comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՆԴԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Logo
Print this page

ՀՆԴԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

ds.jpgԱյս պահին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում անցկացվում է հնդկական ապրանքների մեծ ցուցահանդես-տոնավաճառ։ Տոնավաճառի մեկնարկը տրվել է մայիսի 17-ին։ 
Պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 18-ին, որին ներկա էր նաև Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը։ Հնդկական ցուցահանդեսի կազմակերպումն Արցախում իսկապես նախադեպը չունեցող երևույթ է։ Այն հետաքրքիր էր ոչ այնքան ներկայացված ապրանքներով, ինչքան հնդկական մշակույթի՝ Արցախում ցուցադրությամբ։ Եվ զարմանալի չէր, որ հնդկական երգ ու պարին, որ տեղի ունեցավ բացման արարողության ժամանակ, ներգրավվեցին Արցախի հանդիսատեսները։ Պարողներն իրենք վաճառողներն էին՝ ազգային տարազով։ 
Նշենք, որ այն կազմակերպվել է հնդիկ ձեռնարկատեր Նավաբ Ընդսատի կողմից (մտերիմները նրան Ռահուլ են դիմում)՝ Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ։ Մեզ հետ զրույցում Նավաբը նշեց, որ արդեն 5-6 տարի է՝   ձեռնարկատիրությամբ է զբաղվում Հայաստանի Հանրապետությունում, այդպիսի տոնավաճառներ կազմակերպել է Երևանում և յումրիում, և մտահղացել է արցախցի սպառողին ևս ներկայացնել հնդկական ապրանքներ։ Արցախյան կողմը՝ ի դեմս Ներդրումային հիմնադրամի, սիրով ընդունել է առաջարկը, ընդառաջել և օժանդակել կազմակերպչական հարցերում։ Ռահուլի առաջին հանդիպումն, արցախցի սպառողի հետ, իր իսկ խոսքով, բավականին հաճելի և տրամադրող էր, քանի որ հեշտ շփվող են, բարյացակամ և հետաքրքրված։
Մեզ հետ զրույցում Ներդրումային հիմնադրամի ՙՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի, ծառայությունների շուկայում առաջմղման աջակցության ծրագրի՚ պատասխանատու Մարգարիտա Բաղդասարյանը նշեց, որ Երևանում անցկացվող հնդկական ապրանքների ամենամյա ցուցահանդես-տոնավաճառն Արցախում իրականացնելը, ոլորտն աշխուժացնելու նպատակ է հետապնդում։
Նրա խոսքով՝ տոնավաճառում ձևավորվել է 25 տաղավար՝ 30 հնդիկ գործարարի մասնակցությամբ։ Նրանք Արցախ են ժամանել Հնդկաստանի տարբեր  նահանգներից։ Տաղավարներում ներկայացված են հնդկական կահույքի, անկողնային պարագաների, հուշանվերների, զարդերի, դիմահարդարման պարագաների, հագուստի, սննդի, համեմունքների, թեյի լայն տեսականի։ Մ. Բաղդասարյանն ասաց նաև, որ արցախցիների կողմից պահանջարկի դեպքում Արցախի ներդրումային հիմնադրամը կնախաձեռնի, որ առաջիկայում նման ցուցահանդես-տոնավաճառներ հաճախ կազմակերպվեն։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.