comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 altԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀԲԸՄ դերակատարությունը Արցախի շենացման գործում` ընդգծելով համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

            Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նաեւ սպորտի զարգացման բնագավառում կազմակերպության ակտիվ մասնակցության կապակցությամբ` նշելով, որ այն մեծապես նպաստում է համայն հայության բոլոր հատվածների համախմբվածության ամրապնդմանը: