comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
[ARM]     [RUS]     [ENG]

Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, կապիտալ շինարարության ոլորտին:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: