[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ...

Ան­նա ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

 

Միշտ էլ հա­ճե­լի է զրու­ցել ե­րի­տա­սարդ գոր­ծա­րար­նե­րի հետ։ Իսկ այն, որ 21-րդ դա­րը ե­րի­տա­սար­դու­թյանն է, ա­պա­ցու­ցում են 22-ա­մյա Սամ­վե­լի նման ե­րի­տա­սարդ­նե­րը, ով­քեր հայ­րե­նի­քի շե­նաց­ման գոր­ծում զգա­լի ներդ­րում են ու­նե­նում` միա­ժա­մա­նակ ստեղ­ծե­լով սե­փա­կան բիզ­նե­սը։

Սամ­վել Միր­զա­խա­նյանն ար­մատ­նե­րով Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­թերք հա­մայն­քից է։ Ծն­վել է ու­սուց­չի ըն­տա­նի­քում, 4 ե­րե­խա­նե­րից ա­վագն է։ Տա­տը, ով մեր պա­տու­մի հե­րո­սի կյան­քում մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն է ու­նե­ցել, 20-րդ դա­րի լա­վա­գույն ման­կա­վարժ­նե­րից էր։ Դեռևս նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին Սամ­վե­լի մոտ զար­գաց­րել է մա­թե­մա­տի­կա­կան տրա­մա­բա­նու­թյունն ու մտա­ծո­ղու­թյու­նը: ՙԻնձ մա­թե­մա­տի­կա է դա­սա­վան­դել՚,-հի­շում է Սամ­վե­լը և ան­կեղ­ծա­նում, որ ա­մե­նա­շա­տը տա­տի­կի կող­մից է 2 ստա­ցել, շատ խս­տա­պա­հանջ էր, միշտ ա­վե­լին էր պա­հան­ջում։ 88-ա­մյա տա­տը դեռևս շա­րու­նա­կում է մա­տաղ սերն­դի կր­թու­թյան սր­բա­զան գոր­ծը։ Ե­րի­տա­սար­դին ա­ռա­ջին ան­գամ գու­մար վաս­տա­կել սո­վո­րեց­րել է ՙաշ­խար­հի ա­մե­նաաշ­խա­տա­սեր մար­դը՚՝ պա­պը, ով զբաղ­վում է մեղ­վա­բու­ծու­թյամբ։ Հինգ տա­րե­կան էր, երբ պա­պին օգ­նում էր մեղ­վա­բու­ծու­թյան հար­ցե­րում, գտ­նում էր մեղ­վի ձա­գե­րին կամ կպց­նում մո­մա­թեր­թե­րը, տա­նը տար­բեր աշ­խա­տանք­ներ կա­տա­րում՝ վար­ձատր­վե­լով կլո­րիկ գու­մա­րով։ Հպար­տու­թյամբ է խո­սում հոր մա­սին, որն իր հա­մար եղ­բայր էր։ Մաս­նակ­ցել է ար­ցա­խյան պա­տե­րազ­մին, ստա­ցել երկ­րորդ կար­գի հաշ­ման­դա­մու­թյուն։ Հո­րից սո­վո­րել է լա­վա­տես լի­նել, ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում հույ­սը չկորց­նել, միշտ հա­վա­տալ նպա­տակ­նե­րին ու ան­վերջ պայ­քա­րելգգգ
Սամ­վե­լի մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րո­շում­նե­րը տար­բեր էին։ Չնա­յան ֆի­զի­կա և մա­թե­մա­տի­կա ա­ռար­կա­նե­րից մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ է գրան­ցել, բայց գի­տակ­ցում էր, որ ամ­բողջ օ­րը խն­դիր­ներ լու­ծե­լով կտր­վում է հա­սա­րա­կու­թյու­նից։ Անհ­րա­ժեշտ էր այն­պի­սի մաս­նա­գի­տու­թյուն, որ­տեղ մարդ­կա­յին գոր­ծոնն ա­ռաջ­նա­յին է։ Եվ ո­րո­շեց դառ­նալ դի­մած­նո­տա­յին վի­րա­բույժ։
2016 թվա­կա­նին մաս­նակ­ցել է ապ­րի­լյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, վի­րա­վոր­նե­րին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել՝ կի­րա­ռե­լով մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րը։
Դա­սե­րին զու­գա­հեռ՝ Սամ­վե­լը Երևա­նում հա­ճա­խել է մար­քե­թին­գի և բիզ­նե­սի տար­բեր թրեյ­նինգ­նե­րի, ո­րո­շել՝ ու­ժե­րը փոր­ձել նաև գոր­ծա­րար մի­ջա­վայ­րում՝ միա­ժա­մա­նակ ծա­վա­լե­լով այն­պի­սի գոր­ծու­նեու­թյուն, ո­րով օգ­տա­կար կլի­նի հայ­րե­նի գյու­ղի զար­գաց­մա­նը:
Ա­ռա­ջին ան­գամ ու­ժե­րը փոր­ձել է գոր­ծա­րար ո­լոր­տում՝ հա­մա­տե­ղե­լով բժշ­կա­կան գի­տե­լիք­նե­րը։ Հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի հետ 6 ա­միս տևած հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ստա­ցան սնն­դի մի բա­նաձև, որն իր մեջ պա­րու­նա­կում էր մեղր, ըն­կու­զե­ղեն, ըն­դե­ղե­նի հա­տիկ­ներ։ Ար­տադ­րում է է­կո­լո­գիա­պես մա­քուր սնունդ, ո­րի հում­քը ձեռք է բե­րում Հա­թեր­քից։ Ար­տադ­րան­քը լու­ծում է գյու­ղա­ցի­նե­րի ինք­նազ­բաղ­վա­ծու­թյան հար­ցը, քա­նի որ մեղր, ըն­կույզ, պո­պոկ, արևա­ծաղ­կի սեր­մեր ու ո­րոշ հա­տապ­տուղ­ներ գնում են նաև այլ ար­տադ­րող­նե­րից, դրա­նով խրա­խու­սում է մեղ­րի ար­տադ­րու­թյունն ու բնակ­չու­թյա­նը դր­դում աշ­խա­տան­քի։ Իսկ 2018 թվա­կա­նին կա­յա­ցած ժեն­գյա­լով հա­ցի փա­ռա­տո­նին տե­ղա­ցի­ներն ու զբո­սաշր­ջիկ­նե­րը ճա­շա­կե­ցին ՙՀա­թերք ֆուդ՚-ի հա­մը։
Սա մի նոր ուղ­ղու­թյուն էր, ո­րի մա­սին շա­տե­րը տե­ղյակ չէին, այդ պատ­ճա­ռով թե­րա­հա­վա­տու­թյուն կար, մա­նա­վանդ, որ Հա­թեր­քը նե­րառ­ված չէր տու­րիս­տա­կան եր­թու­ղի­նե­րի ցան­կում, և տաս­նյակ տա­րի­ներ զբո­սաշր­ջիկ­ներ չեն այ­ցե­լել։ Բայց Սամ­վե­լին ո­չինչ չի հու­սա­հա­տեց­նում։ Գի­տեր, որ Ար­ցա­խում ժեն­գյա­լով հա­ցի փա­ռա­տոն չի անց­կաց­վում, ին­չը ոչ միայն ար­ցա­խյան այ­ցե­քարտն է, այլ նաև՝ մեր ոչ նյու­թա­կան ժա­ռան­գու­թյու­նը, ո­րո­շեց այն կարևո­րել ու արժևո­րել։ Տե­ղե­կա­ցանք, որ ժեն­գյա­լով հա­ցի 3-րդ փա­ռա­տո­նը տե­ղի է ու­նե­նա­լու եր­կու օր՝ 2020 թվա­կա­նի մա­յի­սի 3-ին և 4-ին, ո­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­վում է գի­շե­րա­կա­ցով ըն­դու­նել 300-400 զբո­սաշր­ջի­կի՝ գյու­ղի տնե­րում, վրա­նա­յին պայ­ման­նե­րում, ինչ­պես նաև՝ հենց ի­րենց հյու­րա­տա­նը, ինչն իր հեր­թա­կան ծրա­գիրն է։ Հյու­րա­տու­նը բա­ցել էր դեռևս 3 տա­րի ա­ռաջ: Բայց, քա­նի որ տու­րիզ­մի զար­գաց­ման նման ձևը խորթ էր և բո­լո­րից բա­ցա­սա­կան պա­տաս­խան ստա­ցավ, փոր­ձեց անձ­նա­կան օ­րի­նա­կով ցույց տալ, որ անհ­նա­րին ո­չինչ չկա։
Աշ­խա­տա­սեր ե­րի­տա­սար­դի հեր­թա­կան ծրա­գի­րը ծա­ռա­տունկն էր, ո­րի նպա­տա­կը հե­րոս հա­թերք­ցի­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նելն էր, նաև՝ մա­տաղ սերն­դի մեջ ազ­գա­յին-հայ­րե­նա­սի­րա­կան ո­գու բարձ­րա­ցու­մը, բնու­թյան ու հո­ղի հան­դեպ հո­գա­տա­րու­թյան ար­մա­տա­վո­րու­մը։
Ծնն­դա­վայ­րի հետ կապ­ված բազ­մա­թիվ ծրագ­րեր ու­նի, ո­րոնց մի մասն ար­դեն հս­տա­կեց­վում է և շու­տով կբարձ­րա­ձայ­նի։ Վս­տահ է, որ ա­ռա­ջի­կա­յում Հա­թեր­քը դառ­նա­լու է ար­ցա­խյան է­կո­տու­րիզ­մի բնօր­րա­նը, հա­զա­րա­վոր զբո­սաշր­ջիկ­նե­րի պատ­վով ներ­կա­յաց­նե­լու են գյու­ղի մշա­կույ­թը, խո­հա­նոցն ու բնու­թյու­նը։ Հպար­տու­թյամբ փաս­տում է՝ բնա­կիչ­նե­րը հա­սել են այն գի­տակ­ցու­թյան, որ հենց ի­րեն­ցից է կախ­ված հա­մայն­քի պատ­շաճ ներ­կա­յա­ցու­մը: Հա­ջող­վել է հա­մախմ­բել ու զար­գաց­նել այն մտա­ծե­լա­կեր­պը, որ յու­րա­քան­չյուրն իր ու­ժե­րի նե­րա­ծին չա­փով պետք է ա­նի ա­ռա­վե­լա­գույ­նը՝ գյու­ղի կյանքն ա­վե­լի բա­րե­կե­ցիկ ու հե­տաքր­քիր դարձ­նե­լու հա­մար։
ՙԲժշ­կա­կան մաս­նա­գի­տու­թյան մեջ ու­սու­մը եր­բեք չի ա­վարտ­վում, սո­վո­րում ենք ամ­բողջ կյան­քում։ Սա­կայն ուր էլ լի­նեմ, բո­լոր ծրագ­րերս կապ­ված են Հա­թեր­քի հետ, ար­մատ­նե­րիցս հե­ռու գնալ չեմ կա­րող, իմ գի­տե­լիք­ներն ու փորձն ամ­բող­ջու­թյամբ ներդ­նե­լու եմ ծնն­դա­վայ­րիս շե­նաց­մա­նը, հզո­րաց­մանն ու ծաղ­կեց­մա­նը, քա­նի որ սա աշ­խար­հի այն փոք­րիկ դրախտն է, ո­րի մա­սին կա­րող ենք պատ­մել միշտ...՚։