Logo
Print this page

ՄԵԿ ՕՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ՀԵՏ

Զոհ­րաբ Ըռ­քո­յան
ք. Բեր­ձոր

 Տաք ու գար­նա­նա­յին օրն ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­ցին ե­րի­տա­սարդ գյու­ղատն­տես­նե­րը, ո­րոնց հետ շր­ջե­ցի Քա­շա­թա­ղի հա­րա­վա­յին թևի ցան­քա­տա­րածք­նե­րում։ Գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը շր­ջա­նում մշ­տա­կան են, սա­կայն այս օ­րե­րին է ո­րոշ­վում՝ ինչ­պի­սին է լի­նե­լու հա­ցա­հա­տի­կի բեր­քատ­վու­թյու­նը, մր­գա­տու այ­գի­նե­րը կկա­րո­ղա­նա՞ն հաղ­թա­հա­րել բնու­թյան ա­նակն­կալ­նե­րը։

Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի գյուղ­վար­չու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը մշ­տա­պես են ա­ջակ­ցել հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին, աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կա­կան են։ Ան­ցած աշ­նա­նը շր­ջա­նում կա­տար­վել է մոտ 17000հա հա­ցա­հա­տի­կի ցանքս։ Աշ­նա­նա­յին ե­րաշ­տի պատ­ճա­ռով Ար­ցա­խի տար­բեր վայ­րե­րում վտանգ­ված էին ցան­քա­տա­րածք­նե­րը։ Այդ մա­սին ե­ղավ ա­հա­զանգ, ար­տե­րի վի­ճա­կին անդ­րա­դար­ձավ հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րը։ Բա­րե­բախ­տա­բար, հուն­վար-փետր­վար ա­միս­նե­րին ձյուն ու անձրև տե­ղաց, և քնից արթ­նա­ցավ հա­ցա­հա­տի­կի սեր­մը, ծիլ է տվել, կա­նա­չել, հրաշք գույ­նով պա­տել վեր­ջերս դեռևս սևին տվող ար­տե­րը։ Շրջ­վար­չա­կազ­մի գյուղ­վար­չու­թյան աշ­խա­տա­կից­ներն այժմ հետևում են՝ ինչ­պի­սի հի­վան­դու­թյուն­նե­րով են վա­րակ­ված ցան­քա­տա­րածք­նե­րը, որ վնա­սա­տու­նե­րի դեմ պետք է պայ­քար սկ­սել: Գյուղ­վար­չու­թյան հո­ղա­վին ֆոն­դի կա­ռա­վար­ման բաժ­նի վա­րիչ Հրայր Սարգ­սյա­նի և ագ­րո­տեխ­նի­կա­կան բաժ­նի գյու­ղատն­տես Անդ­րա­նիկ Վար­դա­նյա­նի հետ ա­ռա­վո­տյան ուղևոր­վում ենք շր­ջա­նի հա­րա­վա­յին թև, որ­տեղ աշ­նա­նա­ցան ար­տե­րի հիմ­նա­կան մասն է։ Հա­կա­րի գե­տի ա­փով է մեր ճա­նա­պար­հը։ ժայ­ռե­րի տակ տեղ-տեղ իր գե­ղեց­կու­թյամբ աչ­քի է ընկ­նում ծաղ­կած վայ­րի նու­շը՝ ա­վե­տե­լով բնու­թյան լիա­կա­տար զար­թոն­քը։ Հրայր Սարգ­սյա­նը տա­րի­ներ շա­րու­նակ հո­ղե­րի չա­փագր­ման աշ­խա­տանք­ներ է կա­տա­րել շր­ջա­նում։ Կա վար­ձա­կալ­ված վա­րե­լա­հո­ղե­րի, ա­րո­տա­վայ­րե­րի, խոտ­հար­քե­րի, հա­մայն­քա­յին սահ­ման­նե­րի ճշտ­ման խն­դիր։ Ճա­նա­պար­հին զրու­ցում ենք. 29-ա­մյա Անդ­րա­նի­կը 2015 թվա­կա­նից աշ­խա­տում է գյուղ­վար­չու­թյու­նում։ Լավ ծա­նոթ է շր­ջա­նի տա­րածք­նե­րին։ Տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին էլ լի­նում է տա­րած­քում։ Ար­մատ­նե­րով Դաշ­տա­յին Ար­ցա­խից է։ Ծնող­նե­րի հետ Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Քա­րե­գահ գյուղ է ե­կել 1995 թվա­կա­նին։ 2009-ին ա­վար­տել է Քա­րե­գա­հի միջն. դպ­րո­ցը և ու­ղեգ­րով ըն­դուն­վել Հա­յաս­տա­նի ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի Ստե­փա­նա­կեր­տի մաս­նա­ճյու­ղը։ Ա­վար­տել է 2014-ին։ Ա­մուս­նա­ցած է, ու­նի 2 ե­րե­խա։ Կարևո­րում է իր մաս­նա­գի­տու­թյու­նը։ Գե­տա­մե­ջի գյու­ղա­կան հա­մայն­քը ձևա­վոր­վել է 1998 թվա­կա­նին, գտն­վում է Հա­կա­րիի ձա­խա­կող­մյան հար­թու­թյու­նում՝ Բեր­ձո­րից մոտ 55կմ հա­րավ։ Այս­տեղ գոր­ծըն­կեր­նե­րին է միա­նում գյու­ղատն­տես Ար­տակ Մել­քո­նյա­նը։ Ման­գա­սար Մել­քո­նյա­նը կնոջ, 4 որ­դի­նե­րի և 1 դս­տեր հետ 2004 թվա­կա­նին բնա­կու­թյուն է հաս­տա­տել Գե­տա­մե­ջում։ Չի փոշ­մա­նել, կարևո­րում է տա­րած­քի վե­րաբ­նա­կե­ցու­մը հա­յոց կյան­քում։ Որ­դի­նե­րից Ար­տակն ստա­ցել է գյու­ղատն­տե­սա­կան կր­թու­թյուն և այժմ իր մաս­նա­գի­տու­թյամբ օ­ժան­դա­կում է Քա­շա­թա­ղի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը։ 2009-2011 թվա­կան­նե­րին ծա­ռա­յել է Հա­յոց բա­նա­կում, վե­րադ­րա­ձել և սկ­սել աշ­խա­տել որ­պես գյու­ղատն­տես։ Ան­ցած տա­րի է ա­մուս­նա­ցել մաս­նա­գի­տու­թյամբ ման­կա­վարժ Տաթև Մես­րո­պյա­նի հետ. 3 ամ­սա­կան է նրանց դուստ­րը՝ Սո­սեն։ Այժմ ծնող­նե­րի, եղ­բայր­նե­րի հետ նույն տանն են բնակ­վում։ Մեծ այ­գի են հիմ­նել՝ տա­րած­քը մաք­րե­լով ե­ղեգ­նե­րից ու մա­ցառ­նե­րից։ Երկ­րորդ տունն են կա­ռու­ցում։ Գտ­նում է, որ ճիշտ մաս­նա­գի­տու­թյուն է ընտ­րել, Ար­ցա­խը գյու­ղատն­տե­սա­կան եր­կիր է, և գյու­ղո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի կա­րիք շատ է զգաց­վում։ Ու­րախ է, որ տա­րած­քի բնա­կիչ­նե­րը վս­տա­հում են ի­րեն, խոր­հուրդ­ներ հարց­նում՝ կապ­ված գյու­ղո­լոր­տի հետ։
Արծ­վա­շե­նում է բնակ­վում 29-ա­մյա Եր­վանդ Ան­տո­նյա­նը, ով վեր­ջերս է ըն­դուն­վել աշ­խա­տան­քի որ­պես գյու­ղատն­տես։ Այժմ ու­սա­նում է Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի մա­գիստ­րա­տու­րա­յի 2-րդ կուր­սի հե­ռա­կա բաժ­նում։ Այս գյու­ղա­կան հա­մայն­քի Մխանց գյու­ղում Հ. Սարգ­սյա­նը գյու­ղատն­տես­նե­րի օգ­նու­թյամբ հո­ղե­րի չա­փագ­րում կա­տա­րեց մխան­ցի բնա­կիչ, զին­ծա­ռա­յող Խա­չիկ Մել­քո­նյա­նին հատ­կաց­ված հո­ղա­տա­րած­քում։ Այ­նու­հետև չա­փագ­րում­ներ կա­տա­րե­ցին Արծ­վա­շե­նում, Փա­կա­հա­նում։
Ա­ղա­ձո­րի գյու­ղա­կան հա­մայն­քը փռ­ված է Հա­կա­րիի՝ Ա­րաք­սին միա­վոր­վե­լու տե­ղին մոտ; Վե­րա­հա­յա­ցել է 1998 թվա­կա­նի փետր­վա­րից։ Հա­մայն­քի վա­րե­լա­հո­ղե­րի հիմ­նա­կան մա­սը գտն­վում է Թով­մա­սա­րի բարձ­րա­վան­դա­կում։ Գե­տա­փին կան ջրո­վի ցան­քա­տա­րածք­ներ։ Մոտ 8հա մա­կե­րե­սով գա­րու ար­տի վար­ձա­կալն ա­հա­զան­գել էր, որ հա­ցա­հա­տի­կի ծի­լե­րը դեղ­նել են։ Ե­ղեգ­նա­պատ տա­րած­քում է ար­տը։ Գյու­ղատն­տես­նե­րը գտան պատ­ճա­ռը։ Ար­տի մոտ 40 տո­կո­սը վա­րակ­ված է թր­թու­րով, որն էլ կր­ծում է հա­ցա­հա­տի­կի ծի­լե­րի ցո­ղուն­նե­րը։
Հետևում եմ ե­րի­տա­սարդ մաս­նա­գետ­նե­րի աշ­խա­տան­քին, ու­րա­խա­նում. տղա­ներն ար­դեն ար­հես­տա­վարժ են։ Խոր­հուրդ են տա­լիս վար­ձա­կա­լին՝ ինչ թու­նա­քի­մի­կատ օգ­տա­գոր­ծի, որ վա­րակն անց­նի։ Զան­գա­հա­րում են նաև փոր­ձա­ռու գյու­ղատն­տես­նե­րի, ի­րենց դա­սա­խոս­նե­րին, բա­ցատ­րում վի­ճա­կը։ Հա­ջորդ կան­գա­ռը Կով­սա­կա­նի սա­րա­հար­թի ցան­քա­տա­րածք­ներն են։ Այս­տեղ՝ Վա­նի գյու­ղա­կան հա­մայն­քի վար­ձա­կա­լա­կան վա­րե­լա­հո­ղե­րում, մոտ 150հա տա­րածք է մշա­կում սի­րիա­հայ Ժի­րայր Տո­նա­պե­տյա­նը որ­դի­նե­րի հետ։ Մեր այ­ցի պա­հին Ժի­րայ­րի որ­դի­նե­րը այլ բնա­կիչ­նե­րի հետ մկ­նան­ման կր­ծող­նե­րի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք էին տա­նում։ Ժի­րայ­րի Հով­հան­նես որ­դին ա­սաց՝ մոտ 10 տա­րի է՝ ինչ այս­տեղ հա­ցա­հա­տիկ են մշա­կում։ Ծի­լե­րի վի­ճա­կը լավ է։ Այս­տեղ ևս գյու­ղատն­տես­նե­րը հե­տա­զո­տե­ցին հո­ղը, պարզ­վեց` ո­րոշ հատ­ված վա­րակ­ված է գնա­յուկ բզե­զի թր­թուր­նե­րով։ Այս և այլ վնա­սա­տու­նե­րի դեմ պայ­քա­րե­լու հա­մար օգ­տա­գործ­վող թու­նա­քի­մի­կատ­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը լի­նում է սիս­տե­մա­յին (բույ­սի ողջ օր­գա­նիզմն է ըն­դու­նում թույ­նը, և վնա­սա­տու­նե­րը կր­ծե­լով ար­մատ, թե ցո­ղուն, ախ­տա­հար­վում են), ա­ղի­քա­յին և կոն­տակ­տա­յին։ Խոր­հուրդ տվե­ցին պայ­քա­րի աշ­խա­տանք կա­տա­րել նաև այս վնա­սա­տուի դեմ։
Կով­սա­կան քա­ղա­քի հարևա­նու­թյամբ է գտն­վում Ա­լաշ­կեր­տի գյու­ղա­կան հա­մայն­քը, ո­րի ղե­կա­վար Բագ­րատ Նա­վա­սար­դյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ բարձ­րա­ցանք Ա­րաք­սի ձա­խա­կող­մյան սա­րա­հար­թե­րից մե­կը։ Այս հատ­վա­ծում ան­ջր­դի վա­րե­լա­հո­ղեր ու­նեն Ա­լաշ­կեր­տի գյու­ղա­կան և Միջ­նա­վա­նի քա­ղա­քա­յին հա­մայ­նք­նե­րը։ Ընդ­հա­նուր վի­ճա­կը լավ է, սա­կայն այս հատ­վա­ծում դար­ձյալ գնա­յուկ բզե­զի թր­թուր­ներ հայտ­նա­բեր­վե­ցին։ Գյու­ղատն­տես Ա. Մել­քո­նյանն ա­սաց՝ ե­թե 1ք/մ-ի վրա հայտ­նա­բեր­վում է 4-5 թր­թուր, նշա­նա­կում է հո­ղը վա­րակ­ված է, և պետք է թու­նա­քի­մի­կա­տի մի­ջամ­տու­թյուն լի­նի։ Մտա­հո­գիչ է այս վնա­սա­տուի առ­կա­յու­թյու­նը ցան­քա­տա­րածք­նե­րում, սա­կայն կարևոր է, որ ար­դեն կան մաս­նա­գետ­ներ և ի­րենց խոր­հուրդ­նե­րով ա­ջակ­ցում են հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին։ Ա­լաշ­կեր­տի գյուղ­հա­մայն­քի ղե­կա­վար Բ. Նա­վա­սար­դյա­նը տե­ղե­կաց­րեց՝ տա­րած­քում ցո­րե­նի աշ­նա­նա­ցան են կա­տա­րել 350հա մա­կե­րե­սի վրա։ 10 վար­ձա­կալ­նե­րից 9-ը տե­ղի բնա­կիչ­ներ են։ Գոհ է գյուղ­վար­չու­թյան մաս­նա­գետ­նե­րից, որ ժա­մա­նա­կին տե­ղե­կաց­րե­ցին վնա­սա­տու բզե­զի առ­կա­յու­թյան մա­սին։ Չախ­տա­հա­նե­լու դեպ­քում 1 հեկ­տա­րից 100-150կգ կո­րուստ կլի­նի, բա­ցի այդ վնա­սա­տու­նե­րը կա­վե­լա­նան։
;

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.