comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում ՀՀ Կենտրոնական եւ մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՀՀ Կենտրոնական եւ մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական եւ մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ: 

Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը եւ այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: 
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: