[ARM]     [RUS]     [ENG]

Նշվել է Վ. Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցը

Մարտի 5-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի է ունեցել ՊԲ-ի առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում, որն իդեպ կրում  է Սպարապետի անունը:

 Միջոցառմանը մասնակցել են պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, Վ. Սարգսյանի հարազատներն ու մարտական ընկերները, դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մեծանուն հայի վաստակն ու ներդրումը մեր երկրի և հանրապետության զինված ուժերի կայացման գործում բարձր է գնահատել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ զինվորականները վստահեցրել են, որ հանդիսանալով հերոսի գաղափարների կրողներն ու նրա նպատակների անմիջական իրագործողները, պատրաստ են այսուհետ ևս ծառայողական ամենօրյա պարտականությունների և մարտական առաջադրանքների կատարմամբ անխախտ պահել մեր պետականության հիմքերը: