comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Նախագահ Սահակյանը ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագիծ
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանը ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագիծ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք: