Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 12-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որի ժամանակ քննության են առնվել ֆինանսատնտեսական, կազմակերպական և կենսական նշանակության մի շարք հարցեր։

 Նիստում լսվել և ի գիտություն է ընդունվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2018թ. բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի մասին հաշվետվությունը, որով հանդես է եկել քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը։

Ըստ հաղորդման, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2018թ. առաջին կիսամյակի ընդհանուր մուտքերը կազմել են 642582,2 հազ. դրամ (պլանավորված 747534 հազ. դրամ գումարի 86%-ը)։ Ընդհանուր մուտքերի 24,8%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 191688 հազ. դրամի դիմաց հավաքագրվել է 159582,2 հազ. դրամ (կատարողականը կազմում է 83,3%)։ Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 39393,3 հազ. դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 3969,2 հազ. դրամ։ Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 53490,2 հազ. դրամի գույքահարկ։ Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 28820,1 հազ. դրամ, որը կազմում է նախատեսված 28560 հազ. դրամի 100,9%-ը։ Պետական տուրքերի մասով մուտքագրվել է 8526,8 հազ. դրամ, կամ կատարողականը կազմել է 121,6%-ը։

2018թ. 1-ին կիսամյակի բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 555846 հազ. դրամ, որից հատկացվել է 483000 հազ. դրամ (կատարողականը կազմում է 86,9%)։ Քաղաքային համայնքի 2018թ. 1-ին կիսամյակի բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 666805,5 հազ. դրամի չափով, որը կազմում է պլանավորված 777597,4 հազ. դրամի  85,8%-ը։ Համայնքին ենթակա կազմակերպությունների գծով նախատեսված 511208,5 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 474707,5 հազ. դրամ, կամ 92,9%։

Իր նկատառումները հայտնելով համայնքի 2018թ. բյուջեի առաջին կիսամյակի կատարման վերաբերյալ, քաղաքապետ Ս. Գրիգորյանն անբավարար է համարել սեփական եկամուտների գծով հավաքագրման արդյունքները, գտնելով, որ քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուները մանրակրկիտ վերլուծություններ պետք է կատարեն` արագ շտկելու բացթողումները։ Նա ընդգծել է, որ գլխավորապես եկամուտների ապահովմամբ է պայմանավորված քաղաքի կենսաապահովման ծրագրերի անշեղ իրագործումը, ու բոլոր ջանքերը պետք է նպատակաուղղվեն նախանշված պարտավորությունների կատարմանը։

Նիստում որոշում է կայացվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամներին` 2018թ. երկրորդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով, համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ։ Մեկ այլ որոշմամբ ավագանին, հաշվի առնելով ՙՋերմային տնտեսություն՚ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի գրությունը, իր համաձայնությունը տվեց մայրաքաղաքում տեղակայված մի շարք կաթսայատներ, անհատույց օգտագործման նպատակով, ընկերությանը տրամադրելու վերաբերյալ։

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն