comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Խորհրդակցություն նվիրված Արցախում 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպմանը
[ARM]     [RUS]     [ENG]

Խորհրդակցություն նվիրված Արցախում 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպմանը

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախում <<ԿոնԻՖԱ>> 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: 

Նախագահը կարեւորել է նման միջոցառման անցկացումը մեր հանրապետությունում, ընդգծել այն բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել առաջնության նախապատրաստման, կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին, շահագրգիռ մարմիններին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար, կառավարական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: