comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Logo
Print this page

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որը մեր ժողովրդի ինքնագիտակցության դրսևորման ու հոգևոր վերազարթոնքի գագաթնակետը հանդիսացավ, մեզ հնարավորություն ընձեռեց ձերբազատվել անցյալ նախապաշարումներից, ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, վերաարժևորել ապրած տարիները և, իմաստավորելով ներկան, ամուր ու անսասան պահել մեր հավատքը:
Անկախության կերտման տարիներին Հայ Առաքելական եկեղեցին, որպես ժողովրդին համախմբող և միաբանող ուժ, մշտապես գտնվել է պետության կողքին, իր աստվածահաճո ձեռնարկումներով նպաստել հայրենիքի զորացմանը: Այսօր էլ, այդ  պատվաբեր առաքելությունն ստանձնած Արցախի հոգևոր թեմը` Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առաջնորդությամբ, շարունակում է  ազգանպաստ իր գործունեությունը, հանրապետության բնակավայրերում կառուցելով նոր եկեղեցիներ, նորոգելով և վերաբացելով տարիներով  գոցված մեր հոգևոր տները:
Սիրելի հայրենակիցնե՜ր
Ուզում եմ  դիմել ձեզ, իմ համոզմամբ, ստեփանակերտցիներիս համար կարևոր նշանակություն ունեցող մի հարցով: Որպես արձագանք, ԼՂՀ իշխանությունների, մայրաքաղաքի բնակչության խնդրանքին, 2006թ. հուլիսի 15-ին Ստեփանակերտում կատարվեց Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հիմնարկեքը, որն օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անմիջական ձեռամբ: Եկեղեցու շինարարության համար, որն իրականացվում է ինչպես Հայ Առաքելական եկեղեցու, այնպես էլ անհատ նվիրատուների հանգանակած միջոցների հաշվին, արդեն ծախսվել է ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: Այդ նպատակով շոշափելի գումարներ են նվիրաբերել պետական այրեր, հոգևոր առաջնորդներ, հայտնի բարերարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, շարքային քաղաքացիներ:
Գաղտնիք չէ, որ նման նշանակության կառույցների իրագործումը հնարավոր է լինում միայն հասարակության լայն շերտերի մասնակցությամբ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համոզված եմ, որ  ստեփանակերտցիները` մեծ ու փոքրով, ըմբռնումով կմոտենան խնդրին և հնարավորության սահմաններում որոշակի գումար նվիրաբերելով՝ կնպաստեն մայրաքաղաքի եկեղեցու կառուցմանը:
Հայրենակիցնե՜ր
Հավատացած եղեք, որ Ձեր օգնությունն անգնահատելի ներդրում կլինի մայր տաճարի շինարարությանը: Ուրեմն ակտիվորեն մասնակցենք դրամահավաքին և համատեղ ուժերով կառուցենք Աստծո տունը:
Նվիրատվության նպատակով փոխանցումները կարելի է կատարել`
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմ, ՙԱմերիաբանկ՚-ի Ստեփանակերտի մասնաճյուղ, AMD 
հ/հ 1570001158220100,
հեռ.` 374 97279999, 374 93401419։
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.