ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՙՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ՝ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ՚ ԽՈՐԱԳՐՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ և ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ՙՄարդու իրավունքներն իմ աչքերով՚ խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։

 Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ելույթում կարևորել է մրցույթի դերը հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում՝ գոհունակություն հայտնելով դպրոցականների ակտիվ մասնակցության և բազմաբնույթ գործերի  առթիվ։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ ընդգծելով, որ 2016թ. մեկնարկած՝ մարդու իրավունքների թեմատիկայով ամենամյա մրցույթները լինելու են շարունակական։

Լուսանկարների մցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սոֆի Աբրահամյանը, երկրորդ մրցանակային տեղը` Ստեփանակերտի համար 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Անի Դանիելյանը, 3-րդ տեղը՝ Ճարտարի համար 5 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Վարդան Անդրեասյանը։ 

Տեսանյութերի մրցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Քաշաթաղի շրջանի Բազմատուսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Քրիստինե Հարությունյանը,

2-րդ տեղը՝ Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մանե Մարգարյանը, Աննա Գասպարյանը և Արթուր Ֆարսյանը, 3-րդ` Հադրութի շրջանի Տողի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Ավետիսյանը։

Լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են 150000-ական, երկրորդ հորիզոնականը՝ 100000-ական, իսկ երրորդ հորիզոնականը՝ 50000-ական ՀՀ դրամով։

Բացի այդ, մրցույթի եզրափակիչ փուլ անցած, սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած 4 մասնակից արժանացել է հատուկ մրցանակների, որոնք հատկացրել են ՙԱնտարես՚ հրատարակչությունը և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Իսկ մրցույթին մասնակցած, սակայն եզրափակիչ փուլ չանցած 6 մասնակից արժանացել է խրախուսական մրցանակների, որոնք հատկացվել են ԱՀ ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերի բաժնի տնօրենի կողմից։

Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը, հանձնաժողովի մի քանի անդամներ, ինչպես նաև ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի Արցախի գրասենյակի կառավարիչ Էդվին Գրիգորյանը։

 

ԱՀ Մարդու իրավունքների 

պաշտպանի աշխատակազմ