[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանը Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի 

վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն, եւ ծանոթացել կենտրոնի պայմաններին:

Նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: