Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՙԱՀ ՊԵՏԲՅՈՒՋԵ-2019՚ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Ս.թ. նոյեմբերի 15-ին ՙԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով։ Կանոնակարգի համաձայն ԱԺ նախագահն արդեն հաստատել է օրենքի նախագծի քննարկման ժամկետացանկը, համաձայն որի՝ նոյեմբերի 22-ին հրավիրվել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը։ 

 

Մշտական հանձնաժողովների և խմբակցությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հրավիրված պաշտոնատար այլ անձինք։

ԱՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը,  ներկայացնելով նախագիծը, նշեց, որ գալիք տարվա բյուջեն մշակելիս առաջնորդվել են Հանրապետության նախագահի 2017-2020թ. ծրագրային դրույթներով։ Այն միտված է ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսությունում ներուժի աճի աստիճանական բարձրացմանը։

ԱՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ 2018թ. մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես 9 ամսվա արդյունքներով արձանագրված 12,2% տնտեսական աճը, թույլ է տալիս 2018-ի ամբողջ տարվա համար ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի, քան պլանավորել էին 2018թ. պետական բյուջեի նախագծում։ Նման աճի տեմպի կանխատեսման համար հիմք է հանդիսացել հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտների ավելացված արժեքի աճը, որոնք, ըստ սպասումների, կապահովեն համապատասխանաբար տնտեսական աճի 4,4 և 1,4 տոկոսային կետ։ 

Միջպետական վարկի չափը 2019-ին կկազմի 57մլրդ 640,9մլն դրամ, կամ,  ընթացիկ տարվա համեմատ, 6մլրդ 212,7մլն դրամով ավելի։ Գալիք տարվա պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 110 մլրդ 987,7մլն դրամի չափով, որը 4,2 տոկոսով ավելին է ընթացիկ տարվա համար նախատեսվածից։

Հիմնական ծախսային գերակայությունները, որոնք նախատեսված են պետական բյուջեի նախագծով, հետևյալն են. գյուղատնտեսության ոլորտ՝ 5մլրդ 82,3մլն դրամ, որից 1,5մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին։

600մլն դրամ նախատեսվում է հատկացնել ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանմանը, 550մլն դրամ՝ գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագրերին, 400մլն դրամ՝ արտեզյան ջրհորերի կառուցմանն ու վերանորոգմանը։ 

Ա. Հարությունյանը նաև ներկայացրել է 2019-ի ոլորտային ցուցանիշները և պատասխանել պատգամավորների հարցերին:

Ընդլայնված նիստի աշխատանքները, մասնավորապես` բյուջեի ներկայացումն, ամփոփել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Պետնախարարի խոսքով՝ գալիք տարվա բյուջեն ունի ընդգծված տնտեսական ուղղվածություն. ավելացել են տնտեսությանն ուղղված ծախսերը ոչ միայն բացարձակ թվով, այլև տեսակարար կշռի մակարդակով։ Ըստ Գ. Մարտիրոսյանի՝ առաջին անգամ ներկայացվում է պրոֆիցիտային բյուջե, որը կնպաստի պետական պարտքի նվազմանը։ Գալիք տարվա բյուջեի խոշոր ձեռքբերումներից պետնախարարն առանձնացրել է նաև առողջապահության բնագավառում նախատեսված աշխատավարձերի աճը: 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ