comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՎԵԴ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ՍՎԱՆՏԵ ԼՈՒՆԴԳՐԵՆԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՎԵԴ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ՍՎԱՆՏԵ ԼՈՒՆԴԳՐԵՆԻՆ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ապրիլի 12-ին ընդունել է Շվեդիայի Լունդի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին։

Պաշտպանը ողջունել է դոկտոր Լունդգրենի որոշումը ծանոթանալու Արցախի պատմությանը և հակամարտության առանձնահատկություններին։ Նա կարևորել է օտարերկրացի հետազոտողների հետաքրքրությունն Արցախի հանդեպ և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների նկատմամբ, ինչը կբարձրացնի միջազգային իրազեկվածությունն Արցախի վերաբերյալ։
Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներն ու մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հայատյացության քաղաքականության դրսևորումները։
Ս. Լունդգրենն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին` կարևորելով հակամարտության խաղաղ կարգավորումը և Ադրբեջանի հայատյացության շարունակական քաղաքականության նկատմամբ միջազգային պատշաճ ուշադրությունը։
Հանդիպումից հետո Պաշտպանի հրավերով Ս. Լունդգրենը դասախոսություն է կարդացել Արցախի պետական համալսարանում։

ԱՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ