comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Շնորհավորական ուղերձ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ
Logo
Print this page

Շնորհավորական ուղերձ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ

 

 

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ կանայք, 
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, գարնանային ջերմ ու պայծառ մի տոն, որը մենք միշտ նշում ենք անսահման սիրով ու երախտագիտությամբ համակված:
Մայրությունն ու գեղեցկությունը միահյուսված են իրար, քանզի յուրաքանչյուր մարդու համար ամենագեղեցիկը, ամենանուրբն ու քնքուշը, ամենաջերմն ու հոգատարը մայրն է, գեղեցիկ՝ իր անմնացորդ նվիրվածությամբ, իր փխրուն հոգու մեծությամբ, իր անփոխարինելի սիրով: Ամբողջ կյանքի ընթացքում մենք փորձում ենք այդ գեղեցկությունը գտնել մեր տիկնանց, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց մեջ՝ դրանով իսկ գնահատելով ու մեծարելով նրանց: 
Թանկագի՛ն արցախուհիներ,
Դուք ունեք առանձնահատուկ առաքելություն եւ դերակատարություն մեր կյանքում: Լինելով հարազատ օջախի պահապանն ու հենասյունը՝ դուք կարողանում եք նաեւ ձեր անգնահատելի ավանդը բերել հայրենի երկրի պաշտպանության, զարգացման ու զորացման, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում, ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական-քաղաքական կյանքում՝ միշտ օգնական ու աջակից լինելով մեզ՝ տղամարդկանց: 
Մենք անչափ շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ: Եղեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, շրջապատված հարազատների սիրով ու ջերմությամբ: Թող իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու նպատակները:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք»:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.