comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին

ՀՀ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության Արցախ այցելության շրջանակներում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

 Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, կարևորվել են երկու հայկական խորհրդարանների համագործակցության շրջանակներում ինչպես օրենսդրական, այնպես էլ սոցիալական, տնտեսական, կրթական ու այլ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և աշխատանքային խմբերի ստեղծումը:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման պահանջը, առաջիկայում նիստ գումարելու կարևորությունը և ըստ անհրաժեշտության ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համաձայնագրի թարմացումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Արցախում և Հայաստանում բնակվող երիտասարդների շրջանում շփումների խրախուսման ուղղությամբ ծրագրերի կազմակերպումը՝ փոխադարձ ծանոթությունների հաստատման և կապերի ստեղծման նպատակով:

Երկուստեք արժևորվել է Արցախի ժողովրդի ներկայացվածությունը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունների ընդլայնումը: