comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Այցելություն Ասկերանի շրջան
[ARM]     [RUS]     [ENG]

Այցելություն Ասկերանի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Ասկերանի շրջան: 

Երկրի ղեկավարը ծանոթացել է շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, այնուհետեւ Տիգրանակերտում հրավիրել խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են շրջանի եւ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր: 
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ շրջանում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացումը շոշափելի ազդեցություն կունենա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: