comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
[ARM]     [RUS]     [ENG]

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են համապատասխան պարզաբանումներ: Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգը կհամալրվի պարտադիր քննարկման ենթակա մի քանի հարցերով. Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակումը: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: