comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԸ ՀՐԱՊՈՒՐՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ՀՐԱՊՈՒՐՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն  2011 թ. ԼՂՀ այցելել են 11362 օտարերկրյա քաղաքացիներ, որն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները: 
Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է և տարեցտարի ավելի է ընդլայնվում: 2011 թ. ԼՂՀ այցելել են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ-դ'Իվուարի, ՀԱՀ, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի և այլ երկրների քաղաքացիներ:
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ օտարերկրացիների մշտապես աճող հետաքրքրության մասին վկայում է նաև այն փաստը, որ երկրամասը ավելի հաճախ է ընգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային երկրների վարկանիշում:
Ժամանելով Արցախ, հյուրերը հաճախ այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի (մ.թ.ա. I դար), հնագույն Ազոխի քարանձավ, հայկական հինավուրց ամրոցներ և այլն:
Զբոսաշրջիկներին գրավում են պատմական հուշարձանները, կուսական բնությունը, առողջ միջավայրը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը: 
Այս և շատ ուրիշ բաների մասին կարելի է իմանալ դիտելով «Ղարաբաղ` թաքնված գանձ» ֆիլմը:     http://www.youtube.com/watch