comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019 http://artsakhtert.com Sun, 22 Sep 2019 07:22:56 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ­ՆԵՐ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ ԼՐԱԳ­ՐՈ­ՂԻ ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ՕՐ­ՎԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26723-2019-05-23-17-44-21 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26723-2019-05-23-17-44-21 ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ­ՆԵՐ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ ԼՐԱԳ­ՐՈ­ՂԻ ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ՕՐ­ՎԱՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ար­դեն տա­սը տա­րի մա­յի­սի 23-ը մեր տո­նա­ցույ­ցում ըն­դուն­վել և նշ­վում է որ­պես Լրագ­րո­ղի մաս­նա­գի­տա­կան օր։ Տո­նը պա­տա­հա­կան չէր ըն­տր­վել. 145 տա­րի ա­ռաջ՝ մա­յի­սի 23-ին, Շու­շիում լույս տե­սավ ՙՀայ­կա­կան աշ­խարհ՚ ամ­սա­գի­րը, ո­րը, փաս­տո­րեն, Ար­ցա­խի պար­բե­րա­կան մա­մու­լի ա­ռաջ­նեկն է։ Ա­սել է թե՝ նույն­քան տա­րի­նե­րի վա­ղե­մու­թյուն ու­նի ար­ցա­խյան մա­մու­լը:

Օր­վա ա­ռի­թով Ար­ցա­խի ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյունն իր նոր գրա­սե­նյա­կում կլոր սե­ղան էր կազ­մա­կեր­պել, ո­րի շուրջ լրագ­րո­ղա­կան ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը հա­վաք­վել, շնոր­հա­վո­րել են մի­մյանց, խո­սել ի­րենց հու­զող խն­դիր­նե­րից։ Ա­սել է թե՝ տո­նը նաև միաս­նու­թյան և հա­մե­րաշ­խու­թյան խոր­հուրդն ու­նի։
Գոր­ծըն­կեր­նե­րին ա­ռա­ջի­նը շնոր­հա­վո­րեց ԱԺՄ նա­խա­գահ Կիմ Գաբ­րիե­լյա­նը։ Ի դեպ, հենց նրա ա­ռա­ջար­կով է պե­տա­կան տո­նա­ցույ­ցում սահ­ման­վել Լրագ­րո­ղի օ­րը:
ՙԼրագ­րող­ներն ի­րենց ժա­մա­նա­կաշր­ջա­նի և՜ տատ­մեր­ներն են, և՜ գե­րեզ­մա­նա­փոր­նե­րը՚. մեջ­բե­րե­լով գեր­մա­նա­ցի հրա­պա­րա­կա­խո­սի թևա­վոր դար­ձած ա­սույ­թը՝ Ար­ցա­խի ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյան նա­խա­գա­հը կարևո­րեց լրագ­րող­նե­րի դե­րը մեր պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման գոր­ծում։ Ըստ Կիմ Գաբ­րիե­լյա­նի՝ Ար­ցա­խի լրագ­րող­նե­րը գե­րեզ­մա­նա­փոր լի­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չու­նեն, և նրանց ա­ռա­քե­լու­թյունն այ­սօր կա­յա­նում է միայն տատ­մեր լի­նե­լու մեջ. ՙԸն­դու­նենք մեր ժա­մա­նա­կի բո­լոր ծնունդ­ներն ու բա­րի երթ մաղ­թենք նրանց, քան­զի լրագ­րո­ղի աշ­խա­տան­քից շատ բան է կախ­ված՚։
Տո­նա­կան այդ օ­րը շնոր­հա­վո­րե­լու այլ ա­ռիթ­ներ էլ կա­յին. ԱՀ Նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով՝ Աս­կե­րա­նի շր­ջա­նի ՙԲերդ՚ թեր­թի խմ­բա­գիր Վա­լե­րի Պետ­րո­սյա­նին վաս­տա­կա­վոր լրագ­րո­ղի կո­չում է շնորհ­վել, ո­րի հա­վաս­տա­գիրն ու կրծ­քան­շա­նը հաս­ցեա­տի­րո­ջը հանձ­նեց Կ. Գաբ­րիե­լյա­նը։ Ե­րախ­տա­գի­տու­թյան իր խոս­քում Վ. Պետ­րո­սյա­նը խոս­տո­վա­նեց, որ այն իր հա­մար հա­ճե­լի ա­նակն­կալ էր։ Նաև հա­վաս­տիաց­րեց, որ եր­կա­րա­մյա գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում աշ­խա­տել է սի­րով ու նվիր­վա­ծու­թյամբ՝ չմ­տա­ծե­լով պե­տա­կան բարձր պարգևնե­րի մա­սին։
Շնոր­հա­վո­րան­քի մյուս ա­ռի­թը ՙԱր­ցախպ­րես՚ լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան ստեղծ­ման 5-րդ տա­րե­դարձն էր։ Չնա­յած ե­րի­տա­սարդ տա­րի­քին՝ լրատ­վա­մի­ջո­ցին հա­ջող­վել է ՙհամ­բավ՚ ձեռք բե­րել և հան­րա­պե­տու­թյու­նում դառ­նալ ա­ռա­ջա­տար­նե­րից մե­կը։ Լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյանն ուղղ­ված բա­րե­մաղ­թան­քի բա­զում խոս­քեր հն­չե­ցին ինչ­պես ԱԺՄ նա­խա­գա­հի, այն­պես էլ մյուս գոր­ծըն­կեր­նե­րի շուր­թե­րից։ Պա­տաս­խան խոս­քում ՙԱր­ցախպ­րե­սի՚ ղե­կա­վար Վահ­րամ Պո­ղո­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց գոր­ծըն­կեր­նե­րին՝ նշե­լով, որ չնա­յած հինգ տա­րին եր­կար ճա­նա­պարհ չէ, բայց այն ե­ղել է բո­վան­դա­կա­լից, դժա­րու­թյուն­նե­րով լի, ին­չը կա­րո­ղա­ցել են պատ­վով հաղ­թա­հա­րել։ Ան­շուշտ, ինչ­պես ա­սաց Վ. Պո­ղո­սյա­նը, լրատ­վա­մի­ջոցն ա­նե­լիք­ներ դեռ շատ ու­նի, ո­րոնք ձգ­տում են ի­րա­կա­նաց­նել ի­րենց հա­մե­րաշխ թի­մով։
Ա­զատ ու ան­կաշ­կանդ մթ­նո­լոր­տում անց­կաց­ված մի­ջո­ցա­ռու­մը շա­տե­րին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց ար­տա­հայտ­վել ու ի­րենց սր­տի խոսքն ա­սել։ Ե­թե ա­սում են՝ մար­տա­դաշ­տում ա­մեն մեկն էլ զին­վոր է, ա­պա լրատ­վա­դաշ­տում այդ­պես չէ. տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում հաղ­թե­լու հա­մար լրագ­րո­ղա­կան բա­նակ է անհ­րա­ժեշտ, հա­մոզ­ված են ա­վագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Լրագ­րո­ղը թի­րախ է, և ոչ ոք ե­րաշ­խա­վոր­ված չէ դրա­նից, բայց ե­թե բո­լո­րը գի­տակ­ցեն, որ կա լրագ­րո­ղա­կան ուժ, հա­մե­րաշ­խու­թյուն՝ չեն հա­մար­ձակ­վի ՙկրա­կել՚ լրագ­րո­ղի վրա։ Միա­ժա­մա­նակ՝ լրագ­րողն ին­քը չպի­տի թույլ տա թի­րախ դառ­նալ. ե­թե քն­նա­դա­տում է, ա­պա այն պետք է լի­նի կա­ռու­ցո­ղա­կան, ա­ռողջ քն­նա­դա­տու­թյուն։ Իսկ ե­թե սխալ տե­ղե­կատ­վու­թյուն է տպագ­րում՝ դի­մա­ցի­նին հա­կա­դար­ձե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ա­պա­հո­վում։
Կլոր սե­ղա­նի մաս­նա­կից­նե­րին ա­մե­նից շատ հու­զո­ղը երկ­րում տի­րող քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակն է։ ԱԺ պատ­գա­մա­վոր, լրագ­րող Վարդ­գես Բաղ­րյա­նը չոր­րորդ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին մե­ղադ­րեց պա­սի­վու­թյուն ցու­ցա­բե­րե­լու մեջ։ Նրա կար­ծի­քով՝ այդ հար­ցում ձա­խո­ղում­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են նաև լրագ­րող­նե­րի ոչ հա­մար­ժեք կեց­վածք ցու­ցա­բե­րե­լու պատ­ճա­ռով։ ՙՉպետք է լռել այն ա­մե­նի մա­սին, ինչ տե­ղի է ու­նե­նում այ­սօր։ Ե­թե լռում ենք՝ դրա­նով օ­գուտ չենք բե­րում ո՜չ պե­տու­թյա­նը, և ո՜չ էլ հա­սա­րա­կու­թյա­նը։ Ընդ­հա­կա­ռա­կը՝ մեր լռու­թյամբ վնաս ենք հասց­նում մեր երկ­րին՚,- ա­սաց նա։
ԱԺ պատ­գա­մա­վոր Վարդ­գես Ու­լու­բա­բյանն էլ հա­մոզ­ված է, որ լրագ­րող­նե­րը կա­րող են ի­րենց ա­նա­չառ գոր­ծու­նեու­թյամբ մեղ­մաց­նել ոչ հան­դուր­ժո­ղա­կան, շի­կա­ցած մթ­նո­լոր­տը։
Չոր­րորդ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը խո­սե­ցին նաև աշ­նա­նը հան­րա­պե­տու­թյու­նում կա­յա­նա­լիք տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի և գա­լիք՝ 2020 թվա­կա­նին ակն­կալ­վող նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ու այդ կա­պակ­ցու­թյամբ լրագ­րող­նե­րի ա­նե­լիք­նե­րի մա­սին։
Քն­նարկ­ման մաս­նա­կից­նե­րը ո­րո­շե­ցին հե­տայ­սու ա­վե­լի ակ­տիվ լի­նել Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի լու­սա­բան­մա­նը։ Ի վեր­ջո՝ ե­թե ա­սում ենք չոր­րորդ իշ­խա­նու­թյուն, ու­րեմն, այն պետք է լի­նի իր կոչ­ման բարձ­րու­թյան վրա։
;

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Thu, 23 May 2019 17:42:56 +0000