[ARM]     [RUS]     [ENG]

ՙՂԱՐԱԲԱՂ - ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁ՚

altԱյս վերտառությունը կրող վավերագրական  ֆիլմի  ղարաբաղյան շնորհանդեսը, որին մասնակցել են նաև  կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք` ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, կայացավ փետրվարի 29-ին: 
Հիշեցենենք, որ ֆիլմի  ռեժիսորը  Ջիվան  Ավետիսյանն է, որը հաղթող է ճանաչվել ԼՂՀ  կառավարությանն առընթեր զբոսաշրջության  վարչության  կողմից  հայտարարված  մրցույթում:  Հենց զբոսաշրջության  վարչությունն էլ  հովանավորել է ֆիլմի ստեղծումը: 
Ինչպես նշեց վարչության պետ Սերգեյ  Շահվերդյանը, ֆիլմի  նպատակն է պրոպագանդել Արցախն  ու նրա  զբոսաշրջային գրավչությունն ամբողջ  աշխարհում: 
Ֆիլմի տևողությունը  33 րոպե է: Ինչո±ւ այդքան կարճ: Ս. Շահվերդյանի մեկնաբանությամբ` հանդիսատեսներին չհոգնեցնելու  համար: 
Իր խոսքում Ջ. Ավետիսյանը նշեց, որ ցանկացած գործ հաջողությամբ է պսակվում լավ թիմի ու  համախոհների առկայության  դեպքում, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծմանը: ՙՂարաբաղ-թաքնված գանձ՚ ֆիլմը  նկարահանվել է  6 ամսում: 
Երկրի  ղեկավարը  կարևորել է նման ֆիլմերի ստեղծումը` այն համարելով  լավ հնարավորություն ինչպես  Արցախն արտաքին աշխարհին ներկայացնելու, այնպես էլ մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու տեսանկյունից:
 
Սեփ. լրատվություն