա­նը կարևոր է հա­մա­րում հան­րու­թյան հետ աշ­խա­տան­քը, քա­նի որ, հա­մոզ­ված է հար­կա­տու -հար­կա­յին մար­մին փոխ­վս­տա­հու­թյան պայ­ման­նե­րում կա­րե­լի է կոտ­րել առ­կա կարծ­րա­տի­պը, որ ՙհար­կա­յի­նը՚ հս­կո­ղա­կան, ստու­գող կա­ռույց է, ո­րին ստիպ­ված են տալ ի­րենց ե­կա­մուտ­նե­րի մի մա­սը։ Պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­ված ի­րա­զեկ­ման հան­դի­պում­ներն ու ու­սու­ցո­ղա­կան սե­մի­նար­նե­րը նպա­տա­կաուղղ­ված են ե­ղել ինչ­պես այդ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը, այն­պես էլ հար­կա­յին դաշ­տում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րիի­րա­զեկ­մա­նը։
Ա. Հա­րու­թյու­նյա­նը նշել է, որ կա­ռույ­ցի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հա­մար էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի հա­մա­կար­գի ար­դիա­կա­նա­ցումն ու տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցու­մը է, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մա­տու­ցել ա­վե­լի բարձ­րո­րակ ծա­ռա­յու­թյուն­ներ։
Նա­խա­րարն անդ­րա­դար­ձել է նաև 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի ցու­ցա­նիշ­նե­րին ։
ՙԱյս տար­վա բյու­ջեն ևս ու­նի սո­ցիա­լա­կան ուղղ­վա­ծու­թյուն և բո­լոր այն հիմ­նա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը, ո­րոնք կա­տար­վել են 2020 թվա­կա­նի պետ­բյու­ջեում, կրում են սո­ցիա­լա­կան բնույթ՚,-ա­սել է նա, նշե­լով հուն­վա­րի 1-ից հան­րա­պե­տու­թյու­նում բարձ­րաց­ված նվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի, կեն­սա­թո­շակ­նե­րի, ո­րոշ ման­կա­վարժ­նե­րի մի­ջին ամ­սա­կան հաշ­վար­կա­յին աշ­խա­տա­վար­ձե­րի մա­սին և այլն։
Ա­ռա­ջի­կա­յում ևս ԱՀ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը պատ­րաստ­վում է կա­տա­րե­լա­գոր­ծել հար­կա­յին օ­րեն­սդ­րու­թյու­նը. աշ­խա­տանք­ներ կտար­վեն Հար­կա­յին օ­րենս­գր­քի փո­փո­խու­թյուն­նե­րի ուղ­ղու­թյամբ, ո­րոնք կօ­ժան­դա­կեն ո­լոր­տում առ­կա մի շարք թե­րու­թյուն­նե­րի վե­րաց­մա­նը, այդ թվում և հար­կա­յին օ­րեն­սդ­րու­թյու­նը պար­բե­րա­բար փո­փո­խու­թյուն­նե­րի են­թար­կե­լու անհ­րա­ժեշ­տու­թյա­նը։
Ա. Հա­րու­թյու­նյա­նը նշել է, որ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից ձեռ­նարկ­վող բա­րե­փո­խում­նե­րը միտ­ված են հան­րա­պե­տու­թյու­նում հար­կա­յին դաշ­տի կա­տա­րե­լա­գործ­մա­նը և գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի բա­րե­լավ­մա­նը։ Կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րի շար­քում նա ա­ռանձ­նաց­րեց ՓՄՁ ո­րոշ ուղ­ղու­թյուն­նե­րի հա­մար գոր­ծող նոր հար­կա­յին ար­տո­նու­թյուն­նե­րը, հաշ­վետ­վու­թուն­նե­րի ներ­կա­յաց­ման պար­զեց­ված մե­խա­նիզմ­նե­րը, ե­կամ­տա­հար­կի՝ մեկ տո­կո­սի չա­փով նվա­զու­մը և այլն։ Լրագ­րող­նե­րը, ներ­կա­յաց­նե­լով նաև հան­րու­թյան տե­սա­կե­տը, կար­ծիք հայտ­նե­ցին, որ այ­նուա­մե­նայ­նիվ, վեր­ջինս բա­վա­կա­նին բարձր է՝ ե­թե հաշ­վի առ­նենք ար­ցախ­ցի­նե­րի մեծ մա­սի ցածր կեն­սա­մա­կար­դա­կը և սո­ցիա­լա­կան ռիս­կե­րը։ Ա. Հա­րու­թյու­նյա­նը ի պա­տաս­խան նշեց, որ աԱր­ցած­խում սահ­ման­ված ե­կամ­տա­հար­կը տա­րա­ծաշր­ջա­նի այլ եր­կր­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ բարձր չէ։ Լրագ­րող­նե­րին հե­տաքր­քիր էր նաև նա­խա­րա­րի տե­սա­կե­տը ընտ­րու­թյուն­նե­րի ներ­կա փու­լում թեկ­նա­ծու­նե­րի նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րի վե­րա­բե­րալ. ար­դյո՞ք մեր բյու­ջեն նրանց նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րը բա­վա­րա­րե­լու ռե­սուրս ու­նի կամ կա­րող է ու­նե­նալ։ Ի պա­տաս­խան Ա. Հա­րու­թյու­նյա­նը նշեց, որ թեկ­նա­ծու­նե­րի կող­մից հն­չեց­րած եր­կու-ե­րեք նա­խընտ­րա­կան խոս­տում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար չի բա­վա­րա­րի ներ­կա­յիս պե­տա­կան բյու­ջեի ամ­բողջ ծախ­սա­յին մասն ան­գամ և այդ խոս­տում­նե­րը ի­րա­կա­նու­թյու­նից շատ հե­ռու են։
Հար­կա­յին ո­լոր­տի օ­րեն­սդ­րու­թյան մեջ կա­տար­վող պար­բե­րա­կան փո­փո­խու­թյուն­ներն ար­դյո՞ք խն­դիր­ներ չեն ա­ռա­ջաց­նում եր­կա­րա­ժամ­կետ ներդ­րող­նե­րի հա­մար և կար­ծիք չե՞ն ստեղ­ծում Ար­ցա­խի՝ ոչ կա­յուն հար­կա­յին դաշտ և բիզ­նես մի­ջա­վայր ու­նե­ցող եր­կիր լի­նե­լու մա­սին։ Այս հար­ցին ի պա­տաս­խան Ա. Հա­րու­թյու­նյա­նը նշել է, որ նման մտա­հո­գու­թյուն կա, և այդ խն­դիր­նե­րը կլուծ­վեն Հար­կա­յին օ­րենս­գր­քի կա­տա­րե­լա­գործ­ման ար­դյուն­քում։ Նա ա­սել է, որ նոր օ­րենս­գիր­քը կազ­մե­լու ժա­մա­նակ հաշ­վի են առն­վե­լու բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի՝ տն­տե­սա­կան սու­բյեկտ­նե­րի, հա­սա­րա­կա­կան միա­վո­րում­նե­րի, հար­կա­յին հա­մա­կար­գի դի­տո­ղու­թյուն­ներն ու ա­ռա­ջարկ­նե­րը՝ կա­յուն, վս­տա­հե­լի հա­րա­կա­յին դաշտ ձևա­վո­րե­լու մի­տու­մով։ ՙՍա, ի­հար­կե, չի նշա­նա­կում, որ Հար­կա­յին նոր օ­րենս­գր­քի գոր­ծար­կու­մից հե­տո փո­փո­խու­թյուն­ներ ընդ­հան­րա­պես չեն լի­նի, քա­նի որ հար­կա­յին հա­մա­կար­գը քա­րա­ցած չէ, և այն զար­գաց­ման է են­թարկ­վում տն­տե­սու­թյան մյուս գոր­ծըն­թաց­նե­րին զու­գա­հեռ, պար­զա­բա­նել է նա­խա­րա­րը։ Հար­կա­տու­նե­րի շր­ջա­նում առ­կա դժ­գո­հու­թյուն­նե­րի մա­սով նա­խա­րա­րը նշեց, որ դրանք ա­ռա­վե­լա­պես պայ­մա­նա­վոր­ված են լի­նում վեր­ջին­նե­րիս կող­մից հար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու և ստ­վե­րա­յին գոր­ծըն­թաց­նե­րը վեր­հա­նե­լու՝ հար­կա­յին մարմ­նի մի­ջո­ցա­ռում­նե­րով և հա­ճախ ար­դա­րաց­ված չեն լի­նում։ ՙՀար­կա­յին մարմ­նի և հար­կա­տուի միջև վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վոր­ման խն­դիր կա նաև և Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը ա­նում է հնա­րա­վո­րը՝ այդ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի բե­րե­լու հա­մար՚,-եզ­րա­փա­կել է Ա. Հա­րու­թյու­նյա­նը։