Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՂ. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԱՑՈՒՄՆ Է

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

Հադ­րու­թի շր­ջա­նի Տո­ղը հա­րուստ ան­ցյալ և պատ­մամ­շա­կու­թա­յին լուրջ ար­ժեք­ներ ու­նե­ցող ար­ցա­խյան հի­նա­վուրց բնա­կա­վայ­րե­րից է, որ հի­շա­տակ­վում է 7-րդ դա­րից։ 16-րդ դա­րից ե­ղել է Դի­զա­կի մե­լի­քու­թյան կենտ­րո­նը, 18-րդ դա­րից բեր­դա­քա­ղաք էր, ու­նե­ցել է 10000 բնա­կիչ, 1500 տն­տե­սու­թյուն։ Ա­ռա­ջին դպ­րո­ցը գոր­ծել է 1902 թվա­կա­նին։ Գյու­ղի տա­րած­քում է գտն­վում Գտ­չա­վան­քը /18-րդ դար/, Սբ Ստե­փա­նոս /18-րդ դար/, Ա­նա­պատ /17-րդ դար/, Սբ Հով­հա­նես /17-րդ դար/ ե­կե­ղե­ցի­նե­րը, կան պազ­մա­թիվ խաչ­քա­րեր։ Տո­ղի բնա­կիչ­նե­րը բնիկ են, իսկ, ըստ Րաֆ­ֆու, մի մա­սը ե­կել է Լո­ռուց 16-րդ դա­րի վեր­ջին։

ՏԻՄ վեր­ջին ընտ­րու­թյուն­նե­րին գյու­ղա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը եր­տա­սարդ հա­մայն­քա­պետ է ընտ­րել։ Գյու­ղի խն­դիր­նե­րին ման­կուց քա­ջա­տե­ղյակ Վար­դան Գրի­գո­րյա­նը ար­ցա­խյան շարժ­ման ակ­տի­վիստ է, շր­ջա­նի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րում զոհ­ված, Մար­տա­կան Խա­չի աս­պետ Վի­գեն Գրի­գո­րյա­նի որ­դին։ Գյու­ղա­ցի­նե­րի մոտ մեծ է հա­վա­տը, որ հա­մայն­քի նո­րըն­տիր ղե­կա­վա­րը կար­դա­րաց­նի ի­րենց հույ­սե­րը և օ­րա­կար­գա­յին խն­դիր­նե­րին լու­ծում կտա։ Գյու­ղում առ­կա է 202 տն­տե­սու­թյուն, բնակ­չու­թյան թի­վը` 739 մարդ։ 2019 թվա­կա­նին գյու­ղում ծն­վել է 13 ե­րե­խա։ Վի­գեն Գրի­գո­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րոց է հա­ճա­խում 128 ա­շա­կերտ։ Սո­սե ման­կա­պար­տե­զում կա 30 ե­րե­խա։ Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցը, ո­րը զե­տեղ­ված է դպ­րո­ցի մաս­նա­շեն­քե­րից մե­կում, հա­ճա­խում են 200 ա­շա­կերտ­ներ` Տող գյու­ղից և շր­ջա­կա գյու­ղե­րից։ Ար­վես­տի դպ­րո­ցը դար­ձել է մա­տաղ սեր­դի գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյան մի կարևոր օ­ջախ։ Գոր­ծող բու­ժամ­բու­լա­տո­րիան ա­պա­հո­վում է բնակ­չու­թյան ա­ռաջ­նա­հերթ բուժս­պա­սար­կու­մը։ Գոր­ծում է նաև Հադ­րու­թի ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ծա­ռա­յու­թյան մաս­նա­ճյու­ղը։ Բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում է հո­ղա­գոր­ծու­թյամբ և ա­նաս­նա­պա­հու­թյամբ, ինչ­պես նաև մանր և մի­ջին բիզ­նե­սով։ Գի­նու մի­նի գոր­ծա­րա­նը, որ­տեղ շշալց­վում է Կա­տա­րո մակ­նի­շի գի­նին, ճա­նա­չում է գտել ինչ­պես Ար­ցա­խում, այն­պես էլ հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րից դուրս։
Գյու­ղում առ­կա գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կան հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս կա­տա­րե­լու ցան­քաշր­ջա­նա­ռու­թյան հետ կապ­ված բո­լոր աշ­խա­տանք­նե­րը։ Ար­դեն 5-րդ տա­րին է, ինչ Տո­ղի մե­լի­քա­կան ա­պա­րան­քում անց են կաց­վում ար­ցա­խյան գի­նու փա­ռա­տո­ներ։
2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 30-ին մե­լի­քա­կան ա­պա­րան­քի տա­րած­քում մեծ շու­քով նշ­վեց գյու­ղի ա­զա­տագր­ման 28-րդ տա­րե­դար­ձը։ Տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում է Տող հա­ճա­խող զբո­սաշր­ջիկ­նե­րի թի­վը։ 2018 թվա­կա­նից սկ­սած գյու­ղի Սբ Հով­հա­նես ե­կե­ղե­ցու վե­րա­կա­ռու­ցու­մը ևս խթան կհան­դի­սա­նա զբո­սաշր­ջիկ­նե­րի թվի ա­վե­լաց­մա­նը։ Գյու­ղի հա­մար շատ կարևոր էր հյու­սիս- հա­րավ մայ­րու­ղու խաչ­մե­րու­կից դե­պի գյուղ ձգ­վող ճա­նա­պա­րի աս­ֆալ­տա­պա­տու­մը: Աշ­խա­տանք­ներ են տար­վել նաև սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բե­րի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ։ Բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար բնա­կե­լի տուն է գն­վել։ Սե­փա­կան մի­ջոց­նե­րով գյու­ղում ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քի կող­մից բնա­կե­լի տուն է կա­ռուց­վում։ Այս ա­մե­նի մա­սին վեր­ջերս կա­յա­ցած հաշ­վե­տու ժո­ղո­վում խո­սեց հա­մայն­քի ղե­կա­վա­րը։ Միա­ժա­մա­նակ նա կանգ ա­ռավ օ­րախն­դիր հար­ցե­րի վրա։ Գյու­ղի բնակ­չու­թյան խմե­լու ջրով ա­պա­հով­ման, ո­ռոգ­ման ներ­քին ջրա­տար ցան­ցի վե­րա­նո­րոգ­ման, մշա­կույ­թի տան վե­րա­կա­ռուց­ման, գյու­ղի փո­ղոց­նե­րի սա­լա­հա­տակ­ման, խճա­պատ­ման և լու­սա­վո­րու­թյան, ար­ցա­խյան գո­յա­մար­տում գյու­ղից նա­հա­տակ­ված­նե­րի հի­շա­տա­կին հու­շա­հա­մա­լի­րի կա­ռուց­ման, գյու­ղի կենտ­րո­նա­կան և դպ­րոց տա­նող ճա­նա­պարհ­նե­րի աս­ֆալ­տա­պատ­ման, հյու­սիս-հա­րավ մայ­րու­ղու խաչ­մե­րու­կից մինչև գյուղ ծա­ռատ­նկ­ման հար­ցե­րը լու­ծում են պա­հան­ջում։