comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԱՌԹԻՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԱՌԹԻՎ

altԹանկագին արցախուհիներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: 
Ապրիլի 7-ը այլևս իր նշանակալից տեղն է գրավում մեր տոնացույցում` որպես կնոջ հանդեպ պետական ու հանրային ուշադրության վառ արտահայտություն: Օրն այդ հրաշալի առիթ է` մեկ անգամ ևս խոստովանելու մեր սերն ու ակնածանքը մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի նկատմամբ, որոնց գեղեցիկ ներկայությամբ է իմաստավորվում երկրի կենսագործունեությունը, սրբագործվում մեր օջախները: Մայրությամբ է պսակվում կնոջ աստվածատուր առաքելությունը, առողջություն ու երջանկություն մեր մայրերին, որոնց ուսերին է նախևառաջ ծանրացած ազգի հարատևության գործը: Մեր խոնարհումն ենք բերում նաև բոլոր նրանց, ովքեր դեռ նոր պետք է վայելեն մայրության բերկրանքը` արցախյան ընտանիքները լցնելով մանուկների նոր ճռվողյունով: Արժանավոր զավակներ ու կանացի բախտավորություն ձեզ: 
Կարող եմ վստահեցնել, որ կառավարության կողմից ձեռնարկվում են հնարավոր միջոցները, որ դուք ձեզ պաշտպանված ու հարմարավետ զգաք և հաջողությամբ հաղթահարեք մեր այս բարդ ու խնդրահարույց ժամանակները: Մեր կարևոր նպատակներից է նաև, որ դուք առավելագույնս ներգրավված լինեք պետական-հասարակական կյանքում և փայլեք ձեր անփոխարինելի դերակատարությամբ: Մենք հավատում և վստահում ենք ձեզ:
Ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող մայրության և գեղեցկության շնորհները մշտապես ուղեկից լինեն ձեզ և զարդարեն ամենքիս կյանքը: Աստծո և այրական հոգածության լիություն` բոլորիդ: