comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հոգևոր http://artsakhtert.com Thu, 18 Jul 2019 14:41:33 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Բեյրութում ավարտվել է Հայ մամուլի համահայկական համագումարը http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27067-2019-07-05-20-46-44 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27067-2019-07-05-20-46-44 Բեյրութում ավարտվել է Հայ մամուլի համահայկական համագումարը
Մեծի Տանն Կիլիկիո…

 Համագումարին Արցախից մասնակցել են ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը, ՀՅԴ ՙԱպառաժ՚ պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը և Արցախի հանրային ռադիոյի խմբագիր Միքայել Հաջյանը?

Արցախյան մամուլի ներկայացուցիչները համագումարի ընթացքում հանդես են եկել ելույթներով։
Խոսելով ստացած տպավորությունների մասին՝ ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանն ասել է. ՙԱյն որ համահայկական ներուժը մեծ է, դրանում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, բայց, իմ կարծիքով, այս համագումարն արդյունավետ էր առաջին հերթին այն առումով, որ հայկական օրակարգի մարտահրավերներն ու խնդիրներն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գործող լրատվամիջոցների մոտ յոթ տասնյակ պատասխանատուներ հնարավորություն ունեցան մեկ հարկի տակ քննարկելու, կարծիքներ փոխանակելու և նոր համագործակցությունների հիմքեր դնելու՚?
Նշենք, որ համագումարին ներկա էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, վերջինիս հրավերով միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

ԱՐՑԱԽՊՐԵՍ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 05 Jul 2019 20:45:05 +0000
ՎԵ­ՐԱՕԾ­ՄԱՆ ԿԱՐԳ Ս. ՍՏԵ­ՓԱ­ՆՈՍ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27055-2019-07-05-11-50-51 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27055-2019-07-05-11-50-51 ՎԵ­ՐԱՕԾ­ՄԱՆ ԿԱՐԳ Ս. ՍՏԵ­ՓԱ­ՆՈՍ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՒՄ
Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ, ք.…

 Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Հո­չանց գյու­ղը գտն­վում է հա­մա­նուն լե­ռան ստո­րո­տում, հա­մա­նուն գե­տի ա­ջափ­նյա բարձ­րա­դիր ձո­րա­կում։ Ու­նի պատ­մա­կան ան­ցյալ։ Հի­շա­տակ­վում է Սե­փա­նոս Օր­բե­լյա­նի, Ա­ռա­քել Դավ­րի­ժե­ցու, Զա­քա­րյա Քա­նա­քեռ­ցու և այլ մա­տե­նա­գիր­նե­րի ու ճա­նա­պար­հորդ­նե­րի գոր­ծե­րում։ Գյու­ղում պահ­պան­վել է 17-րդ դա­րի միա­նավ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցի՝ հա­րա­վա­յին պա­տին ար­ձա­նագ­րու­թյուն, ըստ ո­րի սր­բա­տու­նը կոչ­վում է Սուրբ Ստե­փա­նոս։ Մեծ Հայ­քի Սյու­նիք աշ­խար­հի Ա­ղա­հեճ-Քա­շա­թաղ գա­վա­ռի Հո­չանց գյու­ղը տա­րած­քի շատ բնա­կա­վայ­րե­րի նման հա­յա­թափ­վել է 18-րդ դա­րի երկ­րորդ կե­սին, վերջ­նա­կան ա­զա­տագր­վել 1993թ. գար­նա­նը։

Գյու­ղի ա­զա­տագր­ման և պաշտ­պա­նու­թյան հա­մար շատ թանկ ենք վճա­րել. նա­հա­տակ­վել է մոտ 50 ա­զա­տա­մար­տիկ։ 1995 թվա­կա­նից գյու­ղը վե­րա­հա­յա­ցել է, գոր­ծում է դպ­րոց, ո­րը կրում է 1992-ի հու­լի­սի 28-ին այս­տեղ նա­հա­տակ­ված բա­նաս­տեղ­ծու­հի-ա­զա­տա­մար­տիկ Ալ­վարդ Վար­դա­նյա­նի ա­նու­նը։ Գե­րու­թյան տա­րի­նե­րին ե­կե­ղե­ցին օ­տար­նե­րի կող­մից օգ­տա­գործ­վել է որ­պես հա­ցի փուռ և չի քանդ­վել, բայց ու­ներ հիմ­նա­նո­րոգ­ման խն­դիր։ Ան­ցյալ տա­րի ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամն ստանձ­նեց ե­կե­ղե­ցու հիմ­նա­նո­րո­գումն ու տա­րած­քի բա­րե­կար­գու­մը։ Ըն­թաց­քում հո­ղի տա­կից գտն­վե­ցին 10-ից ա­վե­լի տա­պա­նա­քար, խաչ­քա­րի բե­կոր­ներ։ Հիմ­նա­նո­րոգ­ման ըն­թաց­քում ե­կե­ղե­ցին ստա­ցավ իր նախ­կին տես­քը, և այ­սու­հետ ու­նենք նո­րոգ սր­բա­տուն:
Օ­րերս Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի ձե­ռամբ կա­տար­վեց Ս. Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցու վե­րաօծ­ման կարգ: Ե­կե­ղե­ցա­կան ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա էին Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը, ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, Հո­չան­ցի և հարևան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ, բնա­կիչ­ներ, հյու­րեր։ Վե­րաօծ­ման ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո ե­կե­ղե­ցու կա­մար­նե­րի ներ­քո մա­տուց­վեց Սուրբ պա­տա­րագ։ Ա­վար­տե­լով հոգևոր ա­րա­րո­ղու­թյու­նը՝ Պարգև Սր­բա­զա­նը ներ­կա­յաց­րեց Սուրբ Ստե­փա­նոս Նա­խավ­կա­յի պատ­մու­թյու­նը։
Սր­բա­զա­նը խոսք հղեց Առ Աստ­ված, որ Տե­րը պա­հի ու պահ­պա­նի հա­յոց եր­կիրն ու հո­ղը, զո­րու­թյուն տա մեր ժո­ղովր­դին, բա­նա­կին, ե­կե­ղե­ցու վե­րա­նո­րոգ­ման հո­վա­նա­վոր Ջեյմս Թու­ֆեն­կյա­նին, շի­նա­րար­նե­րին։ Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը, ով նաև ՙՀայ­րե­նա­սեր՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հա­մա­հիմ­նա­դիր­նե­րից է և նույն­պես բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­րել Քա­շա­թա­ղի շր­ջա­նում, կարևո­րեց Սուրբ Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցու հիմ­նա­նո­րո­գումն ու վե­րաօ­ծու­մը։ ՙՍո­ցիալ-տն­տե­սա­կան ծրագ­րե­րից բա­ցի շատ կարևոր է հոգևոր խն­դի­րը, ուս­տի մեծ է ՙԹու­ֆեն­կայն՚ հիմ­նադ­րա­մի դե­րը Քա­շա­թա­ղի շր­ջա­նում նաև խո­նարհ­ված ե­կե­ղե­ցի­նե­րի հիմ­նա­նո­րոգ­ման գոր­ծում՚, ա­սաց Ստ. Սարգ­սյա­նը և շնոր­հա­կա­լա­գիր հանձ­նեց ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ Անդ­րա­նիկ Կաս­պա­րյա­նին, ով Քա­շա­թա­ղի շր­ջա­նը հա­մա­րում է Ար­ցախ-Հա­յաս­տան-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյու­նը կա­պող կա­մուրջ։ Հա­վե­լենք՝ ՙԹու­ֆեն­կյան՚-ը ա­ռա­ջի­կա­յում բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նե­լու շր­ջա­նի ա­րաք­սա­մերձ Միջ­նա­վան քա­ղա­քում և մո­տա­կա Վան, Մուշ, Ա­լաշ­կերտ գյու­ղե­րում՚։ ՙԹու­ֆեն­կյան՚-ի օ­ժան­դա­կու­թյամբ նո­րոգ­վել են նաև Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հյու­սի­սա­յին թևի Հակ գյու­ղի Ս. Մի­նաս, Մի­րի­կի Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցի­նե­րը։ Հո­չանց գյու­ղի տա­րած­քում են գտն­վում 17-րդ դա­րի սկզ­բին հիմ­նա­ված Հո­չան­ցի ժայ­ռա­փոր ե­կե­ղե­ցի-ա­նա­պա­տը, ինչ­պես նաև մի քա­նի հան­գս­տա­րան­ներ՝ կի­սա­քանդ, ա­վեր­ված։ Շր­ջա­նում դեռ շատ սր­բատ­ներ կան, ո­րոնք ու­նեն հիմ­նա­նո­րոգ­ման, վե­րա­կան­գն­ման խն­դիր։ Հու­սանք՝ կլի­նեն նաև այլ բա­րե­գործ­ներ, ով­քեր ի­րենց ներդ­րու­մը կու­նե­նան աստ­վա­ծա­հա­ճո այս աշ­խա­տանք­նե­րում։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 05 Jul 2019 11:49:50 +0000
ՅԱԼ­ԹԱ­ՅԻ Ս. ՀՌԻՓ­ՍԻ­ՄԵ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ՝ ՃԱՐ­ՏԱ­ՐԱ­ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԳԼՈՒԽ­ԳՈՐ­ԾՈՑ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27054-2019-07-05-11-41-38 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27054-2019-07-05-11-41-38 ՅԱԼ­ԹԱ­ՅԻ Ս. ՀՌԻՓ­ՍԻ­ՄԵ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ՝  ՃԱՐ­ՏԱ­ՐԱ­ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԳԼՈՒԽ­ԳՈՐ­ԾՈՑ
Հայ մե­ծա­նուն նկա­րիչ…

 Վարդ­գես Հա­կո­բի Սու­րե­նյան­ցը ծն­վել է 1860թ. Ա­խալց­խա­յում՝ հոգևո­րա­կա­նի ըն­տա­նի­քում, ով կրո­նի պատ­մու­թյուն էր դա­սա­վան­դում։ Երբ ա­պա­գա նկա­րի­չը յոթ տա­րե­կան էր, հայ­րը հոգևոր ծա­ռա­յու­թյան նշա­նակ­վեց Սիմ­ֆե­րո­պո­լում։ Այս­տեղ Սու­րե­նյանց­նե­րը ծա­նո­թու­թյուն են հաս­տա­տում Հով­հան­նես Այ­վա­զովս­կու հետ: Մի ա­ռի­թով նրանք միա­սին այ­ցե­լում են Բախ­չի­սա­րայ՝ Ղրի­մի խա­նու­թյան նախ­կին մայ­րա­քա­ղա­քը։ Հե­տա­գա­յում Սու­րե­նյան­ցը 1896-1899թթ. նկա­րա­զար­դում է Ա­լեք­սանդր Պուշ­կի­նի ՙԲախ­չի­սա­րա­յի շատր­վա­նը՚ պոե­մը։ Նկար­նե­րի հիմ­նա­կան մա­սը կա­տար­վել է բնօ­րի­նա­կից` Բախ­չի­սա­րա­յում, որ­տեղ նկա­րի­չը մի քա­նի ա­միս է անց­կաց­րել։

Վարդ­գես Սու­րե­նյան­ցի ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղին ա­վարտ­վում է իր հա­մար կարևոր՝ Յալ­թա­յում ապ­րած շր­ջա­նով։ 1909-1917թթ. Յալ­թա­յում կա­ռուց­վում է իր վե­հա­շուք գե­ղեց­կու­թյամբ ապ­շեց­նող Ս. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին` հայտ­նի որ­պես Ղրի­մի հայ ճար­տա­րա­պե­տու­թյան գլուխ­գոր­ծոց­նե­րից ու թե­րակղ­զու հա­րա­վա­յին ա­փում գտն­վող ճար­տա­րա­պե­տա­կան կո­թող­նե­րից մե­կը։ Ս. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է հա­յազ­գի նավ­թա­յին մագ­նատ Պո­ղոս Տեր-Ղու­կա­սյա­նի մի­ջոց­նե­րով՝ ճար­տա­րա­պետ Գաբ­րիել Տեր-Մի­քա­յե­լյա­նի նա­խագ­ծով, ով սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում էր Վարդ­գես Սու­րե­նյան­ցի հետ։ Սու­րե­նյանցն զբաղ­վել է ե­կե­ղե­ցու ներ­քին հար­դա­րան­քի ձևա­վոր­մամբ, ե­կե­ղե­ցին զար­դա­րող որմ­նան­կար­նե­րը պատ­կա­նում են նրա վրձ­նին:
Յալ­թա­յի հա­յոց ե­կե­ղե­ցին հիմ­նադր­վել է Տեր-Ղու­կա­սյա­նի՝ կյան­քից ան­ժա­մա­նակ հե­ռա­ցած դս­տեր` Հռիփ­սի­մեի հի­շա­տա­կին։ Նա թաղ­ված է ե­կե­ղե­ցուն կից ըն­տա­նեա­կան դամ­բա­րա­նում:
Գլ­խա­վոր մուտ­քի ճա­կա­տա­յին մա­սում կա գրա­ռում. ՙԻ հի­շա­տակ այս ե­կե­ղե­ցու բա­րե­րար Պո­ղոս Տեր-Ղու­կա­սյա­նի, ո­րը կա­ռու­ցեց այս հո­յա­կերտ տա­ճա­րը վա­ղա­ժամ հե­ռա­ցած աղջ­կա հի­շա­տա­կին՝ 1909-1917թթ.՚։ Ո­րոշ ժա­մա­նակ անց այս­տեղ թաղ­վում են բա­րե­րա­րի եր­կու որ­դի­նե­րը ևս։
Ե­կե­ղե­ցու հա­մար որ­պես նա­խա­տիպ է ըն­տր­վել Էջ­միած­նի Ս. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին (7-րդ դար), իսկ որ­պես շի­նա­նյութ ծա­ռա­յել է ֆո­րո­սյան հրաբ­խա­յին տու­ֆը։ Ե­կե­ղե­ցա­կան հա­մա­լի­րը, ո­րը հա­մա­հունչ կեր­պով ներ­գծ­վում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի հետ, գտն­վում է բարձ­րա­դիր բլ­րի վրա։
Ու­ղիղ հա­րյուր աս­տի­ճան­նե­րից կազմ­ված հո­յա­կերտ ու լայն շքա­մուտ­քը տա­նում է դե­պի ե­կե­ղե­ցու հա­րա­վա­յին ճա­կա­տա­մաս։ Աս­տի­ճան­նե­րի եր­կայն­քով սլա­ցիկ շար­քե­րով վեր են խո­յա­նում նո­ճի­նե­րը։ Աս­տի­ճան­նե­րով բարձ­րա­նա­լիս հետզ­հե­տե բաց­վում է գմ­բե­թա­վոր ե­կե­ղե­ցու տե­սա­րանն իր ողջ հմայ­քով՝ վե­ցա­նիստ կո­նաձև գմ­բե­թը՝ շքեղ գմ­բե­թա­կիր թմ­բու­կի վրա, բաց դահ­լի­ճը` ե­րեք կա­մա­րա­կապ սրահ­նե­րով, նր­բա­գեղ պատշ­գամ­բը, գմ­բե­թա­վոր զան­գա­կա­տու­նը։
Էս­քիզ­նե­րի վրա մի քա­նի տա­րի աշ­խա­տե­լուց հե­տո 1917թ. նկա­րիչ Տա­րագ­րոս Տեր-Վար­դա­նյա­նի հետ Սու­րե­նյան­ցը գա­լիս է Յալ­թա և, բնակ­վե­լով ե­կե­ղե­ցուն հա­րա­կից տնե­րից մե­կում, անց­նում է ե­կե­ղե­ցու հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րին։ Սու­րե­նյան­ցի մտահ­ղա­ցում­նե­րի ի­րա­գործ­մա­նը խան­գա­րում են երկ­րում սկիզբ ա­ռած տն­տե­սա­կան ցն­ցում­նե­րը։ Նկա­րի­չը զրկ­վում է գլ­խա­վոր պատ­վի­րա­տուի նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյու­նից, ով տե­ղա­փոխ­վում է Ֆրան­սիա։
1918թ. ձմ­ռա­նը Վարդ­գես Սու­րե­նյան­ցը ծանր հի­վան­դա­նում է։ Նկա­րի­չը ձևա­վո­րում էր ե­կե­ղե­ցու գմ­բե­թը և ղե­կա­վա­րում հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը՝ ընդ­հուպ մինչև 1920 թվա­կա­նը, իսկ 1921-ին նա մա­հա­նում է։ Բա­րե­բախ­տա­բար, պահ­պան­վում են մնա­ցած նկար­նե­րի էս­քիզ­նե­րը, և 2007թ. նկա­րիչ Ա­շոտ Ներ­սե­սյա­նը հա­ջո­ղու­թյամբ ա­վար­տին է հասց­նում այդ աշ­խա­տանք­նե­րը։ Ե­կե­ղե­ցու գմ­բեթն ու պա­տե­րը ծածկ­ված են բու­սա­նախ­շե­րով՝ սպի­տակ ու կա­պույտ ո­ճա­վոր­ված ծա­ղիկ­նե­րով, ոս­կե­զօծ դե­տալ­նե­րով։ Վարդ­գես Սու­րե­նյան­ցը թաղ­ված է Ս. Հռփ­սի­մե ե­կե­ղե­ցու պա­տե­րի մոտ։ Հա­րա­վա­յին ճա­կա­տի ա­ռաջ գտն­վող հրա­պա­րա­կում են նրա գե­րեզ­մանն ու դի­մա­քան­դա­կը։
www.armmuseum. ru

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 05 Jul 2019 11:39:53 +0000
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՎԻՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27053-2019-07-05-11-37-35 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27053-2019-07-05-11-37-35 ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՎԻՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ար­մա­վի­րը պատ­րաստ­վում է…

 -Սկզ­բում ե­կե­ղե­ցին փայ­տա­շեն էր, 1842թ. այն այր­վեց,- ա­սել է երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի հնա­գի­տու­թյան ու հնէա­բա­նու­թյան բաժ­նի պետ Ա­լեք­սանդր Լո­պա­տի­նը։ 

Դրա­նից հե­տո դրա­մա­հա­վաք սկս­վեց քա­րա­շեն ե­կե­ղե­ցի կա­ռու­ցե­լու հա­մար։ Այս նա­խա­ձեռ­նու­թյան մեջ իր ներդ­րումն ու­նե­ցավ ան­գամ Նի­կո­լայ 1-ը. նա 10 հա­զար ռուբ­լի էր նվի­րա­բե­րել շի­նա­րա­րու­թյան հա­մար։ Վան­քի կա­ռու­ցումն օրհ­նե­լու հա­մար 1848թ. Ստավ­րո­պո­լից քա­հա­նա էր ե­կել։


-Նա էլ ա­ռա­ջար­կեց գյու­ղա­քա­ղաքն Ար­մա­վիր վե­րան­վա­նել՝ ի պա­տիվ Հա­յաս­տա­նի հի­նա­վուրց մայ­րա­քա­ղա­քի,- ա­սել է Ա­լեք­սանդր Լո­պա­տի­նը։
Այդ­կերպ հայ­կա­կան ե­կե­ղե­ցին կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցավ Ար­մա­վի­րի պատ­մու­թյան մեջ։ Դրա­նից բա­ցի, նրա շնոր­հիվ գյու­ղա­քա­ղաքն ա­ռա­ջին ա­ղյու­սե շենքն ու­նե­ցավ։ Դա ե­կե­ղե­ցա­կան-ծխա­կան դպ­րո­ցի շենքն էր։ Այն­տեղ հի­մա անց­նում են թիվ 6 դպ­րո­ցի տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի պա­րապ­մունք­նե­րը: Ե­կե­ղե­ցու տա­րած­քը շր­ջա­փա­կել են ա­ղյու­սե ա­պա­հով պա­տով, ո­րի վրա հրակ­նատ­ներն են բաց­ված։ Նրա բարձ­րու­թյու­նը հաս­նում էր 2,5 մետ­րի։ Են­թադր­վում է, որ թշ­նա­մի­նե­րի հար­ձակ­ման պա­րա­գա­յում բնակ­չու­թյու­նը կպատս­պար­վի յու­րա­տե­սակ այդ ամ­րո­ցում։ Ե­կե­ղե­ցին նույն­պես ա­նա­ռիկ կա­ռույց են դարձ­րել։


-Հիմ­քը քա­րից է շին­ված, պա­տե­րի հա­մար ա­ղյու­սը բեր­վել է Ստավ­րո­պո­լից,- ա­սել է Ա­լեք­սանդր Լո­պա­տի­նը։


19-րդ դա­րի վեր­ջին կոս­մե­տիկ վե­րա­նո­րո­գում էր ար­վել։ Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո հայ­կա­կան հա­մայն­քը կա­րո­ղա­ցել է այն որ­պես գոր­ծող ե­կե­ղե­ցի պահ­պա­նել։ 1939թ. Սուրբ Նի­կոլս­կի մայր տա­ճա­րը փակ­վե­լուց հե­տո հայ­կա­կան ե­կե­ղե­ցին եր­կու մա­սի բա­ժա­նե­ցին։ Մի հատ­վա­ծում ռու­սա­կան ե­կե­ղե­ցին էր ա­պաս­տա­նել, մյու­սը հայ­կա­կան ե­կե­ղե­ցուն էր մնա­ցել։ Իսկ 20-րդ դա­րի 50-ա­կան թվա­կան­նե­րին ռու­սա­կան հատ­վածն ընդ­հան­րա­պես լու­ծա­րե­ցին։
Այդ շեն­քում շա­քա­րի պա­հեստ էին տե­ղա­կա­յել։ Դա կոր­ծա­նա­րար ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել որմ­նան­կար­նե­րի և զար­դան­կար­նե­րի վրա:
20-րդ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րին տա­ճա­րը վե­րա­նո­րոգ­ման սուր կա­րիք ու­ներ։ Այն սկս­վեց նոր վա­նա­հոր նա­խա­ձեռ­նու­թյամբ, ով հե­տա­մուտ ե­ղավ նրան, որ ե­կե­ղե­ցուն վե­րա­դարձ­վի ողջ շեն­քը։ Հի­մա տա­ճա­րի պատ­մու­թյան մեջ եր­րորդ վե­րա­նո­րո­գումն է ի­րա­կա­նաց­վում։ Նկա­րիչ­նե­րը որմ­նան­կար­ներն ա­նում են հայ-գրի­գո­րյան կա­նոն­նե­րով։ Իսկ շենքն ու­նակ է կան­գուն մնա­լու դեռ շա­տու­շատ հա­րյու­րա­մյակ­ներ։

www.gorodarmavir.ru

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 05 Jul 2019 11:32:20 +0000
Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ Մաշալյանը http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27047-2019-07-04-16-21-24 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27047-2019-07-04-16-21-24 Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ Մաշալյանը
Այսօր՝ հուլիսի 4-ին,…

 Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Կ. Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը: Աթեշյանն ստացել է 11 ձայն:

Առավոտյան պատրիարքարան են մուտք գործել միաբանության անդամները և ժողովի վայրում քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին։

Այս ընտրությունը ենթադրում է, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու Կ. Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6 ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին ևս անցկացվել են Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններ: Այդ ժամանակ ընտրվել էր Գերմանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքչյանը:

Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսել էր Պոլսի կրոնավորների այս ընտրությունը և Բեքչյանի պաշտոնավարելուց որոշ ժամանակ անց անվավեր համարել նրա ընտրությունը։

Նշենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ըստ էության ավելի քան 10 տարի թափուր էր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Thu, 04 Jul 2019 16:20:26 +0000
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բեյրութում մեկնարկած Հայ մամուլի համահայկակական համագումարին մասնակցում են նաև Արցախից http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27028-2019-07-02-17-23-22 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27028-2019-07-02-17-23-22 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բեյրութում մեկնարկած Հայ մամուլի համահայկակական համագումարին մասնակցում են նաև Արցախից
Մեծի Տանն Կիլիկիո…

 «Արցախպրես»-ի   թղթակցի   հաղորդմամբ՝   համագումարին բացման խոսքով  հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ  Առաջինը։

 
Նա  նշել  է, որ   2019  թվականը   հռչակվել է  որպես Հայ մամուլի տարի։ Արամ Առաջինը  խոսել  է  առկա համահայկական քարոզչական դաշտի խնդիրների մասին, անդրադարձել   ներքին և արտաքին մարտահրավերներին:
 
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր  ելույթում   ընդգծել է նաև, որ   Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու  մեկնաբանություններով:
 
Այնուհետև  Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ընթերցել է ՀՀ  վարչապետ  Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը՝  ուղղված  համագումարի  մասնակիցներին:
Համագումարին   Արցախից  մասնակցում  են   «Արցախպրես»  լրատվական  գործակալության  տնօրեն  Վահրամ  Պողոսյանը,   «Ազատ Արցախ» հանրապետական   թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը, ՀՅԴ «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը   և  Արցախի  հանրային  ռադիոյի խմբագիր Միքայել Հաջյանը։
 
Համագումարին   «Արցախպրես»  լրատվական գործակալության   տնօրեն  Վահրամ  Պողոսյանը   հանդես  է  եկել   «Արցախյան  մամուլը. մարտահրավերներ և  խնդիրներ»  թեմայով   ելույթով:
Նա  անդրադարձել  է  արցախյան մամուլի խնդիրներին, համահայկական մեդիադաշտում դրանց առանձնահատկություններին և լուծման գործում համահայկական ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Վ. Պողոսյանը     կարևորել  է  տեղեկատվական դաշտում տեխնոլոգիական առաջընթացին համահունչ  քայլելը  և  մասնագետների պարբերաբար  վերապատրաստումը, ինչպես  նաև  առաջնահերթությունների ճշգրտմամբ համահայկական մարտահրավերների  միասնական  օրակարգի  ձևավորումը:
 
Համագումարից  հետո Արցախպրես»  լրատվական գործակալության տնօրենին  ընդունել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
 
Արցախյան մամուլի ներկայացուցիչները համագումարի ընթացքում հանդես կգան ելույթներով: Միքայել  Հաջյանն ու   Արա  Պուլուզյանը կհամակարգեն տարբեր նիստերի աշխատանքները:
Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով՝ համագումարին ներկա էր  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:  

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Tue, 02 Jul 2019 17:20:57 +0000
ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ. ՙՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ՚ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27024-2019-07-01-17-09-45 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27024-2019-07-01-17-09-45 ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ. ՙՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ՚
REGNUM տեղեկատվական գործակալության…

-Սր­բա­զա՜ն Հայր, ներ­կա­յաց­րեք, խնդ­րեմ, ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի սպա­սա­վոր­նե­րի ու ե­կե­ղե­ցու հետևորդ­նե­րի գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը:
- Ինչ­պես և նախ­կի­նում, Ա­վե­տա­րա­նը հասց­նում ենք մեր ժո­ղովր­դին` փոր­ձե­լով ա­նա­ղարտ դարձ­նել նրա բա­րո­յա­կան նկա­րա­գի­րը` սեր­մա­նե­լով բա­րին, հա­վատ ու գթասր­տու­թյուն: Ջա­նում ենք վե­րա­դարձ­նել մեր հայ­րե­րի հոգևոր ժա­ռան­գու­թյու­նը, քա­նի որ 1930թ. Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը փա­կե­ցին Ար­ցա­խի թե­մը, մենք չու­նեինք ո՜չ հոգևոր սպա­սա­վոր­ներ, ո՜չ հոգևոր գրա­կա­նու­թյուն: Շա­րու­նա­կում ենք կա­ռու­ցել ու վե­րա­նո­րո­գել տա­ճար­նե­րը: Այս 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում (1989 թվա­կա­նից ի վեր) կա­ռու­ցել ու վե­րա­կանգ­նել ենք 90 ե­կե­ղե­ցի­ներ, վան­քեր ու մա­տուռ­ներ: Հրա­տա­րա­կել ենք կրո­նա­կան թե­մա­նե­րով 95 գիրք: Կազ­մա­կեր­պել ենք ա­մե­նամ­սյա ուխ­տագ­նա­ցու­թյուն­ներ դե­պի սր­բա­վայ­րեր:
-Այս տա­րի Ստե­փա­նա­կերտն ու­նե­ցավ իր մայր տա­ճա­րը: Ի՞նչ նա­խա­պատ­մու­թյուն ու­նի նրա շի­նա­րա­րու­թյու­նը: Ի՞նչ է նշա­նա­կում կա­ռու­ցել մայր տա­ճար:
-Ստե­փա­նա­կեր­տը 55 հա­զար բնա­կիչ ու­նի: 1936թ. հին Սբ Գևորգ ե­կե­ղե­ցին ա­վեր­վեց, նրա տե­ղում կա­ռուց­վեց թատ­րոն: 2004թ. կա­ռու­ցե­ցինք Սբ Հա­կոբ ոչ մեծ ե­կե­ղե­ցին, բայց այն չի կա­րող տե­ղա­վո­րել բո­լոր այ­ցե­լու­նե­րին: Երկ­րի բնակ­չու­թյան հոգևոր կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար ե­կե­ղե­ցի­ներ է­լի են անհ­րա­ժեշտ: Այ­դիսկ պատ­ճա­ռով ո­րո­շե­ցինք կա­ռու­ցել հա­մե­մա­տա­բար մեծ մայր տա­ճար, ո­րը կն­պաս­տեր մեր հա­վա­տա­վոր ժո­ղովր­դի հոգևոր պա­հանջ­նե­րի բա­վա­րար­մա­նը: Տա­ճա­րի օ­ծու­մը կա­տար­վեց ապ­րի­լի 7-ին` Տի­րա­մոր ա­վետ­ման տո­նին: Տա­ճարն ին­քը կրում է Աստ­վա­ծա­մոր Սուրբ Հո­վա­նի ա­նու­նը: Այն կա­ռուց­ված է հայ­կա­կան ե­կե­ղե­ցա­շի­նու­թյան եր­կու հնա­գույն ո­ճե­րի հի­ման վրա և միջ­նա­դա­րյան Զվարթ­նոց (երկ­նա­յին զվար­թուն­նե­րի տա­ճար) տա­ճա­րի ա­վան­դույթ­նե­րով, որն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է ե­ռա­հարկ կա­ռույց, միևնույն ժա­մա­նակ ար­տա­քի­նից այն հի­շեց­նում է վաղ քրիս­տո­նեա­կան Սբ Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին: Ես այն կար­ծի­քին եմ, որ յու­րա­քան­չյուր մայ­րա­քա­ղաք պետք է ու­նե­նա իր մայր տա­ճա­րը:
-Ար­ցա­խի հոգևոր պատ­մու­թյունն ընդ­գր­կում է նաև Կով­կա­սյան Աղ­վան­քի, ա­պա և Գան­ձա­սա­րի կա­թո­ղի­կո­սու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նը: Ստե­փա­նա­կեր­տի նո­րա­կա­ռույց մայր տա­ճա­րի ա­պա­գա­յի Ձեր տես­լա­կա­նը:

- Ա­յո, պատ­մու­թյա­նը հայտ­նի է Կով­կա­սյան Աղ­վան­քը, ո­րի տա­րածքն ընդ­գր­կում էր Քուռ գե­տի ա­ջափ­նյա ու ձա­խափ­նյա շր­ջան­նե­րը: Քու­ռի աջ ա­փին էին գտն­վում պատ­մա­կան Հա­յաս­տա­նի Ար­ցախ և Ու­տիք նա­հանգ­նե­րը, ի դեպ, ինքս ծնն­դով Ու­տի­քից եմ` հայտ­նի Չար­դախ­լու գյու­ղից: 428թ. Հա­յաս­տա­նը բա­ժան­ված էր Հռո­մի ու Պարս­կաս­տա­նի միջև: Հա­յաս­տա­նի արևե­լյան մա­սը հայ­տն­վեց Պարս­կաս­տա­նի իշ­խա­նու­թյան ներ­քո: Նույն տա­րում Հայ­կա­կան թա­գա­վո­րու­թյու­նը լու­ծար­վեց, իսկ 5-րդ դա­րի վեր­ջում պար­սից շա­հը հաս­տա­տեց Վա­չա­գան­նե­րի արևե­լա­հայ­կա­կան թա­գա­վո­րա­կան դի­նաս­տիան և այն ան­վա­նեց Աղ­վա­նաց արևե­լա­հայ­կա­կան թա­գա­վո­րու­թյուն, որ­տեղ էլ միա­ժա­մա­նակ հաս­տատ­վեց զուտ հայ­կա­կան Աղ­վա­նաց կա­թո­ղի­կո­սա­կան ա­թո­ռը, ո­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ փո­խում էր իր ա­ռաջ­նոր­դա­կան նս­տա­վայ­րը` Ա­մա­րաս վան­քից մինչև Պար­տավ (Բար­դա) քա­ղաք, այ­նու­հետև ա­ռաջ­նոր­դա­կան կենտ­րո­նը հիմ­նա­վոր­վեց Գան­ձա­կում, ո­րից հե­տո տե­ղա­փոխ­վեց Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­կո­բա­վանք կա­թո­ղի­կո­սա­նիստ ե­կե­ղե­ցին: Ա­վե­լի ուշ կա­թո­ղի­կո­սա­կան ա­թո­ռը տե­ղա­փոխ­վում է այդ­տե­ղից ոչ հե­ռու գտն­վող Գան­ձա­սա­րի վանք: Դա է պատ­ճա­ռը, որ Աղ­վա­նաց կա­թո­ղի­կո­սու­թյու­նը եր­բեմն ան­վա­նում են նաև Գան­ձա­սա­րի կա­թո­ղի­կո­սու­թյուն: Մինչ օրս Գան­ձա­սա­րի վան­քը մնում է Ար­ցա­խի թե­մի գլ­խա­վոր հոգևոր նս­տա­վայ­րը: Ստե­փա­նա­կեր­տում մայր տա­ճա­րի օծ­ման համ­գա­ման­քից ան­կախ` նրա կար­գա­վի­ճա­կը մնում է նույ­նը:
- Հայ ե­կե­ղե­ցու նվի­րա­պե­տա­կան ա­թոռ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես` Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միա­ծինն ու Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյուն­ներն Ար­ցա­խի նկատ­մամբ ու­շա­դիր վե­րա­բեր­մու՞նք ու­նեն:
-Ար­ցա­խի թեմն Էջ­միած­նի կա­թո­ղի­կո­սու­թյան մասն է կազ­մում և միշտ գտն­վում է Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Թե­պետ Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էլ հա­ճախ են այ­ցե­լում մեզ ու եր­բեմն պա­տա­րագ մա­տու­ցում: Որ­պես օ­րի­նակ կա­րող եմ նշել հետևյա­լը` Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին II-ը Ստե­փա­նա­կեր­տի մայր տա­ճա­րի շի­նա­րա­րու­թյան հա­մար նվի­րա­բե­րել էր 300 հա­զար ԱՄՆ դո­լար, իսկ Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կոս Ա­րամ I-ը, իր հեր­թին, հատ­կաց­րել էր 100 հա­զար ԱՄՆ դո­լար:
-Ադր­բե­ջա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րի հետ կա­պեր ու­նե՞ք: Ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ են այն­տեղ իշ­խում` խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու ա­ռու­մով:
- Սո­վո­րա­բար նմա­նա­տիպ հան­դի­պում­նե­րը տե­ղի են ու­նե­նում կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի մա­կար­դա­կով: Ա­ռա­ջին նման հան­դի­պու­մը կա­յա­ցավ 1988թ. մար­տի 6-ին` Դո­նի Ռոս­տո­վում: Ի­րար հետ շփում­ներ են ու­նե­ցել կա­թո­ղի­կոս Վազ­գեն I-նն ու շեյխ-ուլ-իս­լամ Փա­շա­զա­դեն: Այդ հան­դիպ­մա­նը ես ներ­կա էի: Այ­դօ­րի­նակ հան­դի­պում ու­նե­ցանք նաև Ժնևում` 1993թ. փետր­վա­րին: Այ­նու­հետև մաս­նակ­ցե­ցի նաև Մոսկ­վա­յում տե­ղի ու­նե­ցած եր­կու հան­դի­պում­նե­րին, որ­տեղ հայ­կա­կան կող­մից ներ­կա էր եր­ջան­կա­հի­շա­տակ Գա­րե­գին I-ը, ա­պա` ներ­կա­յիս կա­թո­ղի­կոս Գա­րե­գին II-ը: Դրա­նից հե­տո Գա­րե­գին II-ը եր­կու ան­գամ հան­դի­պում ու­նե­ցավ Ադր­բե­ջա­նի հոգևոր ա­ռաջ­նոր­դի հետ` Բաք­վում և Էջ­միած­նում: Այդ եր­կու հան­դի­պում­նե­րին ներ­կա չէի: Բայց, ա­ռա­վել քան հա­մոզ­ված եմ, որ հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րը միայն խա­ղա­ղու­թյան կողմ­նա­կից­ներ են և ձգ­տում են ու­ժե­րի նե­րա­ծին չափ օ­ժան­դա­կել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցին, ին­չը բնա­կան է ու տրա­մա­բա­նա­կան:

Հարցազրույցը վարեց Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻՆ

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 01 Jul 2019 17:05:04 +0000
ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27023-30 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27023-30 ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հու­նի­սի 28-ին Շու­շիի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցավ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի վե­րա­կազ­մա­վոր­ման 30-ա­մյա­կին նվիր­ված հա­մերգ, ո­րը կազ­մա­կեր­պել է ՙԾա­գու­մով Հա­յեր՚ հե­ռուս­տա­հա­ղոր­դա­շա­րի հե­ղի­նակ և հա­ղոր­դա­վար Մա­նա­նա Հա­կո­բյա­նը՝ մի շարք հո­վա­նա­վոր­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ: Հա­մեր­գին ներ­կա էին հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, ԱԺ խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, Շու­շիի և Ստե­փա­նա­կեր­տի հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հյու­րեր Հա­յաս­տա­նից, ար­տերկ­րից:

Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյանն իր ե­լույ­թի ժա­մա­նակ ող­ջու­նեց բո­լո­րին, շնոր­հա­վո­րեց հո­բե­լյա­նի կա­պակ­ցու­թյամբ: ՙԹող Աստ­ված օրհ­նյալ պա­հի մեզ բո­լո­րիս, ողջ հա­յու­թյա­նը, ան­սա­սան պա­հի մեր հայ­րե­նի­քը, բա­նա­կը, մեր հա­վատ­քը, ազ­գա­յին ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րը, բո­լո­րիս պարգևի հա­մազ­գա­յին միաս­նու­թյուն, սեր և հա­մե­րաշ­խու­թյուն: Շա­րու­նա­կենք մեր այս նվի­րա­կան, ա­զա­տագ­րա­կան ճա­նա­պար­հը` Աստ­ծով, ա­մուր կամ­քով և ան­սա­սան հա­վատ­քով՚,- այս օրհ­նան­քով իր ե­լույ­թը եզ­րա­փա­կեց Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դը:
ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ, կարևո­րեց ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի վե­րած­նուն­դը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կա­նա­շի­նու­թյան և աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում ապ­րող հա­յե­րի միա­վոր­ման գոր­ծում: Լ. Հով­հան­նի­սյանն ան­ձամբ հանձ­նեց պատ­վոգ­րեր Սփյուռ­քում ի­րենց հա­յա­պահ­պան գոր­ծով աչ­քի ըն­կած հա­յե­րին, ո­րոնք ներ­կա էին հա­մեր­գին:
ՙԱր­մե­նիա՚ հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ՙԾա­գու­մով Հա­յեր՚ հա­ղոր­դա­շա­րի հե­ղի­նակ և հա­ղոր­դա­վար Մա­նա­նա Հա­կո­բյանն իր ե­լույ­թում մաս­նա­վո­րա­պես ա­սաց. ՙՅու­րա­քան­չուր հայ, աշ­խար­հի որ ծայ­րում էլ գտն­վի, պի­տի գի­տակ­ցի, որ մեր սր­բու­թյու­նը, մեր ամ­րա­կուռ բերդն Ար­ցախ աշ­խարհն է: Ա­ռանց հզոր ու ա­պա­հով Ար­ցախ աշ­խար­հի մենք չենք ու­նե­նա ա­պա­հով Հա­յաս­տան: Դա քաջ գի­տակ­ցում է յու­րա­քան­չյուր հայ: Այդ գի­տակ­ցու­թյամբ ենք հա­վաք­վել նշե­լու Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու վե­րա­կազ­մա­վոր­ման 30-ա­մյա­կը՚:
Հա­մեր­գա­յին ծրագ­րի ծան­րակ­շիռ մասն ա­պա­հո­վեց Ար­ցա­խի ջազ նվա­գա­խում­բը՝ Տիգ­րան Լա­լա­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Ե­լույթ­ներ ու­նե­ցան ԱՄՆ-ում բնակ­վող դաշ­նա­կա­հար Ար­մեն Ա­ռա­քե­լյա­նը, Հա­յաս­տա­նից օ­պե­րա­յին եր­գիչ Պերճ Խա­րա­զյա­նը: Հա­մեր­գի վառ պա­հե­րից էր Ֆրան­սիա­յից ժա­մա­նած աշ­խար­հահռ­չակ Պատ­րիկ Ֆիո­րիի (Պատ­րիկ Ժան-Ֆրան­սուա Շու­շա­յան) ե­լույ­թը: Եր­գի­չը խոս­տո­վա­նեց, որ 4 տա­րի ա­ռաջ լի­նե­լով Ար­ցա­խում, շատ սի­րեց մեր եր­կի­րը և բա­ցատ­րեց, թե ին­չու. ՙԱ­ռա­ջին պատ­ճառն այն է, որ ես գտն­վում եմ իմ նախ­նի­նե­րի հո­ղում: Ցան­կա­նում եմ, որ այս հո­ղի վրա ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­նան ան­հոգ մե­ծա­նալ: Երկ­րորդ պատ­ճառն էլ այն է, որ ես ճա­նա­չում եմ Ար­ցախն ու ար­ցախ­ցի­նե­րին և ա­սում եմ ձեզ՝ դուք հրա­շա­լի մար­դիկ եք: Ինձ հա­մար շատ կարևոր է ի­մա­նալ իմ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը և մո­տի­կից ճա­նա­չել իմ ար­մատ­նե­րը: Որ­քան մարդ մե­ծա­նում է, այն­քան ա­վե­լի է ձգ­վում դե­պի իր ար­մատ­նե­րը՚: Նա խոս­տա­ցավ կր­կին գալ Ար­ցախ և եր­գել ար­ցախ­ցի­նե­րի հա­մար:
Զար­մա­նա­լի էր, որ Ար­ցա­խի հոգևոր թե­մի վե­րա­կազ­մա­վոր­ման 30-ա­մյա­կին նվիր­ված հա­մեր­գին չհն­չեց գեթ մեկ հոգևոր երգ` միջ­նա­դա­րյան շա­րա­կան, հատ­ված Պա­տա­րա­գից, Կո­մի­տա­սի հոգևոր եր­գե­րի մշա­կում­նե­րից: Կար­ծում ենք` հենց այդ եր­գե­րով կի­մաս­տա­վոր­վեր թե­մի վե­րա­կազ­մա­վոր­ման հո­բե­լյա­նը:
;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 01 Jul 2019 16:56:19 +0000
ՀՈ­ԳԵ­ՀԱՆ­ԳՍ­ՏԻ ԿԱՐԳ ՂԱՅ­ԲԱ­ԼՈՒ ԳՅՈՒ­ՂԻ ԱՆ­ՄԵՂ ԶՈՀԵ­ՐԻ ՀԻ­ՇԱ­ՏԱ­ԿԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26968-2019-06-24-15-46-56 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26968-2019-06-24-15-46-56 Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Բո­լորս գի­տենք ան­ցյալ դա­րաս­կզ­բին Շուշիում իրականացված կո­տո­րած­նե­րի մա­սին, բայց ջար­դեր են տե­ղի ու­նե­ցել նաև Ղա­րա­բա­ղի մի շարք այլ բնա­կա­վայր ե­րում: 1919թ. հու­նի­սի 5-ին և 6-ին սար­սա­փե­լի ո­ճիր կազ­մա­կերպ­վեց Ղայ­բա­լի­շեն գյու­ղում: Այդ օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տի Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցու ծխա­կան­նե­րը հա­ճախ ուխ­տագ­նա­ցու­թյուն են կա­տա­րում դե­պի Ղայ­բա­լու գ.` Ս. Աստ­վա­ծա­ծին կի­սա­վեր ե­կե­ղե­ցի, 1919թ. զոհ­նե­րի հի­շա­տա­կին հո­գե­հան­գս­տի կարգ կա­տա­րում: Հա­ճախ նրանց միա­նում են կո­տո­րա­ծից փրկ­ված­նե­րի զա­վակ­նե­րը: Այս տա­րի լրա­ցավ ջարդե­րի 100-րդ տա­րե­լի­ցը, և Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցու քա­հա­նա տեր Մի­նաս Մով­սի­սյա­նը մի շարք ծխա­կան­նե­րով Ղայ­բա­լի­շե­նի Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում կա­տա­րեց հո­գե­հան­գս­տի ա­րա­րո­ղու­թյուն ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կին:

Ինչ­պես գի­տենք, 1918-1921թթ. ար­ցա­խա­հա­յու­թյու­նը պայ­քար էր մղում իր ան­կա­խու­թյան հա­մար նո­րաս­տեղծ Ադր­բե­ջա­նա­կան պե­տու­թյան հա­վակ­նու­թյուն­նե­րի դեմ: 1919թ. հուն­վա­րին ադր­բե­ջա­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը, անգ­լիա­կան մի­սիա­յի հա­մա­ձայ­նու­թյամբ, ազ­գու­թյամբ քուրդ Սուլ­թա­նո­վին նշա­նա­կեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի զո­րա­վար-նա­հան­գա­պետ՝ միա­ժա­մա­նակ վերջ­նա­գիր ներ­կա­յաց­նե­լով Ղա­րա­բա­ղի Ազ­գա­յին խոր­հր­դին՝ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու պա­հան­ջով: Փետր­վա­րին Շու­շիում գու­մար­վեց ար­ցա­խա­հա­յու­թյան 4-րդ հա­մա­գու­մա­րը, ո­րը մեր­ժեց Ադր­բե­ջա­նի վերջ­նա­գի­րը և հան­դես ե­կավ Սուլ­թա­նո­վին զո­րա­վար-նա­հան­գա­պետ նշա­նա­կե­լու ո­րոշ­ման դեմ: Անգ­լիա­կան մի­սիան շա­րու­նա­կեց սա­տա­րել նրա թեկ­նա­ծու­թյա­նը: Դրու­թյունն օ­րե­ցօր թե­ժա­նում էր: Ո­րոշ ժա­մա­նակ անց Սուլ­թա­նո­վը, մու­սա­վա­թա­կան կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ, թուր­քա­կան սպա-հրա­հան­գիչ­նե­րի ան­մի­ջա­կան օգ­նու­թյամբ, ձեռ­նա­մուխ է լի­նում քր­դե­րից հրո­սա­կախմ­բե­րի կազմ­ման և նրանց ու­սուց­ման աշ­խա­տանք­նե­րին: Հու­նի­սի սկզբ­նե­րին Սուլ­թա­նո­վի կար­գադ­րու­թյամբ և անգ­լիա­կան մի­սիա­յի հա­մա­ձայ­նու­թյամբ սկս­վեց Շու­շիի հայ­կա­կան մա­սի գն­դա­կո­ծու­մը, ո­րը շա­րու­նակ­վեց մի ամ­բողջ օր: Հա­յե­րը բռ­նել էին հայ-թուր­քա­կան սահ­մա­նա­գի­ծը. նրանց տր­ված էր հրա­ման ոչ մի գն­դակ չար­ձա­կել և սպա­սել մինչև թշ­նա­մին հար­ձակ­ման քայ­լեր ձեռ­նար­կի: Թշ­նա­մին հար­ձակ­ման ան­ցավ միայն ՙՔեր­ծի գլ­խի՚ ուղ­ղու­թյամբ, սա­կայն հա­յե­րը նրան հետ շպր­տե­ցին, ո­րի ժա­մա­նակ թուր­քե­րից սպան­վե­ցին մի քա­նի հո­գի, իսկ հա­յե­րից` մեկ սպա: Ու­րա­խու­թյու­նը եր­կար չտևեց, քան­զի բա­ցա­հայտ­վեց, որ այդ նույն ժա­մա­նակ Ղայ­բա­լու գյու­ղում քր­դե­րը կո­տո­րում են հա­յե­րին: Հա­յե­րը շարժ­վե­ցին դե­պի քա­ղա­քի մյուս ծայ­րը, որ­տե­ղից երևում էր Ղայ­բա­լուն, որ­տեղ էլ ա­կա­նա­տես ե­ղան կո­տո­րա­ծի զար­հու­րե­լի տե­սա­րա­նի?: Այդ մա­սին հայտ­նե­ցին անգ­լիա­կան մի­սիա­յի ներ­կա­յա­ցուց­չու­թյա­նը: Ար­ձա­գանք չկար: Այդ ժա­մա­նակ Կու­սա­նաց ա­նա­պա­տի վան­քի բա­կում Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նը` զի­նե­լով մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րի, Չի?չյան Աս­ծա­տու­րի ա­ռաջ­նոր­դու­թյամբ ու­ղար­կեց ղայ­բա­լու­ցի­նե­րին օգ­նու­թյան: Խում­բը, հաս­նե­լով կո­տո­րա­ծի վայր, հա­կա­հար­ձա­կու­մով իս­կույն դուրս վռն­դեց հրո­սակ­նե­րին: Այդ օգ­նու­թյան հետևան­քով 700 բնակ­չից փրկ­վե­ցին 11 տղա­մարդ և 87 կին ու ե­րե­խա:
1918-1921թթ. Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած ջարդե­րը ժո­ղովր­դագ­րա­կան և մշա­կու­թա­յին ա­ռու­մով ան­դառ­նա­լի հետք են թո­ղել: Թուրք-թա­թա­րա­կան կազ­մա­վո­րում­նե­րի, ինչ­պես նաև բոլշևի­կյան 11-րդ Կար­միր բա­նա­կի զին­վոր­նե­րի կող­մից ի­րա­գործ­ված ջարդե­րի ար­դյուն­քում Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյու­նը կր­ճատ­վել է 2,5 ան­գամ (Գ. Հով­հան­նի­սյա­նի ՙՍո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան հաս­տա­տու­մը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում՚, Հ. Կի­սի­բե­կյա­նի ՙՀու­շեր՚):

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 24 Jun 2019 15:44:31 +0000
ԱՌԱՔԵԼԱԴԱՎԱՆ ՀԵՆՔՈՎ ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26916-2019-06-17-15-59-21 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26916-2019-06-17-15-59-21 ԱՌԱՔԵԼԱԴԱՎԱՆ ՀԵՆՔՈՎ ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Օ­րերս Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ՀՀ Նոր Հաճն հա­մայն­քում կա­յա­ցավ հոգևոր ար­ժեք­նե­րի պահ­պան­ման, հոգևոր դաս­տիա­րա­կու­թյան, ա­ռա­քե­լա­դա­վան հեն­քի ու­սում­նա­սիր­ման և դրանք մեր մա­տաղ սերն­դին փո­խան­ցե­լու խն­դիր­նե­րին նվիր­ված հա­վաք։ Մաս­նակ­ցում էին ոչ միայն Հա­յաս­տա­նի հա­մա­նուն կա­ռույ­ցի մաս­նա­ճյու­ղե­րի խմ­բե­րը, այլև ՙԱր­ցա­խի թե­մի Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյուն՚ կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներն ու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։

Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­ված ծրագ­րի նպա­տակն էր մա­տաղ սերն­դին փո­խան­ցել ա­ռա­քե­լա­դա­վան հոգևոր ար­ժեք­ներ և զերծ պա­հել զա­նա­զան հերձ­վա­ծո­ղա­կան ըն­կա­լում­նե­րից ու գա­ղա­փար­նե­րից։ Հան­դիպ­ման ըն­թաց­քում անդ­րա­դարձ ե­ղավ Եկե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան ան­ցած ու­ղուն, ներ­կա­յիս վի­ճա­կին և հե­տա­գա ա­նե­լիք­նե­րին, քնն­վե­ցին Ե­կե­ղե­ցու կող­մից դա­սա­կարգ­ված մա­հա­ցու մեղ­քե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը, Ս. Պա­տա­րա­գի մե­ծա­գույն խոր­հր­դը՝ Ս. Հա­ղոր­դու­թյու­նը, Գրի­գոր Տաթևա­ցու հա­յոց ազ­գին Աստ­ծուց տր­ված 10 ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, Ա­մե­նայն Հա­յոց Գա­րե­գին Ա կա­թո­ղի­կո­սի քա­րոզ­նե­րի քաղ­վածք­նե­րը՝ մեկ ան­գամ ևս խո­սե­լով հա­վատ­քի, ա­ռա­քի­նու­թյան, գի­տու­թյան, ժուժ­կա­լու­թյան, համ­բե­րու­թյան, աստ­ված­պաշ­տու­թյան, եղ­բայ­րա­սի­րու­թյան և սի­րո կարևո­րա­գույն հատ­կա­նիշ­նե­րի մա­սին։ Նույն կա­ռույ­ցի Ար­ցա­խի պա­տաս­խա­նա­տու Ար­մեն Մա­ղա­քե­լյա­նը, կարևո­րե­լով նման հան­դի­պում­նե­րը, հույս հայտ­նեց, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում ա­ռա­ջի­կա­յում կկազ­մա­կերպ­վեն ազ­գան­պաստ այլ ծրագ­րեր։
Հեր­թա­կան այս հան­դիպ­ման նպա­տա­կի և կարևո­րու­թյան մա­սին մեզ հետ զրու­ցեց Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան ա­վագ, մաս­նա­գի­տու­թյամբ ֆի­զի­կոս Համ­լետ Զա­քա­րյա­նը։ Նրա պար­զա­բան­մամբ՝ նմա­նօ­րի­նակ հան­դի­պում­ներն ու դա­սըն­թաց­նե­րը նպաս­տում են Մայր ե­կե­ղե­ցու քա­րոզ­չա­կան, հրա­տա­րակ­չա­կան և ազ­գան­պաստ գոր­ծու­նեու­թյան ծա­վալ­մա­նը։ ՙՄենք շատ ու­րախ ենք հատ­կա­պես Ար­ցա­խի ե­կե­ղե­ցա­սի­րա­ցի հա­մար, ո­րով­հետև մեր բա­րե­կա­մա­կան կա­պե­րը ձևա­վոր­վել են դեռևս 1987թ.-ից։ Այդ ժա­մա­նակ հա­մա­գոր­ծակ­ցում էինք Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի հետ ու բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ ծրագ­րեր կյան­քի կո­չում՝ ջա­նա­լով մեր ազ­գա­կից­նե­րին զերծ պա­հել ա­ղան­դա­վո­րա­կան տա­րա­տե­սակ գա­ղա­փար­նե­րից։ Կր­կին վե­րա­հաս­տա­տե­լով մեր կա­պը Ար­ցա­խի եղ­բայ­րակ­ցու­թյան հետ, փոր­ձում ենք փո­խան­ցել մեր ու­նե­ցած փոր­ձա­ռու­թյու­նը՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար լսե­լով նրանց կար­ծիք­նե­րը, մտայ­նու­թյուն­նե­րը, խն­դիր­նե­րը, ո­րոնք գրե­թե նույնն են, ինչ Հա­յաս­տա­նում՚,- նշեց Հ. Զա­քա­րյա­նը։ Այս ա­մե­նի ի­րա­կա­նաց­մա­նը հա­վա­նու­թյուն է տա­լիս Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սը, ո­րի մոտ պար­բե­րա­բար հան­դի­պում­ներ են ու­նե­նում Ե­կե­ղե­ցա­սի­րա­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և նա­խան­շում ա­նե­լիք­նե­րը։ Ար­ցա­խում էլ Թե­մի ա­ռաջ­նորդն է քա­ջա­լե­րում կա­ռույ­ցին՝ ազ­գան­պաստ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար։

Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ներ­կա­նե­րը մեկ ան­գամ ևս անդ­րա­դար­ձան Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան ձևա­վոր­ման պատ­մու­թյա­նը, հոգևոր դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ սերտ հա­մա­գոր­ծակց­մա­նը, նե­րանձ­նա­կան քրիս­տո­նեա­կան կյան­քի խո­րաց­մա­նը, երկ­րի կա­յու­նաց­ման հար­ցում քրիս­տո­նյա­նե­րի դե­րին, հոգևոր ար­ժեք­նե­րի սեր­ման­մանն ու պահ­պան­մա­նը։
Նշենք, որ Ար­ցա­խում Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյու­նը ձևա­վոր­վեց 1987թ.-ին՝ Հ. Զա­քա­րյա­նի շնոր­հիվ։ Խոր­հր­դա­յին շր­ջա­նում Ար­ցա­խը կտր­ված էր մայր Հա­յաս­տա­նից, զրկ­ված Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու խոր­հուրդ­նե­րին մաս­նա­կից լի­նե­լուց։ Ար­ցա­խյան շարժ­ման ձևա­վոր­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հ. Զա­քա­րյա­նը Երևա­նից մի քա­նի հո­գով ե­կավ Մար­տա­կերտ։ Շր­ջա­նում տար­բեր գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­ներ էին շր­ջա­նառ­վում, և այդ ա­ռու­մով Երևա­նից ժա­մա­նած եղ­բայր­ներն ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան թե­մա­յին զու­գըն­թաց խո­սե­ցին նաև աստ­վա­ծաշն­չյան ճշ­մար­տու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոն­ցով ա­ռաջ­նորդ­վում էին մեր նախ­նի­նե­րը։ Այդ և հե­տա­գա հան­դի­պում­նե­րը բե­կում­նա­յին դար­ձան ար­ցախ­ցի­նե­րի հա­մար` միա­վոր­վե­լու ազ­գա­յին մեկ գա­ղա­փա­րա­խո­սու­թյան շուրջ։ Աս­տի­ճա­նա­բար Ար­ցա­խի տար­բեր վայ­րե­րում մար­դիկ սկ­սե­ցին ծա­նո­թա­նալ մեր ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քին, ա­ղո­թել, կար­դալ Աստ­վա­ծա­շունչ և հա­մախ­մբ­վել ազ­գա­յին ար­ժեք­նե­րի շուրջ։ Այժմ Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի օրհ­նու­թյամբ Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյու­նը շա­րու­նա­կում է ազ­գան­պաստ իր գոր­ծու­նեու­թյու­նը։ Անդ­րա­դառ­նա­լով հրա­տա­րակ­չա­կան աշ­խա­տանք­նե­րին, Հ. Զա­քա­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ոչ վաղ ան­ցյա­լում Եղ­բայ­րակ­ցու­թյու­նը տպագ­րում էր բազ­մա­թիվ հոգևոր գր­քեր, այժմ այդ ա­ռու­մով հս­կա­յա­կան աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­նում Մայր ե­կե­ղե­ցին, իսկ ի­րենք փոր­ձում են միայն բա­ցե­րը լրաց­նել։ Դեռևս 1988թ. Ե­կե­ղե­ցա­սի­րա­ցը հա­զա­րա­վոր գր­քեր է ու­ղար­կել Ար­ցախ։ Դրանց թվում էին Դե­րե­նիկ ե­պիս­կո­պո­սի ՙԴրոշմ և մկր­տու­թյուն՚ գր­քույ­կը՝ հա­յե­րեն և ռու­սե­րեն տար­բե­րակ­նե­րով, ու­րիշ գր­քեր, ո­րոն­ցում պարզ ու հա­սա­րակ շա­րադ­րու­թյամբ պար­զա­բան­վել են մեր ե­կե­ղե­ցու հիմ­նադր­ման պատ­մու­թյու­նը, դա­վա­նան­քը, խոր­հուրդ­նե­րը, այլ կարևոր հար­ցեր։ Ար­դեն եր­րորդ տա­րին է, ինչ Եղ­բայ­րակ­ցու­թյունն Ար­ցախ է ա­ռա­քում օ­րա­ցույց­ներ, որ­տեղ հայ­րե­րի ջա­տա­գո­վա­կան պատ­գամ­նե­րից վերց­ված կարճ հատ­ված­ներն օգ­տա­կար կլի­նեն յու­րա­քան­չյու­րին՝ ա­մե­նօ­րյա զբաղ­վա­ծու­թյան մեջ կար­դա­լու, խոր­հե­լու և ըն­թա­նա­լու հա­վա­սա­րակ­շռ­ված մտայ­նու­թյամբ, ա­ռողջ ըն­կալ­մամբ։ Վեր­ջերս Ար­ցախ ու­ղարկ­վեց կա­ռույ­ցի ջան­քե­րով հրա­տա­րակ­ված Ստ­րո­բե­լի ՙՀա­վա­տը ա­տյա­նի ա­ռաջ՚ գիր­քը։ Այն լրագ­րո­ղի կող­մից ան­կեղ­ծո­րեն գր­ված, բազ­մա­կող­մա­նի, գի­տա­կա­նո­րեն վեր­լուծ­ված հե­տաքն­նա­կան գիրք է։ Հե­րո­սը դա­տաքն­նա­կան գործ է բա­ցում հա­վատ­քի դեմ և բազ­մա­թիվ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում դառ­նում հա­վա­տա­ցյալ։ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու խոր­հուրդ­նե­րի պար­զա­բան­ման վե­րա­բե­րյալ բազ­մա­թիվ գր­քեր տա­րած­վել են ոչ միայն Ար­ցա­խում, այլև ՀՀ տար­բեր մար­զե­րում։
Ար­ցա­խի թե­մի Ե­կե­ղե­ցա­սի­րա­ցի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հան­դիպ­ման ըն­թաց­քում ծա­նո­թա­ցան ա­մա­ռա­յին շր­ջա­նում հա­յաս­տա­նյան կա­ռույ­ցի կող­մից կազ­մա­կերպ­վող ճամ­բար­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը, ո­րը շատ մեծ դե­րա­կա­տա­րում ու­նի։ Ե­րե­խա­նե­րի հետ աշ­խա­տե­լու տաս­նյակ տա­րի­նե­րի մարդ­կանց փոր­ձա­ռու­թյու­նը, մե­թո­դի­կան կփո­խանց­վեն նաև Ար­ցա­խի նույ­նա­նուն կա­ռույ­ցին։ Ե­կե­ղե­ցա­սի­րա­ցի ան­դամ­նե­րը ձգ­տում են մեր հայ­րե­րի հա­վա­սա­րակ­շիռ ըն­կա­լում­նե­րը փո­խան­ցել շր­ջա­պա­տին, որ­պես­զի պար­զու­նակ տար­բեր ուղ­ղու­թյուն­ներն ու ծայ­րա­հեղ մտայ­նու­թյուն­նե­րը պա­ռակ­տում­ներ չա­ռա­ջաց­նեն ու չկոր­ծա­նեն մեր եր­կի­րը։ Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­վող հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում էլ բարձ­րա­ձայն­վում են այդ հար­ցե­րը։ ՙԱ­մոթ չէ խո­սել մեր թե­րու­թյուն­նե­րի, ազ­գա­յին ոչ ճիշտ ըն­կա­լում­նե­րի մա­սին, ո­րով­հետև, դրանք պար­զա­բա­նե­լով, մենք փոր­ձում են շտկ­վել, որ­պես­զի լի­նենք մեր ե­կե­ղե­ցու, մեր պե­տու­թյան ար­ժա­նի զա­վակ­նե­րը։ Ուս­տի հա­մախ­մբ­ված ջան­քեր ենք գոր­ծադ­րում մեր սե­րուն­դը պաշտ­պա­նե­լու հերձ­վա­ծո­ղա­կան զա­նա­զան գա­ղա­փար­նե­րից՚,- վեր­ջում հա­վե­լեց Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան ա­վա­գը։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 17 Jun 2019 15:56:38 +0000