Հանդիպում ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների հետ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ:

Քննարկվել է հանրապետության արտաքին քաղաքականությանը, Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արտգործնախարարության ղեկավարությանը քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ:
Բակո Սահակյանը շնորհավորել է արտգործնախարարության ողջ անձնակազմին գերատեսչության հիմադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ եւ ամենայն բարիք: