comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողություն Մաղավուզ գյուղում
[ARM]     [RUS]     [ENG]

Զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողություն Մաղավուզ գյուղում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 26-ամյակի շրջանակներում զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: 

Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:
Բակո Սահակյանը նշել է, որ մաղավուզցիները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ՝ ակտիվորեն մասնակցելով հայրենիքի պաշտպանության գործին: Նախագահը կարեւորել է Մաղավուզի ազատագրումը՝ որպես մեր ազգային-ազատագրական պայքարի նշանակալի հաղթանակներից մեկը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր բոլոր հաղթանակների ամրապնդման լավագույն միջոցը հայրենի երկրի զարգացումն ու զորացումն է՝ անհրաժեշտ համարելով վերականգնել Մաղավուզի երբեմնի համբավն ու տնտեսական ներուժը: