comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2019 http://artsakhtert.com Sun, 25 Aug 2019 09:58:16 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26997-2019-06-27-22-06-35 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26997-2019-06-27-22-06-35 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Հատուկ ուշադրություն է դարձվել ոռոգման եւ հակահրդեհային աշխատանքների իրականացմանը:

            Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 27 Jun 2019 22:05:05 +0000
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հերթական նիստում ընդունել է մի շարք օրենքներ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26996-2019-06-27-15-57-50 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26996-2019-06-27-15-57-50 Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հերթական նիստում ընդունել է մի շարք օրենքներ
Հունիսի 27-ին տեղի…

Բացելով նիստը՝ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է ընթացիկ նստաշրջանի գործունեությանն առնչվող ամփոփ տեղեկատվություն նշելով, որ 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 7 հերթական նիստ, որից 2-ը՝ արտահերթ: Շրջանառության մեջ է դրվել 120 օրինագիծ, որոնցից մինչև եզրափակիչ նիստն ընդունվել է 81-ը, շրջանառությունից հանվել  մեկ օրենքի նախագիծ:

Սկսելով նիստի աշխատանքները՝ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը, որին հաջորդել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի կողմից ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը  ներկայացումը:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ հարակից զեկույցներով հանդես են եկել Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը և պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Զեկուցողները հաշվետվության վերաբերյալ ներկայացրել են դրական եզրակացություններ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում բյուջեի կատարողականի վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել ԱԺ խմբակցությունները: Եզրափակիչ ելույթում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների կողմից բյուջեի կատարողականի վերաբերյալ հնչեցրած մտահոգություններին և տվել պարզաբանումներ:

Քվեարկությամբ՝ 26 կողմ,  4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հաստատել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում է ներկայացրել պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Նրա խոսքով՝  հաշվետու տարում գրանցվել է 482մլն դրամի անհամապատասխանություն և թերացում:

Խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է՝

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն  Գրիգորյանի ներկայացրած՝ «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022 թվականների ծրագրի մասին» ԱՀ օրենքը (20 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ):

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացակարգով:

Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հնչեցրած՝ ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին, բջջային կապի ալեհավաքների ճառագայթման չափմանը, Ստեփանակերտի մարզահամերգային համալիրի շահագործման ժամկետներին, բնակարանաշինությանը, փառատոնների անցկացման կարգին, Քաշաթաղի շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրերին, Հին Արմենավան թաղամասի ճանապարհների վիճակին, բնակարանաշինության համար տրամադրվող պետական անհատույց աջակցությանը, կառուցված մարզադաշտերի պահպանմանը, հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի այս տարվա ցուցանիշներին, փոքր ՀԷԿ-երի մշտադիտարկման նպատակով ջրաչափերի տեղադրման գործընթացի արդյունքներին, Աջափնյակ թաղամասում ավտոճանապարհների տեղորոշիչ ցուցանակների բացակայությանը, փախստականներին շինանյութերի տրամադրմանը վերաբերող հարցեր:

Շարունակելով օրենսդրական աշխատանքը՝ խորհրդարանը քննարկել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացրած՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով: Նախագծի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Էդուարդ Աղաբեկյանը, Գագիկ բաղունցը, Ռիտա Մնացականյանը և Արթուր Թովմասյանը: Եզրափակիչ ելույթում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին՝ պարզաբանելով համակարգի գումարների՝ դրսի կառավարիչների տնօրինման և գումարի՝ տեղի ենթակառուցվածքներում ներդրման այս և այլ հարցերը:

19 կողմ, 8 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը:

Նիստն ընդմիջվել է մինչև ժամը 15:45–ը:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 
 
 

 

 
 
 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 27 Jun 2019 15:56:26 +0000
ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26995-2019-06-27-14-48-47 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26995-2019-06-27-14-48-47 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հունիսի 27-ին տեղի ունեցավ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը։ Նիստին մասնակցում էին ԿԸՀ անդամներ, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և լրագրողներ։ 

Օրակարգում Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 2019թ. սեպտեմբերի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման մասին հարցն էր։
Ինչպես տեղեկացրեց Ե. Արզումանյանը, ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրությունների անցկացման վերաբերյալ կա Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը, որի հիման վրա ԼՂՀ ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածին համապատասխան ՝ նիստում քննարկվել և հաստատվել է 228 համայնքներում սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ընդ որում՝ բոլոր համայնքներում միաժամանակ կանցկացվեն և՜ համայնքի ղեկավարի, և՜ ավագանու անդամների ընտրություններ։ Այդ կապակցությամբ ԱՀ ԿԸՀ-ն կազմել է որոշման նախագիծ, համաձայն որի՝ ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար 61 հիմնական միջոցառում է նախատեսված՝ սկսած դիտորդների հավատարմագրումից, նախընտրական շտաբների ձևավորումից և այլն։ Նշված միջոցառումները, ինչպես ասաց զեկուցողը, այսօրվանից կարող են սկսել շահագրգիռ մարմինները։
Ընտրական տեղամասերը կկազմավորվեն մինչև հուլիսի 25-ը, տեղամասային կենտրոնները՝ մինչև հուլիսի 27-ը։ Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասախան տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 18.00-ն։ Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 14.00-ը՝ ժամը 18.00-ն։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները կկազմավորվեն նույնպես օգոստոսի 9 -14-ը։ Նախընտրական քարոզչության ժամանակահատված է սահմանվում օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 6-ի՝ ժամը 24.00-ը։ Ընտրողների վերջնական ցուցակները՝ այդ թվում լրացուցիչ, տեղամասային կենտրոններում կփակցվեն մինչև սեպտեմբերի 6-ը։
Ըստ շրջանների՝ ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի 42 համայնքներում, Հադրութի շրջանի՝ 30, Մարտակերտի շրջանի՝ 43, Մարտունու շրջանի՝ 35, Շահումյանի շրջանի՝ 16, Շուշիի շրջանի՝ 7 և Քաշաթաղի շրջանի՝ 54 համայնքներում։ Ընդհանուր առմամբ՝ կձևավորվի 278 ընտրական տեղամաս։
Նիստը հաստատեց ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ քննարկված ժամանակացույցը։
ԿԸՀ նիստը հաստատեց նաև վերոնշյալ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ԱՀ ընտրական հանձնաժողովների ծախսերի նախահաշիվները՝ 77 միլիոն 958 հազար 520 դրամ՝ ընդհանուր գումարի չափով։
Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին։ ՙԱմեն ինչ պետք է արվի՝ ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար՚,- ասաց Եղիշե Արզումանյանը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Thu, 27 Jun 2019 14:47:57 +0000
Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27004-2019-06-28-14-43-26 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27004-2019-06-28-14-43-26 Ողջունում ենք ԱՄՆ…

Այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր սպառնալիքներից և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումից։

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը Արցախի ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է բացառապես քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ, մասնավորապես՝ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը: Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող շրջափակումը մշտական և լուրջ խոչընդոտ է դարձել Արցախի քաղաքացիական բնակչության տեղաշարժի ազատության համար, որը նաև հանգեցնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ առանցքային միջազգային համաձայնագրերում ամրագրված մարդու մյուս հիմնարար իրավունքների խախտմանը: Ադրբեջանի նման քաղաքականությունը հստակորեն վկայում է նրա բացահայտ արհամարհանքը՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ, և քաղաքացիական բնակչության նկատմամբ կոլեկտիվ պատիժ կիրառելու նրա քաղաքականության շարունակությունն է հանդիսանում։

Ավելին, Ադրբեջանի այսօրինակ գործողությունները միջազգային հակաիրավական արարք են և պետք է ամենալուրջ հակազդեցության արժանանան միջազգային հանրության կողմից։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 27 Jun 2019 14:42:54 +0000
Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26994-16 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26994-16 Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել
Հունիսի 26-ին ժամը…

 Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է մեկնել նաև ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են Ս. Մովսեսյանի դին:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 27 Jun 2019 10:30:46 +0000
Բուրիաթիայում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել, օդաչուները զոհվել են, կան տուժածներ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26993-2019-06-27-10-02-55 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26993-2019-06-27-10-02-55 Բուրիաթիայում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել, օդաչուները զոհվել են, կան տուժածներ
Ռուսաստանի Դաշնության կազմի…

Միջադեպի հետևանքով 2 օդաչուները զոհվել են: Փրկարարների տվյալներով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է, իսկ ընդհանուր առմամբ ինքնաթիռում 43 ուղևոր է եղել, այդ թվում՝ մեկ երեխա: Բուրիաթիայի Հանրապետության ղեկավարը խոստացել է բոլոր տուժածներին համապատասխան աջակցություն ցուցաբերել: 

Հայտնի է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատել: Անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել: Նախնական տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը 100 մետր դուրս է եկել թռիչքուղուց և բախվել շինություններից մեկին, որից հետո հրդեհ է բռնկվել:

ՌԴ քննչական կոմիտեի Արևելյան Սիբիրի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել թռիչքի անվտանգության կանոնները խախտելու վերաբերյալ, որը մարդկանց մահվան է հանգեցրել:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Thu, 27 Jun 2019 09:00:17 +0000