comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 07 Հոկտեմբերի 2019 http://artsakhtert.com Fri, 15 Nov 2019 22:39:19 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Կոնգրեսականներ Ջեքի Սփիըրը և Ջուդի Չուն հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության խորհրդարանում http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27574-2019-10-08-16-32-30 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27574-2019-10-08-16-32-30 Կոնգրեսականներ Ջեքի Սփիըրը և Ջուդի Չուն հանդիպումներ են ունեցել  Արցախի Հանրապետության խորհրդարանում
Հոկտեմբերի 8-ին Աշոտ…

 Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Արցախի, Հայաստանի և ԱՄՆ հայկական համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ջեքի Սփիըրին՝ Հայկական Համագումարի կողմից մրցանակի արժանանալու կապակցությամբ և նշել.

«Այն երկարատև աշխատանքը, որ դուք արել եք ի նպաստ հայության խնդիրների լուծման, արժանացել է պատշաճ գնահատականի»:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ջուդի Չուի աշխատանքը Կոնգրեսում՝ նշելով, որ ԱՄՆ օրենսդրության մեջ ազգային պաշտպանության հարցերով նրա նախաձեռնությունը կարևոր է՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման առումով, ինչն էլ իր հերթին որոշիչ է տարածաշրջանի ժողովուրդների ապագայի կերտման հարցում:

Կոնգրեսական Ջեքի Սփիըրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ դեռևս շատ անելիք ունեն Արցախի շահերը պաշտպանելու ուղղությամբ, և այդ առումով արցախցիները կարող են վստահել իրենց:

Ջուդի Չուն ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու իր նախաձեռնությունը, որը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և նպատակ ունի ամրապնդելու հրադադարի ռեժիմը ու համապատասխան մեխանիզմներ սահմանելու դրա պահպանման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում ականազերծման աշխատանքներին և համագործակցության հետագա ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և կոնգրեսական Ջեքի Սփիյըրի աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոննելին:

Կոնգրեսականներն այնուհետև հանդիպել են ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում, խորհրդարանի ղեկավարը  նշել է, որ Արցախը բաց է համագործակցության համար և ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում ամերիկյան կառույցները, ազատության ու ժողովրդավարության իրավիճակի մասին ոչ միայն հեռակա մշտադիտարկում իրականացնեն, այլև ուղղակիորեն աշխատեն Արցախի քաղաքացիական հասարակության հետ ու աջակցություն ցուցաբերեն ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործմանը:

«Արցախում ապրող մարդիկ ունեն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես ցանկացած երկրում ապրող մարդիկ, և քաղաքական կարգավիճակով պայմանավորված սահմանափակումներն անթույլատրելի են: Ուստի՝ հույս ունեմ, որ մեր հարգարժան կոնգրեսականներն իրենց նախաձեռնություններում ուշադրություն կդարձնեն նաև անվտանգությունից ոչ պակաս կարևոր այս խնդրին»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Ջեքի Սփիըրը, խոսելով Հայոց ցեղասպանության և այսօր աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին, նշել է, որ պետք է անեն հնարավորը դրանց կանխման համար: Անդրադառնալով Արցախին՝ նա նշել է.

«Հաստատակամ եմ իմ ջանքերում և շարունակելու եմ անել ամեն ինչ, որպեսզի դուք ապրեք Ձեր երկրում, ունենաք կանխատեսելի ապագա, լինեք անվտանգ և ունենաք այն ապագան, որին դուք ձգտում եք որպես Հայաստանի մաս»:

Ջուդի Չուն Արցախի խորհրդարանականներին է ներկայացրել ազգային պաշտպանության վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնությունը, որը պետք է քննարկվի ԱՄՆ Սենատում:

«Հույս ունենք, որ Ամերիկան կօժանդակի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,-ընդգծել է Ջուդի Չուն:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին կարևոր աշխատանքի համար, անդրադարձել է ԱՄՆ կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը՝ առանձնապես ընդգծելով ԱՄՆ կառավարության կողմից Արցախում իրականացվող ականազերծման ծրագրի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ այդ ծրագրի ավարտից հետո գումարները կվերահասցեավորվեն Արցախում այլ կարևոր նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը հիշեցրել է Արցախի գյուղերում առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ամերիկյան աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերի մասին և առաջարկել օժանդակել զարգացման ծրագրերին:

Առավոտյան Ստեփանակերտի օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական   հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 08 Oct 2019 16:30:30 +0000
Հանդիպում ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերի եւ Ջուդի Չուի հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27573-2019-10-08-16-24-20 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27573-2019-10-08-16-24-20 Հանդիպում ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերի եւ Ջուդի Չուի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Միացյալ Նահանգների դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 08 Oct 2019 16:23:19 +0000