comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության եւ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին: 

Նախագահը կարեւորել է հայ ժողովրդի մեծերի հիշատակի հավերժացումը՝ գոհունակությամբ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը դարձել է գրական կյանքի անբաժան մաս: