comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԻ ԽՈՒՄԲ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԻ ԽՈՒՄԲ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 22-ին ընդունել է Արցախում փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների։

 Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է կառուցողական քննարկման միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները՝ կապված ինչպես արտադրանքի արտահանման, այնպես էլ տեղական պահանջարկի բարելավման հետ։

Փայտամշակող ընկերությունների ներկայացուցիչները պետական նախարարին են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները և հանդես եկել դրանց լուծման հնարավոր առաջարկություններով։ Հանդիպմանն արծարծվել են նաև բնավճարներին, հարկային օրենսդրությանը վերաբերող հարցեր։
ՙՄենք հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկենք ձեր կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, որից հետո փոխադարձ ընդունելի տարբերակները կներկայացնենք ձեզ։ Սակայն, մինչ այդ, հորդորում եմ՝ այսուհետ ևս ձեր աշխատանքներում առաջնորդվեք գործող կարգերի համաձայն՚, - իր խոսքում նշել է պետական նախարարը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և պատասխանատու այլ անձինք։

ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին