[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԱՍՈՒԼԻՍՈՎ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Հուն­վա­րի 31-ին կա­յա­ցել է ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նի մա­մու­լի ա­սու­լի­սը: Նա հան­դես է ե­կել 2019 թվա­կա­նի գոր­ծու­նեու­թյան ար­դյունք­նե­րով:

Պե­տա­կան բյու­ջեում 2019թ. կա­պի­տալ ներդ­րում­նե­րի պե­տա­կան պատ­վե­րի սկզբ­նա­կան ծա­վա­լը նա­խա­տես­ված էր 17 մլրդ 911 մլն դրամ, տա­րե­վեր­ջին, ա­վե­լաց­ված գրե­թե 5 մլրդ դրա­մի շնոր­հիվ այն կազ­մել էր ար­դեն 22 մլրդ 710 մլն դրամ, ին­չը թույլ է տվել կեն­սա­գոր­ծել ա­ռա­ջին ա­ռա­վել կարևոր ու հրա­տապ մի շարք ծրագ­րեր:
Բա­ցի վե­րը նշ­վա­ծից, Կա­ռա­վա­րու­թյան պա­հուս­տա­յին ֆոն­դից կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան ծրագ­րին հատ­կաց­վել է ևս 703 մլն դրամ: ԱՀ պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին կա­պիա­տալ շի­նա­րա­րու­թյան կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 99,1%: Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տի բաժ­նե­մա­սը երկ­րի տն­տե­սու­թյան հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քում կազ­մում է շուրջ 7 %, իսկ պե­տա­կան բյու­ջեի` մոտ 21,3 %-ը: Նա ըստ ո­լորտ­նե­րի ներ­կա­յաց­րել է գե­րա­տես­չու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­ված ծախ­սե­րը, ըն­դգ­ծե­լով, որ սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րին զու­գա­հեռ հս­կա­յա­կան աշ­խա­տանք է կա­տար­վել են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, այդ թվում և՝ ճա­նա­պարհ­նե­րի ու փո­ղոց­նե­րի, ջրա­յին ու ջե­ռուց­ման հա­մա­կար­գե­րի կա­ռուց­ման ու վե­րա­կա­ռուց­ման, ա­ռաջ­նագ­ծի ամ­րաց­ման, բնա­կա­րա­նա­յին շի­նա­րա­րու­թյան ուղ­ղու­թյամբ:
Նա­խադպ­րո­ցա­կան և դպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի ցան­ցի վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ ևս տար­վա ըն­թաց­քում ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել. ա­վարտ­ված են մեկ տաս­նյա­կի հաս­նող դպ­րո­ցա­կան շեն­քե­րի լրիվ կամ մաս­նա­կի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը, ըն­թաց­քի մեջ են Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի շեն­քի և յոթ հա­մայ­նք­նե­րում կր­թօ­ջախ­նե­րի վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը: Նշենք, որ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի շեն­քի կա­ռուց­ման 1-ին փու­լի և ԱՀ Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ա­ղավ­նո հա­մայն­քի Ա­ՐԻ ա­վան բնա­կա­վայ­րում թեթև կոն­ստ­րուկ­ցիա­նե­րով ա­րագ կա­ռուց­վող դպ­րո­ցի շեն­քի աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վել են ար­տա­բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի հաշ­վին. դրանց ընդ­հա­նուր ծա­վա­լը կազ­մել է 202,176 մլն դրամ։ Հաշ­վե­տու տա­րում պե­տա­կան բյու­ջեով մշա­կույ­թի և սպոր­տի բնա­գա­վա­ռին հատ­կաց­վել է 667.677 մլն դրամ գու­մար: Մար­զա­կան եր­կու կարևոր մի­ջո­ցա­ռում­նե­րի նա­խօ­րեին հիմ­նո­վին վե­րա­նո­րոգ­վել է Ստե­փա­նա­կեր­տի Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան մար­զա­դաշ­տը՝ այն հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լով մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին, հան­րա­պե­տու­թյան այլ հա­մայ­նք­նե­րի մի քա­նի մար­զա­դաշ­տեր : Ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են պահ­վել նաև հա­սա­րա­կա­կան և վար­չա­կան նշա­նա­կու­թյան մի շարք օ­բյեկտ­ներ. դրանց վե­րա­կա­ռուց­ման նպա­տա­կով պե­տա­կան բյու­ջեից հատ­կաց­վել է 3մլրդ 172մլն դրամ գու­մար: Գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի խոս­քով, ա­վարտ­ված են Ստե­փա­նա­կեր­տի ե­րի­տա­սար­դա­կան պա­լա­տի շեն­քի տա­նի­քի վե­րա­կա­ռուց­ման, Ս. Աստ­վա­ծա­մոր Հո­վա­նու ե­կե­ղե­ցու տա­րած­քի բա­րե­կարգ­ման, Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կի վե­րա­նո­րոգ­ման, Ե­րի­տա­սար­դա­կան պա­լա­տի փոքր դահ­լի­ճի օ­դա­փո­խու­թյան հա­մա­կար­գի կա­ռուց­ման, ԱՀ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Խար­խա­փուտ և Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ա­ղավ­նո գյու­ղե­րում մաք­սատ­նե­րի սպա­սաս­րահ­նե­րի կա­ռուց­ման և տե­ղե­կատ­վա­կան է­լեկտ­րո­նա­յին վա­հա­նակ­նե­րի տե­ղադր­ման աշ­խա­տանք­նե­րը և այլն: Մի շարք կարևոր նշա­նա­կու­թյան ծրագ­րեր, այդ թվում և Ար­ցա­խի պատ­մու­թյան պե­տա­կան թան­գա­րա­նի շեն­քի կա­ռուց­ման (1-ին և 2-րդ փու­լեր), Մար­տա­կեր­տի և Հադ­րու­թի շր­ջանն­նե­րի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան շեն­քե­րի կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման,Դրմ­բոն-Գե­տա­վան բարձր ճնշ­ման և Գե­տա­վա­նի մի­ջին ճնշ­ման գա­զա­տա­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րն ըն­թաց­քի մեջ են:

Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տին պետ­բյու­ջեից հատ­կաց­վել է 729,758 մլն դրամ։ Ստե­փա­նա­կեր­տի պո­լիկ­լի­նի­կա­յի 3-րդ հար­կի վե­րա­նո­րոգ­ման, օ­դա­փո­խու­թյան հա­մա­կար­գի մոն­տաժ­ման, հին ծնն­դա­տան մաս­նա­շեն­քի 2-րդ հար­կի վե­րա­նո­րոգ­ման, Հադ­րու­թի ծնն­դա­տան շեն­քի վե­րա­նո­րոգ­ման, Բեր­ձոր շրջ­կենտ­րո­նի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցի շեն­քի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը հասց­րել են ա­վար­տել: Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րով շի­նա­րա­րու­թյու­նը շա­րու­նակ­վում է:
Կո­մու­նալ շի­նա­րա­րու­թյան և ճա­նա­պար­հա­շի­նու­թյան մա­սով ևս մե­ծա­թիվ նա­խագ­ծեր են կյան­քի կոչ­վել: Միայն ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­կա­ռուց­ման, վե­րա­նո­րոգ­ման և պահ­պան­ման նպա­տա­կով 2019թ. հատ­կաց­վել է 3 մլրդ367 մլն դրամ, մայ­րա­քա­ղա­քի մի շարք ծայ­րա­մա­սա­յին փո­ղոց­ներ, ո­րոնց բնա­կիչ­նե­րը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ սպա­սում էին բա­րե­կարգ­ման ի­րենց հեր­թին, վեր­ջա­պես ու­նեն աս­ֆալ­տա­պատ փո­ղոց­ներ: Դժ­գոհ բնա­կիչ­նե­րի թի­վը դեռևս քիչ չէ, նա­խա­րա­րը հա­վաս­տիաց­նում է, որ գե­րա­տես­չու­թյունն ա­նում է ա­վե­լին քան հնա­րա­վո­րը՝ այդ խն­դի­րը գո­նե մաս­նա­կիո­րեն լու­ծե­լու հա­մար: Ինչ­պես այս, այն­պես էլ ա­ռաջ­նա­հերթ մի շարք ծրագ­րեր ի­րա­կա­նաց­վում են կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ տա­րա­ժամ­կետ վճար­ման պայմ­նա­վոր­վա­ծու­թյամբ: Ռազ­մա­վա­րա­կան ու պե­տա­կան նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման և պահ­ման­ման ծրագ­րե­րը ևս պե­տու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են. դրանց մի մասն ի­րա­կա­նաց­վում է ՀՀ հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի կող­մից կամ նրանց հետ հա­մա­տեղ: Լրագ­րող­նե­րը հե­տաքր­քր­վել են Թա­լի­շում, սահ­մա­նա­մերձ այլ գյու­ղե­րում ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րով, ա­պաս­տա­րան­նե­րի վի­ճա­կով, ա­ռաջ­նագ­ծի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րով, Ստե­փա­նա­կեր­տի՝ բազ­միցս քն­նարկ­ված, գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի ճա­կա­տագ­րով, շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ո­րա­կի վե­րահ­սկ­ման մե­խա­նիզմ­նե­րով, ո­լոր­տում կի­րառ­վող տեխ­նո­լո­գիա­նե­րով, այլ կա­ռույց­նե­րի, մասն­վո­րա­պես՝ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ու շրջ­վար­չա­կազ­մե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ և այլն: Կ. Շահ­րա­մա­նյա­նը տե­ղե­կաց­րել է, որ մայ­րա­քա­ղա­քի գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի նա­խագծ­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­նե­րի շա­րու­նակ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կա Հա­յաս­տա­նի նա­խագ­ծա­յին խո­շոր ըն­կե­րու­թյուն­նե­րից մե­կի հետ. այն կյան­քի կո­չե­լով` մայ­րա­քա­ղա­քում ճար­տա­րա­պե­տա­կան ու քա­ղա­քա­շի­նա­կան շատ խն­դիր­ներ լու­ծում կս­տա­նան:
Վեր­ջում Կ. Շահ­րա­մա­նյա­նը կանգ է ա­ռել նաև նա­խա­րա­րու­թյան 2020 թվա­կա­նի գե­րա­կա խն­դիր­նե­րի վրա: Նա ա­սել է, որ ու­շադ­րու­թյուն կդարձ­վի գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում նոր բնա­կե­լի տնե­րի շի­նա­րա­րու­թյա­նը` գյու­ղե­րի հե­ռան­կա­րա­յին զար­գա­ցու­մը խթա­նե­լու և բնակ­չու­թյան ար­տա­հոս­քը կան­խե­լու նպա­տա­կով: Տար­վող քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նպա­տա­կաուղղ­ված կլի­նի գո­յու­թյուն ու­նե­ցող բնա­կա­րա­նա­յին ֆոն­դի պահ­պան­ման, սպա­սարկ­ման և շա­հա­գործ­ման խն­դիր­նե­րի ա­պա­կենտ­րո­նաց­մա­նը: Կի­րա­կա­նաց­վեն հան­րակր­թա­կան, մար­զամ­շա­կու­թա­յին, ա­ռող­ջա­պա­հա­կան օ­բյեկտ­նե­րի, ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գե­րի ար­դիա­կա­նաց­մա­նը, ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ճա­նա­պարհ­նե­րի պահ­պան­մա­նը և վե­րա­նո­րոգ­մա­նը: