Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

 2019 թվա­կա­նի շի­նա­րա­րու­թյան բնա­գա­վա­ռում կա­տար­վա­ծը տե­սա­նե­լի է։ Կա­տար­վել է շուրջ 850 մլն դրա­մի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք։Կա­տար­ված և կա­տար­վե­լիք գոր­ծե­րի մա­սին կիս­վե­ցինք Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի քա­ղա­քա­շի­նու­թյան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման բաժ­նի վա­րիչ Արծ­վիկ Մաի­լյա­նի հետ։

- Պա­րոն Մաի­լյան, կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րում ու­րույն տեղ ու­նի բնա­կա­րա­նա­յին շի­նա­րա­րու­թյու­նը։ Ի՞նչ ար­դյունք­ներ են գրանց­վել:
- Կարևո­րե­լով ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, հիմ­նա­կան ու­շադ­րու­թյու­նը դարձ­վել բնա­կա­րա­նա­շի­նու­թյան և բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման վրա, ո­րի հա­մար ծախս­վել է 178 մլն 942,5 հա­զար դրամ։ ԼՂՀ-ում ծնե­լիու­թյան և բազ­մա­զա­վա­կու­թյան խթան­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում շր­ջա­նի Տու­մի, Թա­ղա­սեր, Մայ­րա­մա­ձոր, Կարմ­րա­կուճ, Ա­զոխ հա­մայ­նք­նե­րում և Հադ­րութ քա­ղա­քում ըն­թաց­քի մեջ է 7 բնա­կե­լի տնե­րի շի­նա­րա­րու­թյու­նը։ Հադ­րու­թի վար­չա­կազ­մում ստեղծ­ված հանձ­նա­ժո­ղո­վը կազ­մա­կեր­պել է ա­ռան­ձին սո­ցիա­լա­կան խմ­բե­րում ընդգրկված քա­ղա­քա­ցի­նե­րի հաշ­վա­ռում։ Հանձ­նա­ժո­ղով են դի­մել 227 քա­ղա­քա­ցի­ներ։ 2019 թվա­կա­նին բնա­կա­րա­նա­յին կա­րիք ու­նե­ցող ա­ռան­ձին սո­ցիա­լա­կան խմ­բե­րում ընդգրկված քա­ղա­քա­ցի­նե­րին ա­ջակ­ցու­թյուն ցույց տա­լու նպա­տա­կով Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մին հատ­կաց­վել է 80 մլն դրամ։ Նշ­ված գու­մա­րից 5 զոհ­ված զին­ծա­ռա­յո­ղի և 1-ին կար­գի զին­վո­րա­կան հաշ­ման­դամ ըն­տա­նիք­նե­րի տրա­մադր­վել է փոխ­հա­տու­ցում` բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման հա­մար։ Սկս­ված է 2 զոհ­ված զին­ծա­ռա­յո­ղի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րո­գու­մը։ 1-ին կար­գի զի­վո­րա­կան հաշ­ման­դա­մի և զոհ­ված ա­զա­տա­մար­տի­կի մոր հա­մար բնա­կե­լի տներ են գն­վել։ Այլ սո­ցիա­լա­կան խմ­բե­րի պատ­կա­նող 9 ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել Խձա­բերդ, կարմ­րա­կուճ, Տու­մի, Մեծ Թա­ղեր, Թա­ղա­սեռ հա­մայ­նք­նե­րում և Հադ­րութ քա­ղա­քում։ Կարևո­րե­լով կր­թու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի և հա­սա­րա­կա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, ի՞նչ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել այդ ո­լոր­տում։
- Ա­վար­տին է հաս­նում Խձա­բեր­դի դպ­րո­ցի մար­զա­դահ­լի­ճի շի­նա­րա­րու­թյու­նը, Մե­խա­կա­վան բնա­կա­վայ­րում վե­րա­կա­ռուց­վել է ման­կա­պար­տե­զի շեն­քը, Հադ­րութ քա­ղա­քում վե­րա­նո­րոգ­վել է նախ­կին դպ­րո­ցի շեն­քի տա­նի­քը, վե­րա­կա­ռուց­վել է ար­վես­տի դպ­րո­ցի շեն­քը և մար­զաս­րա­հը, բա­րե­կարգ­վել Հադ­րու­թի ման­կա­պա­տե­նա­կան մար­զադպ­րո­ցի տա­րած­քը։ Գա­զա­ֆի­կաց­վել է մար­զա­դահ­լի­ճի շեն­քը։ Սկս­ված է Հադ­րութ քա­ղա­քում ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան շեն­քի շի­նա­րա­րու­թյու­նը։ Հադ­րու­թի մշա­կույ­թի տա­նը տե­ղադր­վել են օ­դո­րա­կիչ­ներ։ Վե­րա­նո­րոգ­վել է Հադ­րու­թի ծնն­դա­տան մաս­նա­շեն­քը։ Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել Տու­մու հա­մայն­քա­յին կենտ­րո­նի շեն­քի վրա։
- Ի՞նչ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի և ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման ուղ­ղու­թյամբ։
- Ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման և շա­հա­գործ­ման ուղ­ղու­թյամբ հիմ­նա­կա­նում զբաղ­վում է Դի­զակ­շին ՓԲԸ-ն։ Կա­տար­վել է շուրջ 156 մլն դրա­մի աշ­խա­տանք։ Ա­պա­հով­վել է Շե­խեր- Հադ­րութ 32 կմ հատ­վա­ծի անվ­տանգ երթևկու­թյու­նը։ Վե­րա­նո­րոգ­վել է Բա­նա­ձոր խաչ­մե­րուկ- Ա­ռա­ջա­մուղ- Ա­րաք­սա­վան ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը։ Աշ­խա­տանք­ներ են տար­վել Դրախ­տիկ-Ֆի­զու­լի, Տող-Ֆի­զու­լի, Ա­ռա­քել- Ձո­րա­գյուղ- Խան­ձա­ձոր, հյու­սիս-հա­րավ մայ­րու­ղուց դե­պի Հին Թա­ղեր, ինչ­պես նաև Ձո­րա­գյուղ- Ծամ­ձոր-Սա­րեն շեն-Վար­դա­շատ ճա­նա­պարհ­նե­րը։ ՙԱ­զոխ՚ ՍՊԸ կող­մից վե­րա­կա­ռուց­վում է Հադ­րութ քա­ղա­քի Այ­գես­տան փո­ղո­ցի վրա գտն­վող կա­մուր­ջը։ ՙՔա­րա­վան՚ ՍՊԸ-ն կող­մից կա­տար­վել են փո­սա­յին վե­րա­նո­րո­գում­ներ Հադ­րութ քա­ղա­քում, աս­ֆալ­տա­պատ­վել են Տո­ղի ման­կա­պար­տե­զի և հր­շեջ ծա­ռա­յու­թյան բա­կե­րը։ Շր­ջա­նի մի շարք դպ­րոց­նե­րում ար­դիա­կա­նաց­վել է ջե­ռուց­ման հա­մա­կար­գը։ Ար­դիա­կա­նաց­վել է Ա­ռա­ջա­մուղ գյու­ղը սպա­սար­կող 10 կվ հզո­րու­թյան ՕԳ բաշ­խիչ ցան­ցը։ Կա­ռուց­վում են Մա­րիա­մա­ձո­րի և Տու­մու հա­մայ­նք­նե­րի ներ­քին ջրա­տար ցան­ցե­րը։
- Ի՞նչ աշ­խա­տանք­ներ է նա­խա­տես­վում 2020 թվա­կա­նին:
- 2020 թվա­կա­նին ևս ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում կլի­նեն բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րը, ա­ռանձ­նա­պես` բաղ­մա­զա­վակ և զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լա­վու­մը, 29 բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար հայտ է ներ­կա­յաց­վել բնա­կե­լի տներ կա­ռու­ցե­լու հա­մար։ Հաշ­վառ­ված հեր­թա­ցու­ցա­կում սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բե­րին պատ­կա­նող ըն­տա­նիք­ներ բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման խն­դիր­ներ ու­նեն։ Ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րու­թյան, ջրա­տար ցան­ցե­րի ար­դիա­կա­նաց­ման, կր­թա­կան ո­լոր­տի օ­բյեկտ­նե­րի շի­նա­րա­րու­թյան հար­ցե­րը օ­րախն­դիր են։ Նա­խա­տես­ված է Հադ­րութ քա­ղա­քում սկ­սել 320 տե­ղա­նոց հան­դի­սու­թյուն­նե­րի տան շի­նա­րա­րու­թյու­նը։