comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես
Logo
Print this page

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 14-ին շնորհավորական նամակներ է ուղարկել դաշնային Կոնգրեսի և նահանգային խորհրդարանների միջանկյալ ընտրություններում հաղթած ԱՄՆ մի խումբ օրենսդիրների:

 «Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր աջակցությունը հայկական նշանակության հարցերում: Հույս ենք հայտնում, որ Ձեր հետագա գործունեությունը կշարունակի նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և ժողովուրդների ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչմանը», - նշված է շնորհավորական նամակներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում վերընտրվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հանձնախմբի անդամ և Արցախի բարեկամ մի խումբ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրենկ Փալոունը, Դեյվիդ Վալադեոն, Ջեկի Սփիերը, Գուս Բիլիրակիսը, Աննա Էշուն, Ջուդի Չուն, Ադամ Շիֆը և Թուլսի Գեբբըրդը: Ընտրությունների արդյունքում Կոնգրեսի անդամ է ընտրվել նաև հայկական արմատներով Էնթոնի Բրինդիսին:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.