comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողություն
[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ ապրիլի 7-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած բազմաթիվ մարդիկ, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից: