comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումը նորմալ է անցել, խախտումներ չկան
Logo
Print this page

Շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումը նորմալ է անցել, խախտումներ չկան

 Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը, այսօր` մարտի 29-ին, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունիի ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/. Դիտարկման խմբի կազմի մեջ էին մտնում ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անթալ Հերդիչը /Հունգարիա/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա / եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.