Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՆԱԽԱՐԱՐ Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ։

 Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր։

Գրիգորի Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է հայկական երկու պետությունների միջև փորձի փոխանակումն ու նշել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ օրինակ են ծառայում Արցախի համար։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող` սոցիալական և ֆինանսական ոլորտների բարեփոխումները և դրանց իրականացման ուղղությամբ տարվող քայլերը։

Հանդիպմանը Արցախից մասնակցում էին ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը։ 

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին