comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպել է ԲելգիայիԹագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ:

 Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կառույցների հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության առկա վիճակին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: