Պարգեւատրման արարողություն Ուսուցչի օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգեւատրման արարողություն:

Նախագահն անգնահատելի է համարել ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, կրթության, ազգային արժեքների եւ ավանդույթների պահպանման գործում՝ որպես պետականաշինության գործընթացի կարեւոր հիմնասյուներից մեկը: