comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ

պետնախարարը ընդունել է  ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը

 Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 17-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԽՀԿ գործկոմի անդամներ, եւ Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուներ։

Պետական նախարարը ողջունել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի որոշումը օգոստոսի 5-8-ը Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերը անկացնելու համար՝ նշելով որ այն առաջին անգամն է կազմակերպում։ ՙԱյս որոշումը լավ առիթ է ևս մեկ անգամ աննախադեպ միջոցառմամբ համալրելու Արցախի Հանրապետության մարզական կյանքը, որը լավ խթան կլինի հանրապետությունում ինչպես սպորտի զարգացման, այնպես էլ զբոսաշրջային գրավչությունը աշխարհին ներկայացնելու համար՚,- իր խոսքում ասել է Գ. Մարտիրոսյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ աշխատանքային խմբում հանդիպմանը ընդգրկված են մարզական և գեղարվեստական ուղղությունների պատասխանատուննները։ ՙՆախատեսվում է 17 մարզաձևից 11-ը անցկացնել Արցախում։ Ուստի մեր այցի նպատակն է, որպեսզի քննարկենք այն տեխնիկական հարցերը, որոնք կապված են մարզադահլիճների կահավորման և մրցաշարերի պատշաճ մակարդակով կազմակերպմանը վերաբերող բոլոր հարցերը՚,- ասել է Ի. Զաքարյանը։
Խոսելով միջոցառման գեղարվեստական ուղղության մասին՝ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ բացման օրը՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում նախատեսված է 8 մասից և 42 տեսարանից կազմված միջոցառում։ Լինելու է եռաչափ լազերային շոու, որը տևելու է չորս ժամ, և դրա միջոցով ներկայացվելու է պատմական Հայաստանից մինչև մեր օրերը ընկած կարևոր դրվագներ։
Հանդիպման ընթացքում ծրագրերի վերաբերյալ մանրամասն զեկոցմամբ հանդես են եկել միջոցառման գլխավոր մրցավարն ու գլխավոր ռեժիսորը։
Հանդիպման վերջում պետական նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին, նշել, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը միջոցառումն Արցախում հավուր պատշաճի կազմակերպելու համար։
Հանդիպմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբելյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և այլ պատասխանատու պաշտոնատար անձիք։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին