[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍՏԱՏՎԵՑ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 

Փետր­վա­րի 25-ին, Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը գու­մա­րել է իր հեր­թա­կան նիս­տը: Այն վա­րում էր Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մի­քա­յել Վի­րա­բյա­նը։

Օ­րա­կար­գի ա­ռա­ջին եր­կու հար­ցե­րով Հանձ­նա­ժո­ղո­վը փո­փո­խու­թյուն­ներ է կա­տա­րել 2019 թվա­կա­նի ապ­րի­լի 26-ի ՙՎե­րա­կան­գն­վող Է­ներ­գե­տիկ ռե­սուրս­ներ օգ­տա­գոր­ծող ինք­նա­վար է­ներ­գաար­տադ­րո­ղի և է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի բաշխ­ման լի­ցեն­զիա ու­նե­ցող ան­ձի մա­տա­կա­րա­րած է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի դի­մաց հա­տու­ցում տրա­մադ­րե­լու կար­գը հաս­տա­տե­լու մա­սին՚ N 14-Ն ո­րոշ­ման 1-ին կե­տով հաս­տատ­ված, 2019 թվա­կա­նի ապ­րի­լի 26-ի ՙԷ­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման և հա­տուց­ման (ինք­նա­վար է­ներ­գաար­տադ­րող-բաշ­խող) պայ­մա­նագ­րի օ­րի­նա­կե­լի ձևը սահ­մա­նե­լու մա­սին՚ N 15-Ն ո­րոշ­ման 1-ին կե­տով սահ­ման­ված հա­վել­ված­նե­րում։
Հանձ­նա­ժո­ղո­վի՝ Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման վար­չու­թյան ներ­կա­յաց­րած հար­ցի հա­մա­ձայն՝ լրա­ցում է կա­տա­րել 2013 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 23-ի ՙՌա­դիո­հա­ճա­խա­կա­նու­թյուն­նե­րի օգ­տա­գործ­ման թույ­լտ­վու­թյուն­նե­րի կա­սեց­ման և դա­դա­րեց­ման կար­գը հաս­տա­տե­լու մա­սին՚ N 82Ն ո­րոշ­մամբ հաս­տատ­ված? ռա­դիո­հա­ճա­խա­կա­նու­թյուն­նե­րի օգ­տա­գործ­ման թույ­լտ­վու­թյուն­նե­րի կա­սեց­ման և դա­դա­րեց­ման կար­գում:
Նիս­տում քն­նարկ­ված վեր­ջին հար­ցը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի և Ազ­գա­յին ժո­ղո­վի ընտ­րու­թյուն­նե­րի նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում վեր­գետ­նյա ե­թե­րա­յին հե­ռար­ձա­կում ի­րա­կա­նաց­նող հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի, ռա­դիոըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցող նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի, կու­սակ­ցու­թյուն­նե­րի (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շինք­նե­րի) հա­մար հա­վա­սար պայ­ման­նե­րի ա­պա­հով­ման գնա­հատ­ման մե­թո­դա­բա­նու­թյու­նը հաս­տա­տե­լու մա­սին էր։ Հանձ­նա­ժո­ղո­վի՝ Հե­ռուս­տա­տե­սու­թյան և ռա­դիո­յի կար­գա­վոր­ման բաժ­նի պետ Արև Հա­կո­բյա­նի խոս­քով՝ փետր­վա­րի 26-ից մինչև մար­տի 30-նն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում վե­րահս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­վե­լու 11 հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյուն­նե­րի վրա, ո­րոնց թվում են ՙԱր­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյու­նը՚, ՙՓեյս՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյու­նը և ՙԱր­ցախ­կապ՚ ՓԲԸ-ն՝ ի­րենց հե­ռուս­տաա­լիք­նե­րով։
Հանձ­նա­ժո­ղո­վը հաս­տա­տեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի և Ազ­գա­յին ժո­ղո­վի ընտ­րու­թյուն­նե­րի նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում վեր­գետ­նյա ե­թե­րա­յին հե­ռար­ձա­կում ի­րա­կա­նաց­նող հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի, ռա­դիոըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցող նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի, կու­սակ­ցու­թյուն­նե­րի (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շինք­նե­րի) հա­մար հա­վա­սար պայ­ման­նե­րի ա­պա­հով­ման գնա­հատ­ման մե­թո­դա­բա­նու­թյու­նը։
Նիս­տում քն­նարկ­վել են նաև կազ­մա­կերպ­չա­կան տա­րաբ­նույթ հար­ցեր: