comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012-2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՏԵՂԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012-2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՏԵՂԵՐԸ

 

ԼՂՀ դատական օրենսգրքի պահանջից ելնելով՝ նիստում գործադիրը սահմանել է դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագրերը:

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը հաստատելու մասին նախկինում ընդունած որոշումը: Այսուհետ տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգումն ու վարման իրավունքի վկայականների տրամադրումը կիրականացվեն նոր կարգով, որը սահմանվեց նիստում:

Կառավարությունը նաև հաստատել է ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության առկա ուսուցմամբ` վճարովի և անվճար տեղերը և հեռակա ուսուցմամբ տեղերը: ԱրՊՀ-ում բակալավրի կրթական ծրագրով 25 մասնագիտությունների գծով առկա ուսուցմամբ սահմանվել են  200 անվճար և 488 վճարովի, իսկ հեռակա ուսուցման համար՝ 335 վճարովի  տեղեր: Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում առկա ուսուցման բաժնում սահմանվել են 90 անվճար և 315 վճարովի, իսկ հեռակա բաժնում` 370 վճարովի տեղեր: Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման համար տեղեր են հատկացված և՜ հիմնական, և՜  միջնակարգ կրթությամբ դիմորդների համար:

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ԼՂՀ-ին հատկացվելիք 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) բակալավրի կրթական ծրագրով տեղերի մասին: Հայաստանյան 12 պետական  բուհերի համար տարբեր մասնագիտությունների գծով սահմանված են 60 անվճար և 12 վճարովի տեղեր:

Կառավարության հավանությանն են արժանացել նաև ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2012-2013 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտությունների ցանկը, անվճար և վճարովի տեղերը, առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին որոշման նախագիծը: Հաստատված ցանկի համաձայն` ԱրՊՀ-ում գալիք ուսումնական տարում  ասպիրանտուրայի ընդունելություն  կկազմակերպվի 25 անվճար և 29 վճարովի, իսկ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում` 9 անվճար և 36 վճարովի  տեղերի համար:

Կրթության ոլորտին առնչվող մեկ այլ որոշմամբ հաստատվել են ԼՂՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության  առկա ուսուցմամբ տեղերը և հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը:

 Հարցերի քննարկման ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանն առաջարկել է անվճար տեղերը սահմանելիս միշտ հաշվի առնել մասնագետների պահանջարկը և երկրի տնտեսական վիճակը: 

Գործադիրի ընդունած մի շարք որոշումներով   սահմանվել են հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը և դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը, հաշվառման վկայականի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման կարգն ու  ձևը:

Նիստի քննարկմանն էր ներկայացված ՙԳույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է չափագրման և հաշվառման որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու հիմքերը օրենքով սահմանելու պահանջներով: Ուժը կորցրած ճանաչվեցին շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման հարաբերությունները կարգավորող՝  կառավարության նախկին որոշումները:

Գործադիրի հավանությանն արժանացած մի շարք որոշումներ առնչվում էին փրկարար ծառայության գործունեության բնագավառին, բնակչության անվտանգությանն առնչվող գործունեության  մի շարք տեսակներ այսուհետ  լիցենզավորվելու են: Սահմանվեցին ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության դրոշն ու խորհրդանիշը, հաստատվեցին դրանց կանոնադրություններն ու նկարագրությունները:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն